3yG-rvjV8xU

Հոկտեմբերի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու Միլանի Սուրբ Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այցի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետերի հանդիպումը: Վերադարձին Վեհափառ հայրապետը պատմեց Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման մանրամասների մասին. քննարկվել են երկու եկեղեցիներին հուզող հրատապ հարցերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Երուսաղեմի կալվածքների հարցերը,  ինչպես նաև  անդրադարձ է կատարվել կաթոլիկ և առաքելական եկեղեցիների համագործակցության հեռանկարներին:   

2018-10-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ