Alt

Անիրավ դատավորի առակը


Մի դատավոր հոգնելով և ձանձրանալով այրի կնոջ խնդրանքերից` որոշում է այս կնոջ դատն ավարտել: Կնոջ խնդիրը լուծվում է: Այս դատավորին Քրիստոս առակում անիրավ է անվանում ...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Կորած ոչխարի և կորած դրամի առակները


Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից» (Ղուկ. 15.4):
Ինչո՞ւ պիտի թողնել իննսունինը ոչխարներին և գնալ կորած մեկին փնտրելու: Կամ, եթե տասը դրամ ունենանք ու մեկը կորցնենք, ինչո՞ւ պիտի վերցնենք ճրագն ու ավելը, ավլենք ողջ տունն ու գտնենք դրամը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Անպտուղ թզենու մասին առակը


Մի մարդ իր այգում թզենի էր տնկել: Կանչեց այգեգործին և ասաց՝ կտրիր, արդեն երեք տարի է՝ պտուղ չի տալիս: Այգեգործը պայման դրեց...
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Երեք նկանակի առակը


Այս առակը հանդիպում է միայն Ղուկասի Ավետարանում: Ինչպես պատմում է Ավետարանիչը՝ Քրիստոս աշակերտներին Տերունական աղոթքը սովորեցնելուց հետո անմիջապես պատմում է երեք նկանակաների մասին առակը: Այն հիշեցում է անդադար, անձանձրույթ աղոթքի արդյունքի մասին... Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Բարի սամարացու առակը


Հայոց մատենագրության մեջ այս առակը բազմաթիվ մեկնություններ ունի, սակայն դրանց բոլորի ելակետը Օգոստինոս Երանելու մեկնությունն է:
Ո՞վ էր սամարացին, ինչո՞ւ նա բարի անվանվեց, ի՞նչ փորձեց այս առակով ցույց տալ Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մանանեխի հատիկի և թթխմորի առակները


Մանանեխի հատիկի և թթխմորի մասին առակներում Քրիստոս երկնքի արքայությունը նմանեցնում է մանանեխի հատիկի կամ թթխմորի: Մանանեխի հատիկը, որ պտուղներից ամենափոքրն էր, մեծ չափերի հասավ և թթխմորը, որ խմորի շատ փոքրիկ զանգված էր, կարողացավ ամբողջ ալյուրը խմորել: Ի՞նչ է Տերը սովորեցնում մեզ այս առակներով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Սերմնացանի առակը


Սերմնացանի առակը շատերն են համարում Ավետարանի լավագույն առակներից մեկը: Սա առաջին առակն է, որ Քրիստոս պատմում է ու նաև՝ մեկնում: Ի՞նչ է Տերն այս առակով սովորեցնում Աստծո խոսքի և մարդկանց սրտերի մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Որոմների առակը


Որոմը ցորենի նմանությամբ, սակայն վնասակար բույս է: Ցորենի ու որոմի արմատները, որոշ ժամանակ իրար հետ աճելով, միախառնվում են և եթե որևէ մեկը հասունացած ցորենի կողքին աճող որոմն արմատախիլ անի, կվնասի նաև ցորենը: Ոորոմների մասին Ավետարանական առակում Աստված թույլ է տալիս, որ դրանք միասին աճեն: Առակի հիմնական հարցը այսօր էլ հնչում է՝ ինչու՞ է Տերը երկրում հանդուրժում չարն ու վնասակարը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Ծաղկազարդ. մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը


Ծաղկազարդի տոնը խորհրդանշում է Հիսուսի մուտքը Երուսաղեմ: Ժողովուրդը արտասանում էր՝ օվսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունից: Ի՞նչ է սա նշանակում, ինչու Քրիստոս ավանակի վրա նստած մտավ Երուսաղեմ: Ինչպե՞ս է կապվում տոնի խորհուրդը Մեծ Պահքի խորհրդի հետ: Ծաղկազարդը ժողովրդի մեջ հաճախ անվանվում է Ծառզարդար: Հեթանոսական արմատներ ունի՞ տոնը: Մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Գալստյան կիրակի. մեկնում է Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը


Քրիստոսի առաջին Գալուստը համարվում է Նրա մարդեղացումը, աշխարհ գալը: Մարդեղության խորհրդի մեջ Եկեղեցին տեսնում է մարդկության փրկության խորհուրդը: Երկրորդ Գալստյամբ՝ Ահեղ դատաստանի, մեռյալների հարությամբ, Ելք է լինելու... ինչպես, ինչ ճանապարհով՝ մեկնում է Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը:

Alt

Անիրավ դատավորի կիրակի. մեկնում է Տ. Մարկոս քահանան


Անիրավ դատավորի կիրակին Մեծ պահքի հինգերորդ կիրակին է: Անիրավ դատավորի մասին ավետարանական առակի առանցքային կերպարներից է կինը, ով համառորեն դիմում է դատավորին: Ի՞նչ է մեզ սովորեցնում առակը մի դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում: Ի՞նչ է մեզ սովորեցնում կնոջ աննահանջ համառությունը: Մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Անիրավ տնտեսի առակը մեկնում է Մարկոս քհն. Մանգասարյանը


Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել` ասում է Սուրբ Գիրքը:
Ի՞նչն է գովաբանում անիրավ տնտեսի առակում Ավետարանը, ինչու՞ է աշխարհի որդիներին ավելի հնարամիտ համարում: Դուք էլ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»,-ասում է Քրիստոս: Ի՞նչ է սա նշանակում, հնարավո՞ր է նյութական բարիքն օգտագործել ի շահ հոգևորի:
Անիրավ տնտեսի մասին առակն ինչու է կապվում պահեցողության հետ և համարվում Մեծ պահքի կիրակիներից մեկը` մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: