|
|
Տեր և տիկին Բեդևյանների այցը Վանաձորի հայորդյաց տունԲեդևյան ամուսինների բարերարությամբ կառուցված Ս. Գր. Նարեկացի» կրթօջախը շահագործման է հանձնվել 2010 թվականին: Այսօր այստեղ գործում է 12 դասարան, որտեղ սովորում է 380 երեխա: |
|
|
«Կաթնաղբյուր» ստեղծագործական ճամբարը՝ ԳյումրիումՕգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ը Գյումրիում անցկացվել է Կաթնաղբյուր» մանկապատանեկան ստեղծագործական հավաքը: Ծրագրի շրջանակում կազմակերպված Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական մրցույթին մասնակցել է 200 երեխա: Եզրափակիչ փուլում Գյումրիում հանդիպել են 25 լավագույն մասնակիցները: |
|
|
Գուգարաց թեմում 34 զինծառայող պարգևատրվել է շքանշանովՍբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, ՀՀ անկախության 23 –րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը երրորդ բանակային զորամիավորման զինծառայողները պարգևատրվեցին կառավարական և գերատեսչական շքանշաններով: Oրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: |
|
|
«Բացահայտիր Սանահինը»Վորլդ Վիժն և Վիվասելլ ՄՏՍ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ Ալավերդու տարածաշրջանում իրականացվել է Բացահայտիր Սանահինը» բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակում պատրաստված երիտասարդ զբոսավարները 10 օր անվճար էքսկուրսիոն ծառայություն են մատուցել Սանահինի վանական համալիրի տարածքում: Այստեղ ներկայացվել են հազվագյուտ ձեռագրերի կրկնօրինակներ, կազմակերպվել է հուշանվերների վաճառք: |
|
|
Վերաօծվեց Ձիթհանք գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցինՇիրակի թեմի Ձիթհանք գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին խորհրադային տարիներին շատ եկեղեցիների պես լքվել ու մոռացվել էր: Ամիսներ առաջ եկեղեցին հիմնովին նորոգվել է ծագումով ձիթհանքցի, մոսկվաբնակ Ռուստամ Ստեփանյանի բարերարությամբ: Օրերս թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ աղոթատունը վերաօծվեց: |
|
|
Տանկային բիաթլոնի փոխչեմպիոնները՝ տանըՌուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի համաշխարհային մրցույթում փոխչեմպիոնի կոչմանն արժանացած տանկիստները ծնունդով Լոռու մարզից են. այս պահին ծառայում են Սյունիքի որամասերից մեկում: Վանաձոր եկած զինծառայողներին իր օրհնությունն ու պատգամը հղեց թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: |
|
|
Գյումրիում բացվում է Հայորդյաց տունՇուտով Շիրակի թեմում կբացվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող յոթ Հայորդյաց տներից ևս մեկը: Հայորդյաց տունը կգործի Գյումրիի Սպայի տան շենքում, որը 1988թ. երկրաշարժից հետո գրեթե ավիրվել էր և 2007թ.-ից հիմնանորոգվում էր: |
|
|
Օծվեց Լոռու մարզի Սուրբ Հակոբ եկեղեցինՇահումյան համայնքում օգոստոսի 31-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն օծեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող եկեղեցին: |
|
|
Գուգարաց և Շիրակի թեմերի թեմապատկան ճամբարներըՄեր նկարահանող խումբն այցելել է Գուգարաց և Շիրակի թեմերի ճամբարներ: Թեմապատկան ճամբարներում երեխաները բնության գրկում ամառային հանգիստն անցկացնելու ընթացքում նաև ընկերասիրության, ներողամտության, կարեկցանքի ու հայրենասիրության դասեր են առնում: |
|
|
Շարունակվում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրըԳուգարաց թեմում կազմակերպված ծրագրի շրջանակում գործարար Արտակ Էվոյանի նվիրատվությամբ Վանաձորում բնակարան է ստացել Ասլիկյանների բազմանդամ ընտանիքը: |
|
|
«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». հոգևոր ճամբար Գուգարաց թեմումՀիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». այս պատգամով արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է հոգևոր ճամբար` միավորելով Գուգարաց թեմի 13 երիտասարդաց միությունների անդամներին: |
|
|
Ստեփանավանի Ս. Աստվածածին եկեղեցու հիմնարկեքըՍ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին կառուցվում է Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հանգանակությամբ, որը բացել են Ստեփանավանի քաղաքապետը և ռուսաստանաբնակ ստեփանավանցի բարերարներ Ավագ, Միհրան և Ժիրայր Խանեդանյան եղբայրները: Եկեղեցու կառուցումը կտևի երկու տարի: |