|
|
ՏոմարՏոմարը օրացույց բառի հոմանիշն է: Տարածված կարծիք կա, որ օրացույցը ստեղծվել է մարդու տնտեսական գործունեության արդյունքում: Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի կարծիքով սա միակողմանի և թերի մոտեցում է: Տոմարը ժամանակը տրոհելու համակարգ է, և դա կապված է նախևառաջ կրոնի ու մարդու կրոնական պատկերացումների հետ: 1946թ. Սանահինից գտնված բրոնզե գոտին, մի շարք ժայռապատկերներ Սյունիքում վկայում են, որ մեր նախնիներն ունեցել են զարգացած օրացուցային գիտելիք: Ինչու՞ է Հայ եկեղեցին Ս. Ծնունդը նշում հունվարի 6-ին, պատմական ո՞ր դեպքերի բերումով է ձևավորվել Նոր տարին հունվարին տոնելու ավանդույթը: Հին հայկական օրացույցի ներքին օրինաչափությունների, հին ու նոր տոմարների մասին հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ է տալիս Տոմար» հաղորդումը:
|
|
|
ՔարոզիչըՀաղորդումը Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի քարոզչական գործի, որպես քարոզիչ նրա կերպարի ու կյանքի մասին է: Սահակ սրբազանն անդրադառնում է նաև, առհասարակ, քարոզի դերին քրիստոնեական եկեղեցում: Հաղորդման ընթացքում հատվածներ են հնչում սրբազանի՝ տարբեր միջավայրերում ասված քարոզներից: Մեր եկեղեցական պաշտոնը բանավոր պաշտոն է: Խոսքը ամեն ինչի հիմքն է» - ասում է Սահակ սրբազանը: |
|
|
Արևագալի ժամերգությունԱրեւագալի ժամերգություն կատարվում է Մեծ Պահքի օրերին, առավոտ կանուխ, ժամը 7.30-ին: Այն հաստատվել է դեռ 7-րդ դարում` Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի օրոք: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետն այսպես է բնութագրել Արեւագալի ժամերգությունը. Սքանչելի, խորհրդալից գաղափար կա սրա մեջ` աղոթքով ողջունել արեւի ծագելը երկրի վրա, աղոթքով զգալի լույսը տեղափոխել հոգեկան աշխարհի մեջ` հոգեպես բացվելով իմանալի լույսին»: Այս ժամերգությունը Հիսուսի Հարությունն ու աշակերտներին երեւալն է խորհրդանշում: Այստեղ նույնացվ |
|
|
Ավագ հինգշաբթիՔառասնօրյա պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո եկեղեցին մտնում է մի շրջան, երբ պետք է անդրադառնա Հիսու Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին` հաղորդության խորհրդի հաստատմանը, ոտնլվային, մատնությանը, չարչարանքներին և խաչելությանը: Ավագ շաբաթվա օրերը հագեցած են ծիսական-արարողակարգային կյանքով, բայց ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Ոտնլվայի և Սբ. Հաղորդության խորհուրդը ներկայացնում է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: |
|
|
Սուրբ Էջմիածնի սիրովՏեր Զարեհ ծայրագույն վարդապետ Պարոնյանը ծնվել է Բուխարեստում: Նախնական կրթությունը մանկավարժական է: Երևանի մանկավարժական տեխնիկումի առաջին սփյուռքահայ ուսանողն էր: Սիրելի հայրենակցի` Վազգեն Վեհափառի օրինակին հետևելով ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Սուրբ Էջմիածնի սիրով». հոգևորականի ու հավատավոր մարդու կյանքի շրջադարձների մասին է պատմում Ռումինիայի հայոց թեմում ծառայող բազմավաստակ հովիվ-վարդապետը: |
|
Կլինիկական մահՀաղորդման համառոտ նկարագիրը ՝ Ընդունված է համարել, որ մահը կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարն է: Կյանքի և մահվան սահմանագծում կա մի վիճակ, որ կոչվում է կլինիկական մահ: Մահվանից հետո կյանք վերադառնալը հազվադեպ է պատահում: Կլինիկական մահ տարած բոլոր մարդկանց նկարագրությունները գրեթե նույնն են՝ մութ թունել, սպիտակ առկայծող լույս, մահացածների հետ հանդիպում... |
