
Գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ դասական ու համաշխարհային գրականության ամենահայտնի, սիրված, միաժամանակ, վիճահարույց ստեղծագործությունների շուրջ: Յուրաքանչյուր քննարկում նվիրված է մեկ գրական երկի, գրականագետների բանավեճը ներկայացնում է դրա ավանդական ու նորովի ընկալման հնարավորությունները:
|
Արդյո՞ք մեծ տպաքանակներն ընթերցանության ցուցիչ ենԱյսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Որքանո՞վ են մեծ տպաքանակներն ու վաճառքները երաշխավորում դրանց ընթերցանությունը, ինչո՞վ են պայմանավորված գրքերի մեծ տպաքանակներն աշխարհում: Այս հարցերը զուգահեռ քննում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Վարք Ավետիք ԻսահակյանիՀայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը փոթորկուն կյանք է ունեցել. մասնակցել է հեղափոխական շարժումների, բանտարկվել, ապրել տարագրության մեջ, ապա վերադարձել հայրենիք, ակտիվորեն մասնակցել գրական-հասարակական կյանքին: Ինչպե՞ս են մեկ անհատի մեջ մեկտեղվում ակտիվ հասարակական գործիչն ու քնարական բանաստեղծը, որո՞նք են Ավ. Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության առանցքային դրվագները: Ավետիք Իսահակյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ո՞վ ես դու, ԵրևանԵրգերում Երևանը վարդագույն է, սառնորակ աղբյուրներով, մտերմիկ, սրտի ու սիրո մայրաքաղաք: Այլ է Երևանը արդի գրականության մեջ. քանդվող հերթական շենք, խունացած պաստառ, չստացված սեր, մի նվաստացման պատմություն, լաբիրինթոս և այլն: Ինչպիսի՞ն է Երևանը գրականության մեջ, արդյո՞ք գրականությունը գտել է իր Երևանը: Երևանյան բնագրերը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
|
Լևոն Խեչոյանի ֆենոմենըՀայաստանի անկախացումից հետո գրական դաշտում գրեթե միանգամից առանձնացավ Լևոն Խեչոյանի անունը՝ իբրև նորագույն ժամանակների մեր գրականության դիմագիծը որոշարկող անուն: Ի՞նչն էր առանձնացնում Լևոն Խեչոյանին մյուս հեղինակներից, ինչո՞վ էր հատկանշվում նրա գրականությունը, որ այդպես արագ ընդունվում ու սիրվում էր բոլորի կողմից: Լևոն Խեչոյանի գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ի՞նչ հրատարակությամբ կարդալ դասականներինԱրդյո՞ք այդքան կարևոր է գիրք ընտրելիս տարբերակել դրա հրատարակության տեսակը, և արդյո՞ք էական է՝ ով է հրատարակել: Հրատարակության տիպերն ու տեսակները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Կյանքը մեկ օրումԳրողները վեպերում տարբեր փորձեր են կատարում ժամանակի հետ՝ արագացնում կամ դանդաղեցնում են ընթացքը, խառնում անցյալը, ներկան, երբեմն՝ նույնիսկ ապագան: Մի քանի էջում կարող են դարեր նկարագրել, կամ մեկ հսկա վեպում՝ մեկ օր: Մեկ օրվա ընթացքում ծավալվող վեպերը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Մոգական ռեալիզմը և նրա հայկական հմայքըԵրբ հնչում է «մոգական ռեալիզմ» արտահայտությունը, բոլորը միանգամից հիշում են կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին ու նրա վեպերը, հատկապես «Հարյուր տարվա մենությունը»: Արդյո՞ք Մարկեսն է մոգական ռեալիզմի հիմնադիրը, ինչպե՞ս տարբերակել բուն այդ ուղղությամբ գրված գործը նմանակումից, հնարավո՞ր է խոսել հայկական մոգական ռեալիզմի մասին: Թեմայի շուրջ հայ և համաշխարհային գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Վարք Խաչատուր ԱբովյանիՈչ միայն հայ գրականության, այլև հայոց պատմության ամենապայծառ դեմքերից մեկը՝ Խաչատուր Աբովյան։ Բացառիկ գրող, նորարար ու հիանալի մանկավարժ, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդ: Խաչատուր Աբովյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Հնացող գրականությունԳրականության որոշ տեսակներ անխուսափելիորեն հնանում են, թեպետ հայտնի են դարեր առաջ ստեղծված գլուխգործոցներ ու հավերժական արժեքներ, որոնք շարունակում են մարդկությանն ուղեկցել մինչ օրս: Մյուս կողմից, շատ են դեպքերը, երբ ստեղծված տեքստն արդեն հնացած է: Ինչո՞ւ է հնանում գրականությունը, ի՞նչ պետք է հաշվի առնել՝ չստեղծելու համար արդեն իսկ հնացած գրականություն: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ո՞ւր են քսանամյա գրական հանճարները«Այս հիվանդ, հանճարեղ պատանին»,-ասում է Չարենցը Մեծարենցի մասին: Ո՞րն է հանճարեղ պատանու «տարիքային սահմանը» գրականության մեջ, ինչո՞ւ էին նրանք ավելի շատ նախորդ դարերում, հայ գրողներից ովքե՞ր կհամարվեին հանճարեղ պատանի, եթե արժանանային Դուրյանի ու Մեծարենցի ճակատագրին: Եվ վերջապես, ինչո՞ւ այսօր չենք հանդիպում 20-ամյա գրական հանճարների: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Գրականություն սուրճի բուրմունքովՍուրճն՝ իր բույրով, սրճախմությունն՝ իր խորհրդավոր բնույթով գրականության մեջ սովորական կենցաղային երևույթից վերածվել են գեղարվեստական արժեքի: Սուրճի բուրմունքով գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայկական ժամանակը պոեզիայում«Երևան հյուրանոց» գրքից հետո Արմեն Շեկոյանը անգամ մեկ տող բանաստեղծություն չի հրապարակել, սակայն 1990-ական թվականներին գրված նրա գործերը շատ արդիական են այսօր: Ինչպիսի՞ն է հայկական ժամանակը Շեկոյանի պոեզիայում, արդյո՞ք իրականությունների կրկնությունը կապված է հասարակության գաղափարական ճգնաժամի հետ: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն Արքմենիկ Նիկողոսյանը։ |










