
|
|
Ս. ՀարությունՀարություն բառը բազմաթիվ լեզուներում նշանակում է քնից արթնանալ: Հոգևոր արթնության կենսական կարևորությունը չէ՞ արդյոք պատճառը, որ մենք Ս. Զատկի տոնին միմյանց ողջունելիս ասում ենք՝ օրհնյա՛լ է հարությունը Քրիստոսի:
|
|
|
Կարմիր կիրակիԿարմիր կիրակին խորհրդանշում է քրիստոնեական հավատքի համար նահատակված վկաներին: Ամեն անգամ, երբ մենք ննջեցյալների համար աղոթում ենք, մենք հռչակում ենք մեր հավատքը հարության նկատմամբ: |
|
|
Գալստյան կիրակի. մեկնում է Շահե աբղ. ԱնանյանըՄեծ պահքի վեցերորդ կիրակին Գալստյան կիրակին է: Քրիստոսի առաջին գալուստը Աստծո Որդու մարդացումն էր, երկրորդը պիտի լինի Աստծո արքայության հաստատումը Դատաստանով: Պարզ հավատացյալի կյանքում ի՞նչ է նշանակում Քրիստոսի Գալուստը: Եթե Դատաստանի ժամանակ բոլոր մարդիկ հավասար են, Դատաստանը նույնպե՞ս հավասար է լինելու...Ինչ պետք է խորհել ու աղոթել այս Մեծ սպասման» ընթացքում՝ մեկնում է Տ. Շահե աբեղա Անանյանը: |
|
|
Անառակ որդու վերադարձը. մեկնում է Շահե աբեղա ԱնանյանըՎերադարձիր, մենք քեզ սիրում ենք»: Անգլիական մի առածի համաձայն ծնողները քաղաքի բոլոր հասարակական վայրերում այս գրությունը փակցնելու շնորհիվ տուն վերադարձրին հայրական տնից խռոված դստերը: |
|
|
Ավագ շաբաթ օր. մեկնում է Շահե աբեղա ԱնանյանըԱվագ շաբաթ օրը՝ երեկոյան, Ճրագալույցի Ս. Պատարագ է: Հնչում է Քրիստոսի հարության ավետիսը: Ի՞նչ է մահը մեզ՝ քրիստոնյաներիս համար, ի՞նչ է նշանակում հաղթել մահվանը՝ մեկնում է Տ. Շահե աբեղա Անանյանը: |
|
|
Ավագ չորեքշաբթիԱվագ շաբաթվա երրորդ օրն է: Ավագ չորեքշաբթին Քրիստոսի մատնության հիշատակության օրն է: Ավետարանը պատմում է, որ Քրիստոս հյուր էր, մի կին մոտենում է և օծում Նրա ոտքերը: Այդ պահին, վկայում է Ավետարանիչը, Հուդան հղանում է մատնության միտքը... Ի՞նչ ակնկալիք ուներ Հուդան Հիսուսից, ինչու՞ հուսահատվեց` մեկնում է Տ. Շահե աբեղա Անանյանը: |
|
|
Ավագ երեքշաբթիԱվագ շաբաթվա երկրորդ օրն է: Ավագ երեքշաբթին տասը կույսերի առակի հիշատակության օրն է: Տասը կույսերից հինգին Ավետարանիչն անվանում է հիմար, մյուս հինգին` իմաստուն: Իմաստուն կույսերին հաջողվեց մասնակցել հարսանեկան խնջույքին և տեսնել փեսային: Գիտակցաբար, թե ոչ, մենք փնտրում ենք մեր կեսին` մեր հոգևոր ամբողջականությունը և ներդաշնությունը գտնելու համար: Եվ դրա համար իմաստություն է պետք: Մեկնում է Տ. Շահե աբեղա Անանյանը: |
|
|
Ավագ երկուշաբթիԱվագ շաբաթվա առաջին օրն է: Անիծված թզենու մասին ավետարանական դրվագի հիշատակության օրը: Ինչու՞ Հիսուս անիծեց թզենուն և ասաց` հավիտյան թող որ քեզնից ոչ ոք պտուղ չքաղի: Ի՞նչ է մատնանշում պտուղը»: |
|
|
Ծաղկազարդ. մեկնում է Շահե աբեղա ԱնանյանըՄեծ պահքի յոթերորդ կիրակին նկարագրում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, ի՞նչ հաղթանակ ու ազատագրում էին ակնկալում հրեաները և ի՞նչ էր առաջարկում Քրիստոս: Քրիստոսի մուտքը մեր սրտեր... ահա Ծաղկազարդի խորհուրդը: Մեկնում է Շահե աբեղա Անանյանը: |