|
Ամառային ճամբար 6-ից 60 տարեկանների համարԳեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։ |
|
Ռազմական գիտելիքներից մինչև հոգևոր արժեքներ․ Պատանի երկրապահի ճամբարԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սարկավագների միջոցով հաղորդակցվում հոգևոր ու պատմական արժեքներին։ Ճամբարականների 10-օրյա հերթափոխով ընթացող ծրագրի հաջորդ խմբին կդիմավորեն հուլիսի 27-ին։ |
|
Հոգևոր բակային ճամբար Դվինի Սուրբ Հարություն եկեղեցումՄասյացոտնի թեմի Արարատի մարզի Դվին համայնքի Ս. Հարություն եկեղեցում Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեկշաբաթյա հոգևոր բակային ճամբար, որտեղ ընդգրկվել են Դվինի ու մոտակա բնակավայրերի երեխաները: Այս փուլի կազմակերպմանը սկզբում աջակցել են եկեղեցու համայնքի անդամները, իսկ հուլիսի 20-ից մեկնարկող նոր խմբի ծրագիրը կիրականացվի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ: |
|
Մատենադարանում մեկնարկեց «Խոստում» համահայկական նախագիծըՀուլիսի 1-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պաշտոնապես մեկնարկեց «Խոստում» նախագիծը, որի մտահղացումը «Խոստում» հիմնադրամի տնօրեն Արմեն Ղազարյանինն է: Նպատակը հատուկ մշակված համաձուլվածքից արծաթագույն և ոսկեգույն ձեռագործ խաչեր ստեղծելն է: Յուրաքանչյուր խաչի մեջ ամփոփված են տարբեր սրբավայրերից հավաքված ու օրհնված քարերի մանրացված մասնիկներ: Խաչերի վաճառքից գոյացած հասույթի մի մասը «Խոստում» հիմնադրամի միջոցով կուղղվի կրթական, մշակութային և հանրօգուտ այլ ծրագրերի իրականացմանը: |
|
Մալաթիայի հայորդյաց տանը բացվել է կարատեի դասարանՄայր Աթոռի և ՀԲԸՄ Մալաթիայի հայորդյաց տան կարատեի դասարանը բացվել է հիմնանորոգված շենք տեղափոխվելուց հետո: Այժմ 24 մարզիկ է ընդգրկված հաստատության այս մարզաձևի դասարանում: Մարզիչը Կարեն Ժամկոչյանն է՝ «Սո Կիոկուշին» մարզաձևի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Կենտրոնի բարեկարգ ու ընդարձակ մարզասրահում մարզիկները հնարավորություն ունեն տիրապետելու այս մարտարվեստին, ձեռք բերելու ինքնապաշտպանության հմտություններ և վարելու առողջ ապրելակերպ: |
|
Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումըՈւսումնական տարեշրջանը եզրափակել է 67 ուսանող, որից 11-ը ճեմարանի շրջանավարտ են և արդեն ձեռնադրված սարկավագներ: Միջոցառման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական պատգամն ու օրհնությունն է փոխանցել ներկաներին, բարձր գնահատել Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների տեսչական անձնակազմի նախանձախնդիր աշխատանքը: Նորին Սրբությունն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է: |
|
Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցիՀունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: |
|
Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տանը նշել են կառույցի հիմնադրման տարեդարձըԱշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա: Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների և սովորում են լեզուներ: Մայր Աթոռի Աշտարակի Գուլամերյան Հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտասահմանում անցկացվող մրցույթների և արժանանում են գլխավոր մրցանակների: |
|
Ոսկետափ համայնքը տոնել է թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակության օրըՍրբավայրը կրում է հայ եկեղեցու հեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիրների՝ Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ վարդապետի անունները: Նրանց հիշատակի տոնը նաև եկեղեցու ուխտի օրն է: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ոսկետափի եկեղեցի է տեղափոխվել Քրիստոսի Սուրբ Խաչափայտի մասունքը հավատավոր ժողովրդին օրհնություն բաշխելու համար։ |
|
Չքնաղ գյուղի բնակիչները նշել են Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրըՉքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիմնադրվել է 2001 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ։ Նորին Սրբությունն այցելել է գյուղի 4-ից 5-րդ դար թվագրվող Սուրբ Նարեկ կիսավեր մատուռ իր օրհնությունն է տվել Հովսեփյանների գերդաստանին վերակառուցելու մատուռն ու հարևանությամբ հիմնել Սուրբ Ստեփանոս նոր եկեղեցին, որն օծվում է 2004 թվականին։ Եկեղեցու ուխտի օրվա առիթով Մայր Աթոռից Չքնաղ է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս նախավկայի մասունքը։ |
|
Մալաթիայի Հայորդյաց տանը բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան լողավազանՄալաթիայի Հայրոդյաց տան շենքի նորոգումից հետո սկսել է գործել 8 մետր լայնությամբ ու 25 մետր երկարությամբ, 4 լողուղիով միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան։ Ջրային մարզումներին արդեն մասնակցում են ավելի քան 200 երեխա, որոնց հետ 2 մարզիչ է աշխատում։ Շաբաթվա ընթացքում նախատեսված է 3 պարապմունք՝ ամսական 12 այց: Լողավազանը գործելու է ամբողջ ամառվա ընթացքում: |
|
Մալաթիայի հայորդյաց տան սաները բեմադրել են «Ճպուռն ու մրջյունը» և «Հրաշագործ սրինգը»Այս տարվա ավարտական աշխատանքի համար Երեխաները վերլուծել են ճպուռի ու մրջյունի կերպարներն ու եզրակացություն արել: Թատրոնի դասարանում 22 երեխա է սովորում: Ուսումնական տարվա ավարտական ներկայացումներից հետո մանկավարժն ու սաները հավաքվել են դասարանում քննարկելու աշխատանքը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տունը վերջերս է տեղափոխվել հիմնանորոգված, ընդարձակ տարածք: |











