Արդյո՞ք մեծ տպաքանակներն ընթերցանության ցուցիչ են


Այսօր, երբ Հայաստանում գրքերը հրատարակվում են առավելապես 100-500 տպաքանակով, դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ, օրինակ, խորհրդային շրջանում, գրքերը հրատարակվում էին հազարավոր և տասնյակ հազարավոր տպաքանակներով: Որքանո՞վ են մեծ տպաքանակներն ու վաճառքները երաշխավորում դրանց ընթերցանությունը, ինչո՞վ են պայմանավորված գրքերի մեծ տպաքանակներն աշխարհում: Այս հարցերը զուգահեռ քննում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Վարք Ավետիք Իսահակյանի


Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը փոթորկուն կյանք է ունեցել. մասնակցել է հեղափոխական շարժումների, բանտարկվել, ապրել տարագրության մեջ, ապա վերադարձել հայրենիք, ակտիվորեն մասնակցել գրական-հասարակական կյանքին: Ինչպե՞ս են մեկ անհատի մեջ մեկտեղվում ակտիվ հասարակական գործիչն ու քնարական բանաստեղծը, որո՞նք են Ավ. Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության առանցքային դրվագները: Ավետիք Իսահակյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Ո՞վ ես դու, Երևան


Երգերում Երևանը վարդագույն է, սառնորակ աղբյուրներով, մտերմիկ, սրտի ու սիրո մայրաքաղաք: Այլ է Երևանը արդի գրականության մեջ. քանդվող հերթական շենք, խունացած պաստառ, չստացված սեր, մի նվաստացման պատմություն, լաբիրինթոս և այլն: Ինչպիսի՞ն է Երևանը գրականության մեջ, արդյո՞ք գրականությունը գտել է իր Երևանը: Երևանյան բնագրերը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Լևոն Խեչոյանի ֆենոմենը


Հայաստանի անկախացումից հետո գրական դաշտում գրեթե միանգամից առանձնացավ Լևոն Խեչոյանի անունը՝ իբրև նորագույն ժամանակների մեր գրականության դիմագիծը որոշարկող անուն: Ի՞նչն էր առանձնացնում Լևոն Խեչոյանին մյուս հեղինակներից, ինչո՞վ էր հատկանշվում նրա գրականությունը, որ այդպես արագ ընդունվում ու սիրվում էր բոլորի կողմից: Լևոն Խեչոյանի գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Ի՞նչ հրատարակությամբ կարդալ դասականներին


Արդյո՞ք այդքան կարևոր է գիրք ընտրելիս տարբերակել դրա հրատարակության տեսակը, և արդյո՞ք էական է՝ ով է հրատարակել: Հրատարակության տիպերն ու տեսակները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Կյանքը մեկ օրում


Գրողները վեպերում տարբեր փորձեր են կատարում ժամանակի հետ՝ արագացնում կամ դանդաղեցնում են ընթացքը, խառնում անցյալը, ներկան, երբեմն՝ նույնիսկ ապագան: Մի քանի էջում կարող են դարեր նկարագրել, կամ մեկ հսկա վեպում՝ մեկ օր: Մեկ օրվա ընթացքում ծավալվող վեպերը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Մոգական ռեալիզմը և նրա հայկական հմայքը


Երբ հնչում է «մոգական ռեալիզմ» արտահայտությունը, բոլորը միանգամից հիշում են կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին ու նրա վեպերը, հատկապես «Հարյուր տարվա մենությունը»: Արդյո՞ք Մարկեսն է մոգական ռեալիզմի հիմնադիրը, ինչպե՞ս տարբերակել բուն այդ ուղղությամբ գրված գործը նմանակումից, հնարավո՞ր է խոսել հայկական մոգական ռեալիզմի մասին: Թեմայի շուրջ հայ և համաշխարհային գրականությունը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Վարք Խաչատուր Աբովյանի


Ոչ միայն հայ գրականության, այլև հայոց պատմության ամենապայծառ դեմքերից մեկը՝ Խաչատուր Աբովյան։ Բացառիկ գրող, նորարար ու հիանալի մանկավարժ, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդ: Խաչատուր Աբովյանի վարքը զուգահեռ ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։

Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել կարդալ


Հաճախ ենք դժգոհում, որ քիչ են կարդում, չկա ընթերցանության մշակույթ։ Իսկ արդյո՞ք մենք սովորեցնում ենք ընթերցել։ Ինչի՞ց և ինչպե՞ս սկսել կարդալ։ Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Արգելված հայ գրականություն


19-րդ դարում հայ գրականությունը ենթարկվում էր ցարական և օսմանյան գրաքննիչների միջամտությանը: Խորհրդային շրջանի հայ գրողներին նույնպես մշտապես ուղեկցում էր գրաքննիչի ուղղակի և անտեսանելի ներկայությունը: Բայց կան նաև արգելված գրքեր: Ի՞նչ գրքեր են արգելվել մեզանում և ինչու՞: Արդյո՞ք դա պայմանավորված է եղել միայն «չինովնիկական միջամտությամբ»: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Հիսուս Քրիստոս հայ գրականության մեջ


Քրիստոսի երկրային կյանքի ավետարանական դրվագները, նրա խոսքը, խաչելությունն ու հարությունը հայ ու համաշխարհային գրականության ու արվեստի մեջ ամենաբազմազան ընթերցումների են ենթարկվել: Ինչպե՞ս և ինչու՞ են գրողներն անդրադառնում Փրկչի կերպարին, ի՞նչ խորհուրդներ են գտնում ու ներկայացնում: Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Արևմտահայ գրականության ընթերցման խութերը


Արևմտահայ, ինչպես և սփյուռքահայ գրականության ընթերցումը Հայաստանում մեծ ընդգրկում չունի: Ինչպե՞ս լուծել ընթերցման, տարածման, նորովի ուսումնասիրությունների հետ կապված խնդիրները: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: