|
|
Էջմիածին քաղաքի բնակիչներն այլևս չեն հանդուրժում ՆՀՆՀ շարժման ոտնձգություններըԴեկտեմբերի 14-ին քաշքշուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչների և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մի քանի ակտիվիստների միջև: Վերջիններս բարձրախոսներով շրջելով քաղաքում՝ բնակիչներին կոչ էին անում շաբաթ օրը միանալ իրենց քայլերթին: Ի պատասխան՝ Էջմիածնի քաղաքացիները ձվերով և գոմաղբով են դիմավորել շարժման մասնակիցներին` արգելելով նրանց մուտքը Մայր Աթոռի տարածք: |
|
|
Կաֆկայի օր՝ ԵրևանումԴեկտեմբերի 13-ին «Լոֆթ» կենտրոնում Կաֆկայի օր էր: |
|
|
Հոգեհանգստյան կարգ՝ 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբԴեկտեմբերի 7-ին, ի հիշատակ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ: |
|
|
Վերին Գետաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի և զանգի օծումըԳեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի, ինչպես նաև հատուկ այս առիթով Հայաստան ժամանած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վերին Գետաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչի և գմբեթի զանգի օծման հանդիսավոր արարողությունը: Այս առիթով Վերին Գետաշեն էին ժամանել մեծ թվով հյուրեր և ուխտավորներ: |
|
|
Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի պրեմիերան` «Մոսկվա» կինոթատրոնում«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմի պրեմիերան: |
|
|
Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպման մանրամասներինՀոկտեմբերի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել էր Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու Միլանի Սուրբ Քառասուն մանկանց հայկական եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այցի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետերի հանդիպումը: Վերադարձին Վեհափառ հայրապետը պատմեց Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման մանրամասների մասին. քննարկվել են երկու եկեղեցիներին հուզող հրատապ հարցերը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Երուսաղեմի կալվածքների հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կաթոլիկ և առաքելական եկեղեցիների համագործակցության հեռանկարներին: |
|
|
Տավուշի Նոր Վարգավանքում նշվեց Վարագա սուրբ Խաչի տոնըՀայ առաքելական եկեղեցին Խաչվերացի երրորդ կիրակի օրը նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի 30-ին, որի առիթով Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցում թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մատուցվեց պատարագ: Կիրակնօրյա պատարագին նախորդեց եկեղեցու խաչի օծման արարողությունը, որին մասնակցում էին մեծ թվով հավատացյալներ շրջանից և Հայաստանի տարբեր մարզերից, աշխարհի տարբեր ծայրերից տոնի առիթով հայրենիք վերադարձած ուխտավորներ, բարձրաստիճան պետական այրեր: |
|
|
Ս. Գեղարդի մասին վավերագրական տեսաֆիլմ է պատրաստվել«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Սուրբ Գեղարդ. զէն կենաց» վավերագրական տեսաֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակը Լևոն Գալստյանն է: |
|
|
Տիկնիկային թատրոնում «Անահիտ» հեքիաթի մոտիվներով մանկական ներկայացում էՀովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի մոտիվներով բեմադրված մանկական ներկայացումն արդեն հասցրել է գրավել մանկահասակ հանդիսատեսի համակրանքը։ |