|
|
Պետական երաժշտական կամերային թատրոնՀաղորդումը Պետական երաժշտական կամերային թատրոնի և դերասանական կազմի մասին է, ներկայացվում է թատրոնի առանձնահատկ կողմերը, խոսվում տիրող մթնոլորտի, երազանքների ու անելիքների մասին: |
|
|
«Միմոս» խամաճիկների թատրոնՀաղորդումը թատրոնի` մեզանում եզակի տեսակի մասին է: Միմոս» խամաճիկների թատրոնը շրջիկ է: 1997 թ. ռեժիսոր Նունե Ջրբաշյանի ուժերով ստեղծված թատրոնի մասին այսօր գիտեն ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի երեխաների մեծ մասը: Իսկ թե ինչպես են ստեղծվում Միմոսի» տիկնիկները, ինչ դեպքեր են կատարվում թատրոնի ներսում՝ քչերը գիտեն... |
|
|
Հայաստանի պետական ջազ նվագախումբՀաղորդումը Հայաստանի պետական ջազ նվագախումբի պատմության, հիմնադիրների և ներկա գործունեության մասին է: Փորձասենյակում» երաժիշտների մասնագիտական ու կուլիսային կյանքն է: Ովքեր են նվագախմբի տղաները առօրյայում ու երաժշտության աշխարհում: Մասնակցում են՝ Արմեն Հյուսնունց. Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղ. ղեկավար, Արթուր Ասատրյան. Հայաստանի պետական ջազ նվագախմբի պրոդյուսեր, Դմիտրի Արզումանյան. նվագախմբի երաժիշտ, Դավիթ Մելքոնյան. նվագախմբի երաժիշտ |
|
Հարություն ՔեհեյանԼեգենդար Արարատ 73-ի» մարզիչ, ֆուտբոլի երախտավոր Հարություն Քեհեյանը բազում սպորտային պատնեշներ է հաղթահարել»: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր գործիչ է, 1975 թվականից մինչ այսօր՝ Հրազդան» մարզադաշտի տնօրենը: |
|
|
Ռուբեն ԱլթունյանՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը պատմում է իր ստեղծագործությունների, կատարած մշակումների, ղեկավարած նվագախմբերի մասին: Հաղորդման ընթացքում հնչում են կոմպոզիտորի հին ու նոր գործերը: Ռուբեն Ալթունյանը խոստովանում է, որ կարողացել է շատ բան հասցնել օրվա խիստ ռեժիմի շնորհիվ. առավոտյան՝ դասեր Կոնսերվատորիայում, կեսօրին՝ անսամբլի հետ փորձեր, իսկ երեկոյից մինչև ուշ գիշեր ստեղծագործելու ժամեր են... Մասնակցում են՝ Ռուբեն Ալթունյան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր |
|
|
Սարգիս ՄուրադյանՀաղորդումը ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին է: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Սարգիս Մուրադյանի հասարակական--քաղաքական գործունեությանը, անկախության համար մղած նրա պայքարին: Մասնակցում են՝ Զառա Մուրադյան -- նկարչի դուստրը Անատոլի Գրիգորյան- ՀՀ վաստակավոր նկարիչ Զուլում Գրիգորյան- ՀՀ ժող. նկարիչ |
|
|
Ռաֆայել ՊապայանՄեր օրերի հայտնի մտավորական, հասարակական, քաղաքական գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Ռաֆայել Պապայանը Հայաստանի անկախացման համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր, ՀՀ առաջին խորհրդարանի պատգամավոր, Խղճի և դավանանքի ազատության մասին օրենքի հեղինակը: Ռ. Պապայանը նար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի և ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ էր: Նա հեղինակ է մի շարք գիտական գրքերի և հոդվածների: Ռաֆայել Պապայանը մեր գրականությունը հարստացրել է նաև թարգմանություններով ու ստեղծագործություններով: |
|
|
Վիգեն ՂազարյանՄիջնադարագետ Վիգեն Ղազարյանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, ԳԱԱ թղթակից անդամ: Հեղինակ է մի շարք մենագրությունների` Սարգիս Պիծակ», Մեկնություն խորանաց»: Արվեստաբանը նաև Հայ արվեստի պատմություն» ձեռնարկի չորս հեղինակներից մեկն է: Վիգեն Ղազարյանի կարծիքով արվեստագետն ու գիտնականը ճգնավորի կյանք են ապրում, կամքը կարող է ուղղորդել անգամ ճակատագիրը, տոկունությունը փրկում է...»: |

