Alt

Կարինե Խոդիկյան


Գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը համոզված է, որ Աստծուն ճանաչելու ճանապարհը մարդն անցնում է ամբողջ կյանքի ընթացքում: Հավատալ, նշանակում է անդադար փնտրել, հավատքը հնարավոր չէ մեկ անգամ և ընդմիշտ ձեռք բերել,- կարծում է գրողը և խոստովանում, որ Աստծուց առավելապես բարություն է խնդրում:

Մարդն Աստծո


Ապարան քաղաքի ծխական համայնքն անկախ Հայաստանի ամենահին և ամենազորավոր հոգևոր համայնքներից է: 1990-ականներին այն հիմնադրել է Էդվարդ սարկավագ Ֆրանգուլյանը: Նա մասնագիտությամբ ճարտարապետ էր, կնոջն ու երեխաներին թողնելով Երևանում` Էդվարդ Ֆրանգուլյանը տեղափոխվում է ծննդավայր` Ապարան, և շուրջ տասը տարի նվիրվում տեղի համայնքի կայացմանը: Նրա ջանքերով է նորոգվում Ապարանի 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին: Հաղորդման ընթացքում Էդվարդ սարկավագի մասին հիշում են աշակերտները, Ապարանի ներկայի հոգևոր հովիվը, Ֆրանգուլյանի այրին:

Արծաթե դրվագներ


Մեր եկեղեցիներում գործածվող ծիսական շատ պարագաների հեղինակն է քանդակադրվագող Հայկ Մխիթարյանը: Խնկամաններ, բուրվառներ, կանթեղներ, Ջրօրհնեքի խաչեր ու կաթսաներ, Ավետարանի կազմեր ու մասնատուփեր. ամեն մեկի պատրաստումը ամիսների տքնաջան աշխատանք է պահանջում: Ինչպե՞ս է դա հաղթահարում բեմանկարչի մասնագիտությամբ երիտասարդը, ո՞րն է նրա ներշնչանքի աղբյուրը: Խոստովանում է Արծաթե դրվագների» հերոսը:

Alt

Ռուբեն Մաթևոսյան


Սբ. Մովսես Խորենացի, Սբ. Մեսրոպ Մաշտոց և Սբ. Սահակ Պարթև շքանշանների դափնեկիր, անվանի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալությամբ է հիշում իր կյանքի բոլոր փուլերը: Երգիչն առանձնահատուկ է համարում վերջին դեպքը, երբ բոլորվին անհույս վիճակում նախախնամությունն իրեն կարծես երկրորդ կյանք շնորհեց... Դժվարությունների, երջանկության ու կյանքի մասին նրա տեսակետը վերաիմաստավորվել է:

Արև Պետրոսյան


Դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանը ծնվել է Երևանում՝ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ընտանիքում: Ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով և արծաթով: Սա նոր ուղղություն է արվեստում: Արև Պետրոսյանն իրեն համարում է նորի, փորձարարականի կողմնակից: Այդպիսի մի հետաքրքիր փորձ էր նաև հոգևոր ճանաչողությունը...

 

Alt

Ազնիվ Մինասյան


Քանոնահարուհի Ազնիվ Մինասյանը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում է արդեն 25 տարի: Յոթ տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց այս գործիքը: Ավելի ուշ` Կոնսերվատորիայում, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի կուրսում սովորելու տարիներին ընտրեց քանոնահարի մասնագիտությունը: Ազնիվ Մինասյանն իր սերնդակիցներից շատերի նման հոգևոր կրթություն չի ստացել, ծնողները, ինչպես քանոնահարուհին է ասում, չարտաբերելով Աստծո անունը, սեփական կյանքով հիանալի օրինակ են եղել դստեր համար: Դա է նրան հուշել մարդու հոգևոր ճանապարհի մասին...

Alt

Էդվարդ Զորիկյան


Հեղինակ- կատարող Էդվարդ Զորիկյանն աստվածայինի մասին յուրատիպ ընկալում ունի՝ նա կարծում է, որ Աստծո հետ պետք է զրուցել: Իսկ ենթադրյալ հանդիմանություններին, թե դա անթույլատրելի հավակնություն է, պատասխանում է՝ չէ՞ որ ես Նրա մասնիկն եմ...

Հոգևոր Արարատ


Արարատյան հայրապետական թեմի Արարատ» հոգևոր միությունը հիմնադրվել է 1989թ-ին, երբ ներկայիս Վեհափառ Հայրապետը՝ այդ տարիների ԱՀԹ առաջնորդական փոխանորդը, երիտասարդաց միություն հիմնեց: Այժմ Արարատը» հոգևոր ու սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում: Միությունը նախաձեռնում է պարբերական ուխտագնացություններ Հայաստանի սրբավայրեր, ինչպես նաև Ավետյաց երկիր` Երուսաղեմ, ունի համանուն երգչախումբ ու պարի խումբ: Միության հովվի` Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ ամեն երեքշաբթի հավատացյալները Ս. Սարգիս եկեղեցում խոկման արարողության են մասնակցում: Արարատի» անդամներին պարբերաբար կարելի է տեսնել մանկատներում, հատուկ դպրոցներում, անապահով ընտանիքներին օգնելիս : 2013-ի հունվարին Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արարատ» հոգևոր միությանը հանձնել է Հայկյան» մրցանակ:
Արարատ» հոգևոր միությունում ինչպես ընտանիքում. պատմում է Հգևոր Արարատ» ֆիլմը:
Մասնակցում են՝
Տ. Հակոբ քահանա Խաչատրյան՝ Արարատ» հոգևոր միության հովիվ,
Տիգրան Սարգսյան՝ ՀՀ վարչապետ,
Ծովիկ Դավթյան՝ խնամակալների խորհրդի նախագահ,
Գևորգ Մկրտչյան՝ միության ատենապետ,
միության անդամներ, սաներ, աշխատակիցներ

 

Alt

Հովհաննես Չեքիջյան


Հովհաննես Չեքիջյանի մասին ասում են` դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն: Հարուստ, լի կենսագրույթուն ունի քայլող դասականը»՝ ելույթներ աշխարհի 55 նվագախմբերի հետ, Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ավելի քան 700 ստեղծագործություն երգչախմբի երգացանկում` աշխարհի 27 լեզուներով:
Աստված իմ մեջ» շարքում վարպետը փորձում է ետադարձ հայացք գցել իր մանկությանը, որտեղ արվեստի, երաժշտության նկատմամբ անսահման սիրուց զատ ձևավորվել է նաև կյանքի, երջանկության ու մարդկային փոխհարաբերությունների մասին իր հստակ հայացքը:

Alt

Ապրել լսելով


Երեխայի մոտ վաղ տարիքում խոր ծանրալսություն հայտնաբերելու դեպքում ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնում` հաղորդակցության ո՞ր ձևն ընտրել՝ ժեստերի, թե բանավոր խոսքի: Բանավոր խոսքի ընտրության դեպքում, մասնագետների հավաստմամաբ, առաջնային կարևորություն ունեն լսապրոթեզավորումն ու սուրդոմանկավարժական պարապմունքները:
Որքանո՞վ են հասանելի այսօր լսողական սարքերը Հայաստանի բնակիչներին: Կարողանու՞մ են ընտանիքները ձեռք բերել երեխաներին անհրաժեշտ լսողական սարքերը, կա՞ պետական մոտեցում այդ հարցին՝ տեսակետ են հայտնում ծնողները, բժիշկները, աուդիոմետրիստները, հասարակական ու պետական մարմինների ներկայացուցիչները:

Աղոթք նկարի մեջ


Մայր Աթոռի միաբան Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանն իր կյանքն առանց նկարչության այլևս չի պատկերացնում: Նկարելն ինձ համար աղոթքի պես բան է,- ասում է վարդապետը, -ինքնակետրոնացման ու Բարձրյալի հետ կապի մի յուրօրինակ ձև, որ մտորելու, ստեղծելու առիթ է տալիս»: Հայր Ներսեհը ծնվել է Թիֆլիսում: Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նշանակվել է Մայր Աթոռի թանգարանների տնօրեն, ապա` Կենտրոնական եւ Հյուսիսային Եվրոպայի Հայրապետական պատվիրակ: Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել Եվրոպայից հետո Հաղարծնի հինավուրց վանքում ծառայությունը: Հենց այստեղ է ծնվել նրա առաջին աղոթքը` նկարի մեջ:

Մասունք և գիտություն


Սրբերի և սրբազան մասունքների հանդեպ հավատացյալ մարդու վերաբերմունքը նույնքան հին է, որքան քրիստոնեությունը: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, սակայն, եղել են իրադարձություններ, որոնք ստիպել են փոխել վերաբերմունքը մասունքի հանդեպ: Գիտությունն իր հերթին փորձել է վճռորոշ դեր ունենալ այդ հարցում` հաճախ առաջարկելով իր ծառայությունը` ստուգել մասունքների իսկությունը… Հավատի և գիտության հարաբերությունները սրբազան մասունքների շուրջ մեկնում և բացատրում են Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, հնագետներ Արտակ Գնունին և Իգիթ Ղարիբյանը: