|
|
Հրանտ ՄաթևոսյանՀայի ու հայրենիքի մասին Հրանտ Մաթևոսյանի անկրկնեկի խորհրդածությունները: Տեքստը կարդում է դերասան Աշոտ Ադամյանը: |
|
|
Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 2-րդ2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի: |
|
|
Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 1-ին2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի: |
|
|
Վարազդատ ՀամբարձումյանԺողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանը հիշում է 1992 թվականը երբ, ամենուր սառը լռություն էր և ապրելը` դժվար: Այդ շրջանում նա պատրաստեց իր առաջին խաչքարը: |
|
|
Սարգիս ԳրիգորյանՍարգիս Գրիգորյանի մանկությունն անցել է Օշական գյուղում: Ս.Մեսորպ Մաշտոց եկեղեցուց փող գողանալը նրա պատանեկության տարիների սիրած զբաղմունքն է եղել: Հետագայում չարաճճիությունը վերածվում է սովորույթի, ապա դառնում կենասակերպ... Բանտարկության ժամանակ երդվում է ծնկաչոք եկեղեցի գնալ և ներում հայցել Աստծուց: Դուրս է գալիս բանտից ու քահանայի հետ հանդիպման գնում: Այդ հանդիպումը ամբողջապես փոխում է նրա կյանքը... |
|
|
Կարինե ՓիլիպոսյանԿարինե Փիլիպոսյանը կրթությամբ քրեագետ է (կրիմինալիստ), սակայն Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո երբեք չի զբաղվել այդ գործով: Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման օրվանից աշխատում է այստեղ, ղեկավարում ձեռարվեստի բաժինը: Կարինե Փիլիպոսյանը բարեբախտություն է համարում, որ այսպիսի բեկում է եղել կյանքում և հաղթել է ներսի արվեստագետը: |
|
|
Ռուբեն ՀովսեփյանԱստված իմ մեջ է, ուրեմն ձգտում եմ կատարելության...: Եվ ամեն մարդ էդպես է՝ ինչքան կարող է Աստծուն տեղավորել իր մեջ, այնքան ավելի կարող է ասել՝ Աստված իմ մեջ է»: Գրող, թարգմանիչ, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանը այսպես է մեկնաբանում հաղորդաշարի խորագիրը՝ բացահայտելով ինքն իրեն... |
|
|
Սարկավագ հրետանավորըԱրցախյան հերոսամարտի տարիներին հայ հոգևորականներից շատերը մարտի դաշտում էին՝ զինվորի կողքին, երբեմն էլ՝ զենքը ձեռքին: Նրանցից էր Ռաֆայել սարկավագ Խաչատրյանը: Կիսատ թողնելով ուսումը Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ նա վերառնում է հայրենի Մարտակերտ, կանգնում սահմանին: Հրամանատարների խոսքով՝ Ռաֆիկն այդ տարիների եզակի ականանետահարներից էր, ում կրակոցն ամենադիպուկն էր, հայացքը` ամենասուրը: |
|
|
Ղևոնդյանց շառավիղըՏեր Կորյուն քահանա Կարապետյանը ԶՈՒ հոգևոր սպասավոր է: Նա Արցախյան պատերազմի մասնակից հոգեւորական է: Մեր ժողովրդի համար բախտորոշ օրերից մինչ այս պահը հայ զինվորի կողքին է՝ հայոց բանակում: Տեր Կորյունի մասին պատմում են նրա զինակից եւ հոգեւոր ընկերները՝ Տ. Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը, զորամասի փոխրամանատար Հովհաննես Հովհաննիսյանը, զինվոր Գագիկ Գեւորգյանը և քահանայի որդին՝ Ազատ Կարապետյանը: |
|
|
Արարատ ՍարգսյանՆկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանի մանկությունն անցել է Լենինականում: Դպրոցից դեպի Պիոներական պալատ տանող ճանապարհն անցնում էր եկեղեցու կողքով, այդ խորհրդավոր շինությունը ներկա էր որպես ճարտարապետական հրաշալի կոթող, ավելին՝ պարզ չէր...: Արվեստագետը ուշ տարիքում սկսեց Աստվածաշունչ կարդալ: Դա թվաց խրթին մի գիրք, որ մի քիչ էլ հեքիաթի էր նման: Հետո, կամաց-կամաց իմ կյանքը սկսեց տեղափոխվել այդ կիսահեքիաթի մեջ»,- պատմում է Արարատ Սարգսյանը: Արվեստագետը կիսում է մտքերը անցած ճանապարհի, ինքնության և մարդկային էության իր բացահայտումների մասին: |
|
|
ԽոնարհությունՈվքե՞ր են խոնարհ մարդիկ, ո՞րն է խոնարհության և խեղճության տարբերությունը, արդյո՞ք ինքնահավան մարդը կարող է քաջ և արժանապատիվ լինել, թե՞ դա հենց խոնարհի առաքինությունն է: Խոնարհությանը վերաբերող բազմաթիվ հարցերի են անդրադառնում տեր Սմբատ քահանա Սարգսյանը, աստվածաբան Արշավիր Գաբուջյանը և երիտասարդ ռեժիսոր Հայկ Մկրտչյանը: |
|
|
Ռոբերտ Մլքեյան Աստված իմ մեջ, ասել է` ազնիվը իմ մեջ, մաքուրը իմ մեջ: Ասել է`քիչ մեղանչել կյանքում, եթե դա հանարավոր է...», -այսպիսի պարզ բանաձևով է ապրում ու ստեղծագործում Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը:
|