|
Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերըՏեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։ |
|
Հայ Եկեղեցին Մայիսյան հերոսամարտերի հորձանուտում1918 թ. հունվարի 28-ից թուրքական բանակն անցնում է լայնածավալ հարձակման և արդեն մայիսի 21-ին հայտնվում Արարատյան դաշտում։ Նոր ձևավորվող հայկական պետության ղեկավարությունը, ազդված լինելով զիջումների շղթայից, առաջարկում է Կաթողիկոս Գևորգ Սուրենյանցին, որ նա լքի Սուրբ Էջմիածինը, որովհետև մի քանի օրից այն գրավվելու է։ Կաթողիկոսը չի համաձայնվում և ռազմաճակատ է ուղարկում կուսակրոն հոգևորականներին, որոնց գլխավորում էր նշանավոր գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը։ Արթնության մարտակոչով ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը, և սկսվում է հոգեբանական բեկումը, որ համակում է ռազմաքաղաքական ղեկավարությանը. տեղի են ունենում Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայությունը ոչ միայն փրկվում է վերջնական ոչնչացումից, այլև ստեղծվում է ժամանակակից հայկական պետականությունը՝ հանրապետության տեսքով։ |
|
Խրիմյան ՀայրիկՏաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։ |
|
«Լավ է կույր աչոք քան կույր մտոք»«Լավ է կույր աչոք, քան մտոք»․ այս հնագույն ասացվածքը բացահայտում է հոգևոր տեսողության կենսական նշանակությունը։ Ինչպե՞ս է մարմնական տեսողությունը կապվում հոգևոր լուսավորության հետ։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է ժողովրդական այս խոսքը՝ հիմնվելով Քրիստոսի բժշկությունների և սուրբգրային պատգամների վրա։ Ինչո՞ւ է հոգևոր կուրությունը մարդու համար առավել վտանգավոր, և թե ինչպես կարող ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհի լույսի» միջոցով ձեռք բերել ճշմարտությունը տեսնելու ունակությունը։ |
|
«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս»«Աղքատին տվողը Աստծուն է փոխ տալիս» Այս առածը բխում է Առակաց գրքից. «Ով ողորմում է տնանկին, փոխ է տալիս Տիրոջը» (Առակաց 19.17): Սուրբգրային այս պատգամը բացահայտում է ողորմության իրական խորհուրդը։ Մերձավորը Աստծո կենդանի պատկերն է, և կարոտյալին օգնելով՝ մենք ոչ թե պարզապես բարեգործություն ենք անում, այլ մեր սերը գործով ենք վկայում։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչպես է Աստված Իրեն ծածկել կարոտյալի դիմագծի մեջ, և թե ինչպես է ողորմությունը մարդուն հաղորդակից դարձնում աստվածային սիրո էությանը։ |
|
Հայ ազատագրական շարժման նախանշողը՝ Հակոբ Դ Ջուղայեցի Հայրապետ1677 թվականին Հակոբ 4-րդ Ջուղայեցին Սուրբ Էջմիածնի մայր Տաճարում հրավիրում է ժողով, որտեղ հավաքվում է հայկական վերնախավը։ Որոշում են Կաթողիկոսի գլխավորությամբ ձևավորել պատվիրակություն, որը պետք է մեկնի Եվրոպա։ Պատվիրակությունը պետք է բանակցեր Հռոմի Պապի, հակաթուրքական տրամադրություններ ունեցող Լեհաստանի ղեկավարի հետ։ Առաջին անգամ Կաթողիկոսի կողմից ազատագրության վերաբերյալ նամակ է ուղղվում Ռուսաստանի ղեկավար Ալեքսեյ Միխայելովիչին՝ Պյոտր Առաջինի հորը։ |
|
Միջնադարյան հայ պատմագրությունը իբրև քաղաքակրթական ֆենոմենՀայ պատմագրությունը քաղաքակրթական ֆենոմեն է։ Պատմական գիտելիքի փոխանցումը սերնդեսերունդ իբրև պատմական հիշողության վերարտադրման մեխանիզմ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է։ Հայերի մոտ մի կողմից ունենք գրավոր փոխանցման սկզբունքը պատմագրության տեսքով և բանավոր սկզբունքը, որ էպոսի տեսքով է փոխանցվել, բարձրագույն տեսքով հասել է մինչև 19-րդ դար և գրի է առնվել 1874 թվականից սկսած։ |
|
«Լավություն արա, ջուրը գցիր»«Լավություն արա, ջուրը գցիր: Ձուկը չիմանա, Աստված կիմանա» ժողովրդական ասացվածքը վերաբերում է Քրիստոսի Լեռան քարոզում արված հետևյալ արտահայտությանը. «Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց համար: Այլապես վարձք չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» խոսքերից: «Երբ ողորմություն անես, քո աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում քո ձախ ձեռքը: Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնել է ժողովրդական ասույթներն ու ասացվածքները և նրանց մեջ խտացած աստվածաշնչյան իմաստությունը: |
|
Երդումը մեղք է, սուտ երդումը՝ կրակՏերն ինքն է զգուշացրել, որ մարդ իր արտասանած յուրաքանչյուր դատարկ խոսքի համար պատասխան պիտի տա դատաստանի օրը: Հին Կտակարանի շրջանում մարդիկ իրենց խոսքը հաստատում էին երդումով, վկայակոչելով՝ Արարչին, սակայն այս հոգևոր հիվանդության դեմ դուրս եկավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս և Լեռան քարոզում պատգամ ուղղեց ամենքիս. «Սուտ մի երդվիր, այլ ձեր խոսքը պարզապես թող լինի «այո»-ն՝ այո և «ոչ»-ը՝ ոչ: Որովհետև դրանից ավելին չարից է»: |
|
Հյուրը Աստծունն է«Հյուրը Աստծունն է» ժողովրդական ասացվածքը բնորոշում է մեր ազգային առանձնահատկությունը, այն է՝ մեր շեմքից ներս մտնող յուրաքանչյուր մարդ Աստծո մարդն է և մեր վերաբերմունքով արտահայտում ենք մեր խոնարհումը Արարչի հանդեպ: Մեր բանահյուսության մեջ կան բազմաթիվ առածներ և ասացվածքներ այս թեմայով: |
|
Հայոց գրերի գյուտը«Տաղավարում» հաղորդաշարի «Հայոց գրերի գյուտը» թողարկման ընթացում Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը քննարկում են հայոց պատմության ու մշակույթի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Հայոց գրերի գյուտը։ Ի՞նչ դեր ունեցավ եկեղեցին այդ գործում և ի՞նչ տվեց այդ մեծագույն իրադարձությունը հայ ժողովրդին։ |
|
Հալածանքներ Հայոց եկեղեցու դեմ՝ խորհրդային անաստավածության տարիներին«Տաղավարում» հաղորդաշարի հեղինակ, արձակագիր Հովհաննես Երանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը առաջիկա ամիսներին քննարկելու են Հայ Առաքելական Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայ մշակույթ առնչությունները։ Առաջին հաղորդման թեման է խորհրդային անաստվածության տարիներին Հայոց եկեղեցու դեմ հալածանքներն ու բռնությունները։ Ինչպե՞ս կարողացավ եկեղեցին դուրս գալ այդ ծանրագույն վիճակից հաղթանակած, և ինչ է այն մեզ հուշում այսօր։ |











