|
Հասարակության հոգևոր հիմունքներըՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 8-րդ գլուխը։ Ինչպե՞ս պիտի քրիստոնյաները վերաբերվեն կուռքերին զոհաբերված սնունդին։ Որքանո՞վ են սուրբգրային ճշմարտություններն արդիական այսօր և ի՞նչ դեր ունեն առողջ հասարակություն կառուցելու համար։ Ո՞րն է գիտելիքի կիրառման ճիշտ բանաձևը։ Ինչպե՞ս վարվել, երբ խղճմտանքն ու օրենքը թույլ են տալիս, բայց արարքը կարող է գայթակղեցնել եղբորը։ Հյուրը պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանն է։ |
|
Ամուսնություն և ամուսնալուծությունՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 7-րդ գլխի 13–17 համարները։ Որքանո՞վ քրիստոնյա մարդն իր ապրած քրիստոնեությամբ կարող է ազդել իր ընտանիքի վրա և հավատքը դարձնել ընտանիքի առանցքային գաղափար. ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ ճանապարհին։ Ո՞ր ընտանիքներն են ամուր, և ի՞նչ արժեքների շուրջ պետք է կազմել ընտանիք։ Ո՞րն է ամուսնության առաջնային նպատակը, և մեր հանձնառու պատասխանատվությունը սիրո ճանապարհին։ Հյուրն «Ընտանեկան խորհրդատվության կենտրոն»-ի հիմնադիր, նարատիվ թերապևտ Անգելինա Ալեքսանյանն է։ |
|
Քրիստոնեական ընտանիքՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 7-րդ գլուխը, որը նվիրված է ամուսնաընտանեկան հարաբերություններին։ Ինչպե՞ս են փոխկապակցված հոգևոր կյանքն ու ամուսնու և կնոջ փոխհարաբերությունները, ինչո՞ւ է ընտանիքը համարվում «փոքրիկ եկեղեցի», և ինչպե՞ս է դրսևորվում ազատությունը ընտանեկան սիրո մեջ։ Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ՝ փոխադարձ համաձայնությամբ ու սիրո ամբողջական ներդրմամբ, և ի՞նչ խորքային պատճառներ ունի դավաճանությունը՝ որպես հուզական կապի ընդհատման հետևանք։ Հյուրն Ընտանեկան խորհրդատվության կենտրոնի հիմնադիր, նարատիվ թերապևտ Անգելինա Ալեքսանյանն է։ |
|
Ազատություն և պատասխանատվությունՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 6-րդ գլխի 12–20 համարները։ Ի՞նչ է քրիստոնեական ազատությունը, և ինչպե՞ս են փոխկապակցվում ազատությունն ու պարտականությունը։ Ինչպե՞ս է սահմանափակվում ազատությունը, և ինչպե՞ս կարող է մարդն ինքն իր ազատությունը սահմանափակել կամ ազատության չարաշահմամբ հայտնվել անազատության մեջ։ Ո՞րն է Նոր Ուխտի օրենքը և մեր կյանքի բարձրագույն հոգևոր կոչումը։ Հյուրն իրավագետ Թոմ Սամվելյանն է։ |
|
Աստծո սպասավորներ և հոգևոր հայրերՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 4-րդ գլուխը՝ անդրադառնալով հոգևոր հասունացմանը, դաստիարակությանն ու հայրության կարևորագույն թեմային։ Ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասունանա մտքով և հոգևոր կյանքով։ Եթե Կորնթացիները մանուկներ էին ի Քրիստոս, ապա ինչպե՞ս պիտի անցնեն դաստիարակության ընթացքը։ Մանկավարժական և հոգևոր տեսանկյունից ի՞նչ է դաստիարակությունն ու հայրությունը, և ի՞նչ աստիճանակարգում է տեսնում Պողոս առաքյալը, մինչև համայնքն իրեն ընկալի որպես հոգևոր հայր։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է: |
|
Հոգևոր հասունությունն ու իմաստությունըՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 3-րդ գլուխը՝ անդրադառնալով եկեղեցու պառակտման պատճառներին։ Ինչպիսի՞ն է հոգևոր հասունությունը, և ինչո՞ւ է գիտելիքը հպարտացնում, իսկ սերը՝ կառուցում։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու տաճար, և ինչպե՞ս է իմաստությունը կապվում խոնարհության հետ։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է: |
|
Բաժանումներ եկեղեցու մեջՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում բարձրացված ներեկեղեցական պառակտումների, բաժանումների և դրանց պատճառների հարցերը: Ինչպիսի՞ հասարակական ու կրոնական խմբավորումներ կային Հին աշխարհում։ Ի՞նչ դեր ունեն մկրտության խորհուրդն ու Խաչի քարոզչությունը քրիստոնեական համայնքի միավորման գործում։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է: |
|
Կորնթոսի պատմամշակութային համատեքստըՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթոսի քրիստոնյա համայնքին ուղղված թղթերը՝ բացահայտելով Հին Կորնթոսի պատմաաշխարհագրական և կրոնական միջավայրը։ Անդրադարձ է կատարվում նաև Աստվածաշնչի մեկնաբանման երեք հիմնական աստիճաններին, առաքյալի ողջույնի խոսքին ու «սրբագործված» լինելու հոգևոր խորհուրդին։ Հյուրը հնագետ Արսեն Բոբոխյանն է։ |
|
ԳետափՀայաստան-Թուրքիա պետական սահմանի 311 կիլոմետրանոց հատվածը պահող Գետափում այսօր ընդամենը 30 տուն է մնացել։ Կարսի Մավրա գյուղից գաղթած հայերի հիմնադրած սահմանամերձ բնակավայրն աստիճանաբար դատարկվում է, իսկ ԿԳՄՍ նախարարության օպտիմալացման ծրագրով գյուղի դպրոցին փակման վտանգ է սպառնում։ «Ծրագրեր պիտի լինեն ժողովրդին արժևորելու, որ մտածեն մնալու և համայնքը շենացնելու մասին»,- նշում է Թալին համայնքի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Գյուղում գործող եկեղեցի չկա․ բնակիչները պատարագների մասնակցում են հարևան Արագածավանում, իսկ սահմանագծին կանգնած է կիսավեր 6-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ |
|
Մաքենյանց վանք7-րդ դարի հռչակավոր Մաքենյանց վանքը, որը միջնադարյան Հայաստանի ամենահեղինակավոր հոգևոր ու կրթական կենտրոններից էր, գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Այստեղ արդեն երկու տասնամյակ ճգնում է Կարապետը, ում ճանապարհը դեպի տաճար սկսվել է քրեակատարողական հիմնարկից. բանտում նրան հանդիպած հոգևորականն օգնել է վերանայել կյանքը, դարձի գալ և գտնել փրկության ուղին։ Ինչպե՞ս է 13 տարվա նախկին դատապարտյալը դարձել հնամենի վանքի պահապանը, ինչպե՞ս է անցնում նրա մեկուսի կյանքը հեռավոր գյուղի վանքում, ի՞նչ խորհուրդ ունի նրա կերպարը մեզանից յուրաքանչյուրի համար։ |
|
Ախպրաձոր44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։ |
|
Սյունիք. ԽոտՍահմանամերձ Խոտ գյուղը, ինչպես և հարևան Շինուհայրն ու Հալիձորը, հիմնվել է հին բնակավայրի տեղափոխման արդյունքում: Կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով՝ 1960-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ գյուղը տեղափոխվեց, և մարդիկ թողեցին իրենց պապենական տները: Տաթև տանող ճանապարհին մոտ լինելու շնորհիվ՝ Խոտում, սահմանամերձ մյուս բնակավայրերի համեմատ, նկատելի աշխուժություն կա: |











