|
ԿասկադՈ՞րն է Կասկադի նշանակությունը կառույցի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և մյուս գործընկերների համար։ Կասկադը գեղեցկության, ազգային խորհրդանիշների, հայ մշակութային ինքնության ճարտարապետական մարմնացումն է։ Մարինա Բաղդագուլյանը ճարտարապետ Կարեն Բալյանի հետ զրուցել է Կասկադի հեղինակային իրավունքի ու նոր նախագծերի քաղաքական-տնտեսական ու սպառողական շահերի մասին։ |
|
ՊոեզիաՈ՞րն է պոեզիայի և քաղաքականության հարաբերությունը։ Ձևանալ խելագա՞ր, թե՞ հատուցել կյանքով պոետիկ խոսքի համար։ Մարինա Բաղդագյուլյանը հյուրընկալել է բանաստեղծ Հուսիկ Արային և քննարկել նրա «Apokalypto» բանաստեղծությունը։ |
|
Թատրոն, հյուրը՝ Արման ՆավասարդյանԻնչո՞ւ պաթոսը արժեզրկվեց և ո՞րն է դրա իրական նշանակությունը, ո՞րն է թատրոնի ուղերձը ետպատերազմական ծանր ժամանակներ ապրող հայ հանդիսատեսին, ինչ ապրումներով էր արտիստը պատերազմական օրերին բեմ բարձրանում։ Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդի» տաղավարում հյուրընկալել է դերասան Արման Նավասարդյանին: |
|
Ջազ և ազատությունԻնչպե՞ս ստեղծվեց ջազը։ Հայկական ջազի ստեղծումը, առանձնահատկությունը, Արցախի ջազային պետական նվագախմբի ճակատագիրը, ջազային խմբերի երաժշտական ընթացքը, ջազային իմպրովիզն ու հայկական միասնականության կարծրատիպերը Մարինա Բաղդագյուլյանը քննարկել է Արցախի ջազային պետական նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանի հետ։ |
|
ՄիլիտարիարտԱրցախյան առաջին պատերազմից հետո կոնցեպտուալ արվեստի նոր ուղղություն ստեղծվեց՝ «միլիտարիարտ»։ Այս ուղղության հիմնադիրը դարձավ Ալեքսանդր Մելքոնյանը։ Ի՞նչ է «միլիտարիարտը»։ Մարինա Բաղդագյուլյանի հյուրը նկարիչ Մկրտիչ Տոնոյանն է։ |
|
Հեքիաթ ու կյանքԻնչու՞ է մարդը հեքիաթ հորինում: Ի՞նչ է ժողովդրական հեքիաթը, ի՞նչ խորհրդանիշներ կան հեքիաթներում, օրինակ՝ ընտրությունների մասին՝ հայկական հեքիաթներում, ռուսական բանահյուսության մեջ՝ ոսկե և հասարակ ձվերի, Ֆաբերժեի ոսկե ձվերի և թագավորական ընտանիքի ողբերգության մասին: Մարինա Բաղդագյուլյանը «Օր 6-րդ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել է հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանին: |
|
Հայաստանն ընտրել է «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի դափնեկրինՀայաստանը նախորդ տարի ընտրեց «Գոնկուր» հեղինակավոր գրական մրցանակի իր դափնեկրին` ֆրանսա-ռուանդացի գրող, երգիչ Գաել Ֆային, իր նոր «Ժակարանդա» վեպով։ Սրանով Հայաստանը պաշտոնապես դարձավ 39-րդ երկիրը, որն իր ուսանողական ժյուրիով միացավ «Գոնկուրի» միջազգային ընտրությանը և հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային գրական գործընթացներին: «Ֆրանկոֆեստին», որը կկայանա նոյեմբերի 15-ին, «Նյումեգը» կներկայացնի «Ժակարանդայի» հայերեն հրատարակությունը: «Գոնկուր» մրցանակի, Գաել Ֆայի բեսթսելլերի, «Ֆրանկոֆեստի», գրքի, գրատպության և գրականության մարքեթինգի մասին Անահիտ Մարգարյանի հետ «Արտֆոկուսում» խոսել են «Նյումեգ» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը և մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը: |
|
Երրորդ անգամ անցկացվել է երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը2022-ին Հայաստանում կյանքի կոչվեց հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր` երջանկահիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաղեմի երազանքը: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ-ի աջակցությամբ կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ: Այն մեկնարկել է սեպտեմբերի 24-ին, Կոմիտասին նվիրված համերգով: Սկսած սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Հայաստանում ելույթ են ունենում երգեհոնային արվեստի լավագույն վարպետները: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանի հետ «Արտֆոկուսում» զրուցլ է փառատոնի և երգեհոնային արվեստի մասին: |
|
Գանձերի տունդարձը. գեղարվեստի հավաքածուՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև արվեստի գործերի բացառիկ պահոց։ Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն ձևավորվել է դեռևս Հովհաննես Ութերորդ Կարբեցու օրոք՝ 19-րդ դարի սկզբին, իսկ Գարեգին Երկրորդ հայրապետի հովանավորությամբ և ջանքերով այն համալրվել է 436 մշակութային արժեքներով: Մայր աթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվել է ոչ միայն հայ դասական, այլև ժամանակակից նկարիչների գործերով: |
|
Գանձերի տունդարձը. հնատիպ գրքերԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է Գարեգին Ա կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսներիի անձնական գրքերի հավաքածուներն են: Հնատիպ հավաքածուն ձևավորվել է զուգահեռ այն հավաքածուի, որ արդեն Մայր Աթոռում գոյություն ուներ: Այս պահին Սուրբ Էջմիածնում հնատիպ գրքերի երկու հավաքածու գոյություն ունի: Ընդհանուր առմամբ մինչև Վեհափառ հայրապետի գահակալությունը Մայր Աթոռում հաշվվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն: Վերջին 25 տարիներին երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով: 2021 թվականին, Մայր Աթոռում Մատենադարան է հիմնադրվել: Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ կառուցվել է հոյակերտ նոր շինություն: Երկհարկանի շենքում են տեղավորվել գրապահոցները և օժանդակ սենյակները, վարչական մասը, ընթերցասրահը, այդ թվում նաև՝ հնատիպ գրքերի ընթերցասրահը: Մայր Աթոռի Մատենադարնում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի, դրանցից 620-ը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գահակալության շրջանում են հասել Էջմիածին: |
|
Գանձերի տունդարձը. ձեռագիր մատյաններՍուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով համալրվել է 123 ձեռագրով: Այժմ արդեն Մայր Աթոռի ձեռագրական հավաքածուն Հայաստանում մեծությամբ երկրորդն է Մաշտոցյան Մատենադարանից հետո: Վեհարանի նորոգումից հետո վեհափառի հատուկ կարգադրությամբ հատուկ պահարաններ են տեղադրվել, որտեղ խնամքով ժողովված են Մայր Աթոռի ձեռագրերը: Դրանք ոչ միայն պահվում են ձեռագրատանը, այլև ցուցադրվում Մայր Աթոռի թանգարաններում, մասնակցում Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող ցուցահանդեսների: |
|
Գանձերի վերադարձըԳարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ և տնօրինությամբ վերջին քառորդ դարում Սուրբ Էջմիածին է բերվել 32 մասունքարան՝ աջաձև, խաչ-մասունքարաններ, մասանց պահարաններ: Դրանցում ամփոփված են հայ առաքելական եկեղեցու և համաքրիստոնեական սրբերի մասունքներ: 25 տարում հազվագյուտ և բացառիկ մասունքներով է հարստացել Մայր Աթոռի սրբություների գանձարանը: |












