Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբել է Երկրորդ Ծաղկազարդը


Երկրորդ Ծաղկազարդը, որն ազդարարում է Տիրոջ հաղթական մուտքը Վերին Երուսաղեմ, տոնախմբում է միայն Հայ Եկեղեցին: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հեղինակած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է սրբազան ավանդությունը: Գորիսի հին թաղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը հանդիսապետել է Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը:

 

Սրբազան պայքարի գործը իշխանության համար քաղաքական պայքարը կասեցնելու միջոց է


Սրբազան պայքարի գործով դատավարությանը փաստաբանները հայտարարել են, որ գործում բացակայում է որևէ իրական ապացույց, որը կհիմնավորեր իշխանությունը զավթելու փորձի կամ ահաբեկչության նախապատրաստության համար մեղադրանքները։ Ըստ պաշտպանների՝ կոպտորեն խախտվել են մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Նրանք համարում են, որ քրեական գործը քաղաքական պայքարը կասեցնելու միջոց է եղել իշխանության համար, և մեղադրյալի աթոռին են հայտնվել անմեղ մարդիկ։

 

«Լավություն արա, ջուրը գցիր»


«Լավություն արա, ջուրը գցիր: Ձուկը չիմանա, Աստված կիմանա» ժողովրդական ասացվածքը վերաբերում է Քրիստոսի Լեռան քարոզում արված հետևյալ արտահայտությանը. «Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց համար: Այլապես վարձք չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է» խոսքերից: «Երբ ողորմություն անես, քո աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում քո ձախ ձեռքը: Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնել է ժողովրդական ասույթներն ու ասացվածքները և նրանց մեջ խտացած աստվածաշնչյան իմաստությունը:

 

Կաթողիկոսական աթոռը՝ ազգային պետության հիմք


Համբարձման տոնի օրը հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Սիս քաղաքից Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում համարվում է շրջադարձային, ազգային-քաղաքական բախտորոշ որոշում: Արդյո՞ք եթե հայրապետական աթոռը չփոխադրվեր նախ՝ Հայաստանից դուրս, ապա՝ չվերադառնար Հայաստան, մենք կունենայինք Հայաստանի այսօրվա Հանրապետությունը: Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի հետ:

Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան


Մայր Աթոռի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Բաքու-Շամախինյան թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին ձերբակալում են 1938 թվականի փետրվարին, Էջմիածնում։ Խորհրդային առաջնորդների՝ Եռյակի անմիջական հրահանգով, խանդավառ կոմիսարները հակահեղափոխական ու ազգայնական ագիտացիայով զբաղվող «լրտեսներ» էին որսում ամբողջ երկրով մեկ՝ մուրճով, մանգաղով, դրոշով․․․ կարմիր տեռոր․ սա կարձանագրի հետագայում պատմությունը։ Բայց այդ մասին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչը չգիտի։

ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում հակաեկեղեցական դրույթները հակամարդկային են


Փաստաբան Հովհաննես Խուդոյանը կարծում է, որ չարժի լուրջ վերաբերվել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի Եկեղեցու վերաբերյալ դրույթներին, որովհետև նրանք ընտրվում են մի ծրագրով, բայց հակառակն են անում։ Փաստաբան Էմիլ Խաչատրյանի համոզմամբ նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթները ոչ միայն հակասահմանադրական են, այլև հակամարդկային ու հակահայկական։

 

Դատարանը վերացրել է Ներսիսյանների տնային կալանքը՝ թողնելով գրավն ու վարչական հսկողությունը


Մեղադրող դատախազը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանների տնային կալանքը, սակայն փաստաբանը առարկել է, որովհետև գործն արդեն ավարտական փուլում է, բոլոր ապացույցներն ու հիմնական վկաների ցուցմունքները հետազոտվել են: Ներսիսյանները արդեն յոթ ամիս անազատության մեջ են: Պաշտպանական կողմը պնդում է, որ նրանց ձերբակալությունը քաղաքական հետապնդում է։

 

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպվել է ծառատունկ


ՀՅԴ Քանաքեռ Զեյթուն համայնքի Արամ Պողոսյան կոմիտեության անդամները, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, հոգևորականների հետ համաձայնեցնելով, հարակից հին գերեզմանատան տարածքում կազմակերպել են շաբաթօրյակ և ծառատունկ։ Ընդհանուր 7 տեսակի բերքատու ծառերի տնկիները, բերված՝ Հայաստանի հյուսիսային շրջաններից, կհասցնեն ամրանալ մինչև աշուն:

 

Ներքին Դվին գյուղի բնակիչներն ու հոգևորականները նշել են իրենց եկեղեցու ուխտի օրը


Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը՝ 1996 թվականին։ Այդ ժամանակ էլ սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն՝ նկատի ունենալով նորաստեղծ պետականությունը, անկախությունը և հոգևոր վերազարթոնքը։

 

Մոնտաժված խոսակցություններով իրավապահները փորձում են մոլորեցնել հանրությանը․ Պաշտպան


«Սրբազան պայքարի» գործով պաշտպանները դատարանում հայտարարել են, որ տեղի է ունենում քաղաքական հետապնդում՝ անձանց քաղաքացիական և հասարակական վարքի, ինչպես նաև պետական կարևորության հարցերում սեփական իրավունքներն իրացնելու պատճառով: Շուրջ մեկ ժամ տևած ելույթում Խուդոյանն ամփոփել է՝ դատական քննությամբ ապացուցվելու է, որ գործը շինծու է և հանդիսանում է քաղաքական պատվեր։

 

Պատասխանատվության ժամ՝ վանդալիզմի և դրա «արդարացումների» համար


Ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբը և Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ մայր տաճարը: Ադրբեջանցիները մեդիաահաբեկումներ են շրջանառում նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին: Կովկասի մահմեդականների վարչությունը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ «արդարացնում» են միջազգային հանցագործությունը՝ հայտարարելով դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» կատարված գործողություններ: Արդյո՞ք դա ազատում է պատասխանատվությունից: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դոցենտ Գոռ Մարգարյանի հետ:

Ջեմալին Թբիլիսիում գնդակահարած Արտաշես Գևորգյանի գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ


Ջեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ 1928 թվականին նա նամակ է գրել ՀԽՍՀ Չեկայի և Պետքաղվարչության նախագահին՝ խոստովանելով Ջեմալի սպանությունը։ Ավելի ուշ նրան մեղադրել են Լավրենտի Բերիայի դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ Արտաշես Գևորգյանը գնդակահարվել է 1937 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը։ Նրա մահվան վայրը և գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ։