Ի՞նչ են թաքցնում մեզնից և ի՞նչ դրդապատճառներով


Ինչպե՞ս են հանրային կարևորություն ունեցող հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Ինչո՞վ են առանձնանում մեր կյանքի վերջին տարիներն իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մի՞թե տեղեկատվության պակասը կամ դրա լիակատար բացակայությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում չէ, երբ ահռելի տեղեկատվական աղմուկի տակ էական խնդիրների մասին տեղեկատվությունը խիստ քիչ է։ Աննա Սարգսյանը զրուցել է իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ:

Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը հաղթել է Իտալիայում անցկացված փառատոնում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցը Իտալիայի Պինետո քաղաքում անցկացված Կատարողական արվեստի միջազգային փառատոնից վերադարձել է հաղթանակով՝ արժանանալով Գրան պրիի՝ գլխավոր մրցանակի: 12 երկրից ժամանած խմբերի շարքում Հայաստանից մասնակցել է միայն «Նարեկ» պարային դպրոցը՝ 20 հոգանոց կազմով՝ ներկայացնելով «Ծաղկաձոր» և «Խիո» բեմադրությունները: Տարբեր երկրներում պարբերաբար հանդես եկող ու հաղթանակներով վերադարձող համույթի այս բոլոր ելույթներին, շրջագայություններին ու հաղթանակներին նախորդում ու հաջորդում է տևական, համառ աշխատանքը:

 

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Հուլիսի 12-ին Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով Էջմիածնի Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է տոնական պատարագ: Պատարագիչ Գարեգին վարդապետ Համբարձումյանն իր քարոզխոսության ժամանակ անդրադարձել է Թաբոր լեռան վրա աշակերտներին Քրիստոսի աստվածային փառքով երևալու հիշատակությանը՝ նշելով, որ ամեն օրը կարող է փոխակերպվելու հնարավորություն տալ: Արարողության ավարտին Հայոց Հայրապետը Պայծառակերպության տոնի առիթով օրհնել է ժողովրդին:

 

Տարեվերջյան ցուցահանդես Նորքի հայորդյաց տանը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը բացվել է նկարչության ու դեկորատիվ-կիրառական արվեստի դասարանների սաների տարեվերջյան ցուցահանդեսը, որտեղ ի մի են բերվել շնորհալի երեխաների ձեռքբերումներն ու միասնական ստեղծագործական ջանքերը: Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների գայթակղություններին՝ մանկավարժների ու ծնողների համատեղ աշխատանքի շնորհիվ պատանիները մեծ ոգևորությամբ են ստեղծագործում և կապվում ազգային արվեստին: Ցուցահանդեսի բացմանը կենտրոնի տնօրեն Աիդա Անդրիասյանը շրջանավարտներին հանձնել է վկայականներ, իսկ տարվա ընթացքում մրցույթներում աչքի ընկած սաներին՝ պարգևներ և հավաստագրեր:

 

ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցու ուխտավորները Մայր Աթոռում


Հուլիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին, որոնց առաջնորդում էր հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը։ Հայոց Հովվապետն իր օրհնության խոսքում կարևորեց սփյուռքի հայորդիների զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին և հորդորեց հայաշունչ պահել ընտանիքներն ու հավատքով զորացնել մայր եկեղեցին։ Ուխտավորների նախնիները Համիդյան ջարդերից և Ցեղասպանությունից հետո այնտեղ ապաստանած հայերի սերունդներն են՝ հիմնականում Խարբերդից և Երզնկայից, որոնք, գաղթելով ԱՄՆ, հիմնել են Միացյալ Նահանգներում և ամբողջ Արևմտյան կիսագնդում առաջին հայկական եկեղեցին։

 

ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Արցախի թեմայով չէ


Իրավապաշտպան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, հարցին, թե ո՞վ է այսօր լսում արցախցիներին, պատասխանում է՝ այսօր ավելի շատ խոսողի խնդիր կա, քանի որ արցախցիների վրա ճնշումը մեծ է, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական լարված հարաբերությունները կարո՞ղ են ստվերել արցախյան օրակարգն այն աստիճանի, որ այն վերանա: Աննա Սարգսյանը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ:

18-րդ դարի չգնահատված գործիչը՝ Սիմեոն Ա Երևանցի Հայրապետը


Օսմանյան կայսրությունը 1724-1731 թթ. նվաճում է Արևելյան Հայաստանը։ Պարսից շահ Նադիրին հաջողվում է հետ մղել նրանց, և հայության վիճակը բարելավվում է։ Նրա մահվանից հետո իրավիճակը նորից վատանում է։ Հայաստանը 1750-ական թթ. ենթարկվում է դաղստանյան ցեղերի հարձակումների։ Հայ բնակչության մի մասն ստիպված հեռանում է հայրենի բնակավայրերից։ Կաթողիկոս Սիմեոն Երևանցին կազմակերպում է բոլոր բնակավայրերում հայկական ծուխերի (մեկ հարկի տակ ապրող ընտանիքների) և կալվածքների հաշվառում, այնուհետև դուրս է մղում օտարածին տարրը և վերադարձնում հայ բնակչությանը շուրջ տասը գյուղերում։ Նա նաև կատարում է իր ժամանակներում արդիականացման ամենամեծ քայլը՝ հիմնում է տպարան Սուրբ Էջմիածնում, որի շնորհիվ հայկական գիտելիքը հնարավոր էր զանգվածային տարածել։

Խրիմյան Հայրիկը՝ արևմտահայ ազատագրական շարժման գաղափարախոս


Խրիմյան Հայրիկն է առաջին անգամ կազմել Հայրենագիտություն առարկայի ծրագիրը և դասագրքերը։ Նա Վարագավանքում հիմնել է դպրոցի ժամանակակից ընկալմանը համապատասխանող դպրոց՝ դասագրքերով, գրատախտակով, աթոռ-սեղանով, գրենական պիտույքներով։ Բացի այդ՝ նա է հիմնել Արևմտյան Հայաստանում լույս տեսնող առաջին պարբերականը՝ «Արծուի Վասպուրականը»։ Պատահական չէ, որ արևմտահայ ազատագրական առաջին կազմակերպությունները և կուսակցությունը հիմնվել են հենց Վանում։ Նրա գործունեության առանցքում է նաև ազգի պատմական հիշողությունը վերարտադրող էպոսի գրառման հանձնառությունը, որ ստանձնում է Գարեգին Սրվանձտյանցը։

Ախպրաձոր


44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։

Ամեն բան իր ժամանակն ունի


«Ամեն բան իր ժամանակն ունի». Ժողովողի գրքի այս խորհրդավոր պատգամը դարձել է հայ ժողովրդի կյանքի անբաժանելի ուղեկիցը։ Ի՞նչ է թաքնված ժամանակների այս հերթագայության մեջ։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչպես են կյանքի դժվարություններն ու ձեռքբերումները դառնում աստվածային ծրագրի մաս։

Մեկը մեկով՝ երկուսն Աստծով


«Մեկը մեկով՝ երկուսն Աստծով». այս առածը բացահայտում է հոգևոր միության գաղտնիքը՝ Տիրոջ ներկայությունը մեր հարաբերություններում։ Ինչպե՞ս մարդկային պարզ փոխհարաբերությունը կարող է վերածվել հոգևոր միության։ Տեր Դավիթ քահանա Գիշյանը մեկնաբանում է, թե ինչու միայն Քրիստոսի անունով հավաքված մարդիկ կարող են իրապես միավորվել։

Խայտառակ ժամանակներ


Բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել մշակույթից, գրականությունից, արվեստից ու հոգևոր կյանքից։ Ի վերջո քաղաքականությունը երկրի, պետության գոյությունն ու հասարակական կյանքն է։ Ամբողջը փոխկապակցված են։ Ըստ նրա՝ այսօր հոգևորականն ու մտավորականը չեն կարող լռել, երբ տեսնում են պետությանը սպառնացող վտանգը, ցեղասպանված Արցախը։ Առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է իր հոգևորականի ու մտավորականի խոսքին։ Գրողին քաղաքականությունը հետաքրքի՞ր է, չէ՞ որ նա ստեղծում է համամարդկային ու անդրժամանակյա տեքստ: Աննա Սարգսյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: