|
Հանիկ նանիկ«Հանիկ նանիկ» ազգային պարերգ, նվագակցում է Սեդա Թևանյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը: |
|
Վահագն Տեր-ՀակոբյանԿինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը համոզված է, որ կյանքում պետք է միշտ ուսանող լինել, աճելու ու փոխվելու համար: Արվեստաբան Անահիտ Մարգարյանը զրուցել է Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հիմնադիր և փոխնախագահ Վահագն Տեր-Հակոբյանի հետ։ |
|
Վիգեն ԳալստյանԱզգային պատկերասրահում բացվել է «Մոդեռնիզմի հոսքերը. Սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին վերառությամբ» ցուցահանդեսը: Ներկայացնելով ավելի քան քառասուն արվեստագետների շուրջ 100 աշխատանք, ցուցադրությունը բացահայտում է 20-րդ դարի կեսերին ձևավորված բարդ և հաճախ անտեսված կապերը խորհրդահայ և սփյուռքի արվեստների և արվեստագետների միջև։ Ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը «Արտֆոկուսում» խոսել է ցուցահանդեսի և անցնող տարում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած կարևոր մշակութային իրադարձությունների մասին: |
|
Գրական 2025-ըՏարին հագեցած էր գրական իրադարձություններով, հոբելյաններով նոր ու կարևոր հրատարակություններով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարը անդրադարձել է գրական տարվա գրեթե բոլոր կարևոր իրադարձություններին, ներկայացրել գրական անցուդարձը, թեմատիկ հաղորդումներով ներկայացրել գրական տարբեր խնդիրներ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի այս տարվա վերջին հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը ամփոփում են գրական 2025-ը: |
|
Եղիշե Չարենցի պոեմները նորովիԼույս է տեսել Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակության երկրորդ հատորը, որտեղ ընդգրկված են բանաստեղծի 1915-1931 թթ․ գրված պոեմները։ Ինչո՞վ է պոեմների այս հրատարակությունը տարբերվում նախորդ հրատարակություններից և ինչո՞վ են առանձնաnում Չարենցի այս շրջանում գրված պոեմները։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
«Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» գործունեությունըՆրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, «Թեյթ» բրիտանական պատկերասրահում, Բրիտանական թանգարանում, «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում: Գեղանկարիչ, հավաքորդ, գալերիստ, համադրող, դերասան, հայ իրականության մեջ հողարվեստի ուղղության հիմնադիր, ում աշխատանքները արվեստի ամենահանրահայտ աճուրդներում վաճառվում են մի քանի հարյուր հազար դոլարով: Արվեստագետ, ով իր հայրենիքին` Հայաստանին նվիրեց շուրջ 2000 իրանական, հայկական, եվրոպական կիրառական արվեստի նմուշներ: «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը զրուցել է «Մարկոս Գրիգորյան հիմնադրամի» տնօրեն, համադրող, արվեստաբան Միշել Ալավերդյանի հետ։ |
|
«Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերը«Կայթ Մշակութային Հանգույցը» միջոլորտային էկոհամակարգ է, որը միավորում է մի քանի կազմակերպությունների, տասնյակ արվեստագետների և երաժիշտների, ինչպես նաև հարյուրավոր ուսանողների՝ ապահովելու հայ մշակույթի կենսապտույտը՝ պահպանությունից մինչև զարգացում։ Ձեռք բերված գիտելիքն ու փորձը վերածվում են շոշափելի արդյունքների՝ գրքերի, ձայնագրությունների և ալբոմների, ֆիլմերի և տեսանյութերի, ինչպես նաև հանրային ներկայացումների, ձեռագործ աշխատանքների։ «Արտֆոկուսում» ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի դասախոս Տաթևիկ Շախկուլյանը պատմել է «Կայթ մշակութային հանգույցի» երաժշտական ծրագրերի մասին: |
|
Խորհրդային գրաքննություն ու միջնադարյան գրականությունըԽորհրդային շրջանում, հատկապես 1930-40-ական թվականներին հայ միջնադարյան գրականությունը խիստ գրաքննության էր ենթարկվում։ Ոչ միայն չէին հրատարակվում կամ կրճատումներով էին հրատարակվում մեր միջնադարյան հեղինակների գործերը, այլև գրականագիտությունն էր դրանք ներկայացնում-մեկնաբանում իշխող գաղափարախոսության համապատասխան աղճատումներով։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը խորհրդային տարիներին միջնադարյան գրականության ներկայացման առանձնահատկությունները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Արվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունըԱրվեստ և հանդիսատես․ կամրջելով հեռավորությունը |
|
Ռուբեն Հախվերդյան․ երգ և պոեզիաԻ՞նչ գեղարվեստական-բանաստեղծական առանձնահատկություններ ունեն Ռուբեն Հախվերդյանի երգերի խոսքերը, թեմատիկ ի՞նչ ուղղություններ, կարո՞ղ ենք այդ խոսքերը բանաստեղծություններ համարել և ինչո՞ւ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայասեր ՀայրապետյանՀայասեր Հայրապետյանը Արցախի Ճարտար գյուղից է, ծնվել է 1992 թվականին՝ հոր մահից օրեր անց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին, երկար տարիներ դասավանդել է Ճարտարի ու հարակից մի քանի արվեստի դպրոցներում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։ Պատերազմից հետո շարունակել է նկարել, միաժամանակ, անցել է հետախուզական ծառայության «Մարտունի 3» զորամասում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին վիրավորվել է գլխի հատվածում: Հինգ օր կոմայի մեջ մնալուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան։ Վիրավորվելուց հետո նրա մոտ խոսելու խնդիր է առաջացել՝ անգամ գրել, կարդալն է մոռացել։ Հայասերը նպատակ է ունեցել մեծ ցուցահանդես բացել Արցախում, բայց նկարներն ու քանդակները մնացել են տանը: Հայաստան են բերել միայն մայրիկին նվիրած փոքրիկ արձանիկն ու երկու նկար՝ արցախյան բնապատկերներով։ |
|
Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանի վերաբացումըՍեպտեմբերին պաշտոնապես վերաբացվեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական արվեստի թանգարանն` իր իրական, պատմական տարածքում: Նորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման ու վերազինման աշխատանքներից հետո, գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով: Կենտրոնում այսուհետև ոչ միայն կարելի է ծանոթանալ երեխաների ստեղծած արվեստի գործերին, այլև ինքնուրույն ստեղծագործել: Կենտրոնն ունի հավակնոտ առաքելություն՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Անահիտ Մարգարյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի հետ: |











