|
Մայր Աթոռի գորգերի հավաքածունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը դարեր շարունակ գորգեր են պահվել՝ որպես մշակութային արժեքներ։ Այդ գորգերը պարզապես դեկորատիվ առարկաներ չեն, այլ մի մշակույթի խոսուն վկաներ։ Մայր Աթոռի հավաքածուն ձևավորվել է ոչ թե ծրագրված հավաքչության, այլ ժամանակի, նվիրատվությունների և պատմական ցնցումների արդյունքում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ հավաքածուն այժմ լրացվում է՝ ապագայում գորգերի թանգարանի ամբողջական նյութ դառնալու նպատակով։ |
|
Սուրբ Հարության տոնին Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են 3 փաստաբաններՀիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսն է մատուցում տոնական Պատարագը: Այս տարի Վեհափառ Հայրապետի ամպհովանին կրել են փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։ Սա պատահական չէ, որովհետև նախորդ տարվանից եկեղեցին հարկադրված է դատարանում պաշտպանել իր ինքնուրույնության, ինքնավարության և հոգևոր առաքելության իրավունքը։ |
|
Ձեռնադրության ուխտԻ՞նչ պարտավորություններ է ստանձում հոգևորականը ձեռնադրության արարողության ժամանակ: Ինչո՞վ է ձեռնադրության ուխտը տարբերվում սովորական հավատացյալի քրիստոնեական ուխտից ու խոստումներից: Ինչպե՞ս է հոգևորականն արտահայտում իր հավատարմությունն այդ ուխտի պահպանությանը, ի՞նչ փորձությունների կարող է հանդիպել: Թեման քննարկել են տարբեր աստիճաններ ունեցող հոգևորականներ: |
|
Ինչ է ուզում այսօր Հայաստանում ապրող մարդըԻնչ է ուզում այսօր Հայաստանում ապրող մարդը, հատկապես, երիտասարդը: Ի՞նչ է պատրաստ անել հանուն իր նպատակների: Աննա Սարգսյանը զրուցել է ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի հետ: |
|
Ինչպես զանազանել արկածախնդրությունը և դիվանագիտությունըԻնչու՞ չստացվեց Հայ եկեղեցու դեմ «բլից կրիգ»-ը: Անկախ արդյունքներից, ո՞րն է Եկեղեցու դեմ քաղաքական և քարոզչական արշավի նպատակը: Աննա Սարգսյանը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ: |
|
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմումը ցեղասպանություն էՊատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, յուրացումը, այլափոխումն ու այլ հանրույթներին վերագրումը ոչ թե ռազմական գործողություններին հատուկ հետեւանք է, այլ հստակ ծրագրավորված եւ պետականորեն իրագործվող քաղաքականություն։ Ըստ նրա՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության դեմ մշտապես պատերազմի մեջ է եղել, անկախ ռազմական գործողություններից։ Ամենայն հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի հրատարկչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը 2020-2025թթ.» ուսումնասիրությունը: |
|
Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների ատենապետերն անցակցրել են տարվա առաջին նիստըԱռաջիկայում նախատեսվում են միջհամայնքային այցելություններ, համատեղ ուխտագնացություններ նաև մի շարք սոցիալական և կրթական ծրագրեր: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ և Արագածոտնի թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հունվարի 31-ին Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի կտարվի Սարգիս Զորավարի աջաձև մասունքարանը: |
|
Մասյացոտնի թեմ եմ եկել խաղաղության ու հաշտության օրակարգով․ Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Չնայած քահանաների նկատմամբ տարբեր պաշտոնյաների ու անհատների սպառնալիքներին, թեմի հոգևորականների դասը անվերապահ հավատարմություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Հայր Ռուբենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մասյացոտնի թեմ է եկել խաղաղության, հաշտության օրակարգով: |
|
Վահագն ՍամվելյանՎահագնին հասարակությունը ճանաչեց և սիրեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Արմենի կերպարը։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ծանր վիրավորվել էր և արհեստական կոմայի մեջ օրեր անցկացրել: 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող էր, երկու ամիս էր՝ ինչ զորակոչվել էր բանակ, երբ սկսվել էր պատերազմը: Հիմա դրամատիկական թատրոնի դեերասան է, պատերազմի հետևանքները կրում է մինչև օրս, միայն մեկ աչքն է տեսնում, բայց և այնպես միշտ առաջ է նայում՝ընդունելով կյանքի այս հարվածը: |
|
Ազատ ԱդամյանԱպրիլյան պատերազմից հետո Ազատ Ադամյանը Ստեփանակերտում հիմնեց «Բարդակ» փաբը, որը կարճ ժամանակ անց դարձավ սիրելի հավաքատեղի արցախցի երիտասարդների և զբոսաշրջիկների համար։ 44-օրյա պատերազմին նա որպես կամավորական մեկնել է 7-րդ պաշտպանական՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս, որտեղ հոկտեմբերին վիրավորվել է։ Ավելի ուշ՝ 2023-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Ազատը մասնակցում էր Խրամորթի պաշտպանությանը։ Հիմա՝ Ստեփանակերտի «Բարդակ» փաբը Ազատը վերաբացել է Երևանում։ Նպատակ ունի՝ Հայաստանի որևէ լքված գյուղում ստեղծել նաև իր նոր Արցախը։ |
|
Զար զընգը«Զար զընգը» Կոմիտաս: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը: |
|
Ծալ էրա«Ծալ էրա» ազգային խաղերգ, նվագակցում է Սեդա Թևանյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երգչուհի, երգուսույց Սեդա Թևանյանի «Թևանի» երգի համույթը իր շուրջն է հավաքել տարատարիք երեխաների: Նրանք կատարում են ժողովրդական, ազգային և Կոմիտասի հեղինակած երգերը: |











