Վանաձորի համայնքային զարգացման կենտրոնի աշխատանքը


ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի և Գուգարաց թեմի համայնքային զարգացման կենտրոնը 1 տարեկան է: Կենտրոնի աշխատանքներին ծանոթացել է մեր նկարահանող խումբը:

«Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը պատրաստվում է 18-րդ բնակարանի ձեռքբերմանը


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակում կնվիրաբերվի 18-րդ բնակարանը:

Հասմիկ Պապյանի և Լուսինե Խաչատրյանի համատեղ համերգը Գյումրիի Յոթվերք եկեղեցում


Գյումրու Յոթվերք եկեղեցու գմբեթի տակ առաջին անգամ համերգային ծրագիր էր: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հանդես եկավ կոմիտասյան կատարումներով: Երգչուհուն նվագակցում էր գերմանաբնակ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: 

Տավուշի Պառավաքար համայնքում կատարվեց եկեղեցու հողօրհնեքի կարգ


Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում՝ Պառավաքար գյուղում, կրկնակի տոն էր. նշվեց գյուղի հիմնադրման 95-ամյակը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Արամ քահանա Միրզոյանը կատարեցին գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու հողի օրհնության կարգը:

Թարգմանչաց տոնը Տավուշի թեմի Ոսկեպար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում


Թարգմանչաց տոնին, սահմանապահ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հակառակորդի հենակետերի ուղիղ հարևանությամբ: Շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ կատարվել։ 

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգը Վանաձորում


«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։

Օձունի եկեղեցում դարձյալ վերականգնման աշխատանքներ են ընթանում


Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին ծառայում է ենթաշրջանի ութ գյուղերի բնակչությանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այս տարի կատարվել է ջրամեկուսացում: Նորոգման հաջորդ փուլում եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ակնկալում է, որ կլուծվի  սրահների ամբողջականացման հարցը, որպեսզի  տանիքից թափվող ջուրը չքայքայի աղոթատան քարերը և որմնակամարները:

Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանք տարվեց Խաչափայտի մասունքը


Վարագա Ս. Խաչի տոնին Տավուշի մարզի Նոր Վարագավանք գյուղ բերվեց Տիրոջ խաչափայտի մասունքը: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները, նաև` սահմանապահ զորամասերի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը: Մասունքը հանգրվանեց նաև սահմանապահ Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Վերաօծվեց Գուգարաց թեմի Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Սեպտեմբերի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սեպտեմբերի 23-ը հայտարարվեց Ագարակի Սբ. Աստվածածնի ուխտի օր:

Խաչվերացը Վանաձոր քաղաքի օրհնության օրն է, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշանը


Երեք տարի առաջ, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, Խաչվերացի տոնը հայտարարվեց Վանաձոր քաղաքի օրհնության օր, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշան։ Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր, և Վանաձորն այս առումով բացառիկ է: 
 

Վերաօծվեց Գուգարաց թեմի Լորուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին


Լոռու մարզի Լորուտ համայնքում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռքով վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին: Հազարից ավելի բնակչություն ունեցող Լորուտ համայնքը մինչ օրս չուներ գործող եկեղեցի: Խոնարհված եկեղեցու վերականգնումը երկար սպասված իրողություն էր: 

Ամառային ճամբարներ Օձունում և Վանաձորում


Ամառային ճամբարները Գուգարաց թեմում: