Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սուրբ Աստվածածինն այն սակավաթիվ եկեղեցական կառույցներից է, որտեղ բացահայտ երևում է անցումը  5-րդ դարի ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դարի «դասական» ձևերը: 

Գուգարաց թեմում վերաօծվեց սիրված սրբատեղի Կամկատար մատուռը


Հուլիսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց հավատացյալների սիրելի սրբավայրը՝ Վանաձորի Կամկատար մատուռը: 

«Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 17-րդ բնակարանը նվիրաբերվեց Ալավերդիում


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրով 17-րդ բնակարանը նվիրաբերվեց ալավերդցի Վիտալի Գրիգորյանի ընտանիքին: 

Տարեվերջյան հաշվետու համերգ Վանաձորի հայորդյաց տանը


Վանաձորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տանը կազմակերպված համերգին մասնակցում էին կրթօջախի բոլոր դասարանների սաները: Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպս. Չուլջյանը, ՔԴԿ տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի հայորդյաց տների տնօրենը, հայորդյաց տների գիտագեղարվեստական խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:

Գուգարաց թեմի հոգևորականների միասնական ուխտի աղոթք Հաղպատում և այցելություն Օձուն


Հաղպատի պատմական, նշանավոր վանքում, գլխավորությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի կատարվեց Գուգարաց թեմի հոգևորականների միասնական ուխտի աղոթք՝ հանուն մեր պետության ու եկեղեցու անսասանության և զորացման: Այս տարի լրանում է Սեպուհ սրբազանի քահանայական ձեռնադրության՝ 30, եպիսկոպոսության և Գուգարաց թեմում որպես առաջնորդ պաշտոնավարման՝ 20- ամյակը: Արարողության ավարտին սրբազան հայրը հորդորեց հոգևորականներին հարազատ մնալ հայ եկեղեցականի՝ ճշմարիտ ու քաջ հովվի կերպարին: 

Գուգարաց թեմը հերթական՝ 15-րդ բնակարանը ձեռք բերեց Անտոնյանների ընտանիքի համար


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հերթական՝ 15-րդ բնակարանը ձեռք բերվեց Ստեփանավանի Լեջան համայնքում, Անտոնյանների ընտանիքի համար: 

ԶՈՒ հոգևոր առաջնորդը ՊՆ 3-րդ բանակային կորպուսին հանձնեց Ս. Հովհաննես Օձնեցու պատկերակիր խաչվառը


ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների դահլիճում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսին հանձնեց Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի պատկերակիր խաչվառը:

Գուգարաց թեմը Հարությունյանների ընտանիքի համար բնակարան ձեռք բերեց Բովաձորում


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հերթական՝ 14-րդ բնակարանը ձեռք բերվեց Բովաձորում, Հարությունյանների ընտանիքի համար: 

Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու հայկական լինելու մասին ևս մեկ ապացույց է հայտնի


«Պղնձահանի հողատի Սուրբ Աստվածածինը կանգնեցրել եմ ես՝ Կյուրիկեի դուստր Մարիամը և, եթե աղոթքի, երկրպագության կանգնեք, կհիշեք մեզ ձեր աղոթքներում»: Այս արձանագրությունն արվել է խաչքարի վրա, Մարիամ թագուհու պատվերով: Հիշատակումը պատմական նշանակություն ունի՝ բացահայտում է, որ վանքը վրացիները չեն կառուցել և չեն կարող պահանջել մի բան, որ իրենց չի էլ պատկանել»,- ասում է Ախթալայի եկեղեցու հոգևոր հովիվ Հեթում քահանա Թարվերդյանը։

Սահմանամերձ գյուղում «Հավեսին սենյակ» է բացվել նկարիչ Սևան Նագգաշյանի անունով


Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվեց «Հավեսին սենյակ»՝ նկարիչ անիմատոր Սևան Նագգաշյանի անունով:

Վերաօծվեց Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցին


2014թ.-ին «Լույս» հիմնադրամի ուսանողների ջանքերով սկսվեց դրամահավաք-արշավ Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցու նորոգման աշխատանքերի համար: Այս տարի ապրիլի 19-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց նորոգված եկեղեցին: Մերուժան քահանա Սողոյանը մատուցեց առաջին պատարագը:

Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով 11-րդ բնակարանը ձեռք բերվեց


Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով ձեռք է բերվել 11-րդ բնակարանը: Թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը համայնքի հոգևոր հովվի հետ այցելեց Վարդաբլուր համայնք, Սարգսյանների նոր բնակարանում տնօրհնեք կատարեց և շնորհավորեց բնակարանամուտի կապակցությամբ: