Մարտին Վարդազարյան


ՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Alt

Կրթություն և իրականություն


Արդի աշխարհում պետական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հիմքում կրթությունն է դրվում որպես երկարաժամկետ փոփոխությունների գործոն: Կրթության գործոնո՞վ են արդյոք պայմանավորված մե՛ր բարեփոխումները: Ավելին, բարեփոխումներո՞վ են արդյոք պայմանավորված մեր իրողությունները: Երրոդ հազարամյակի» տաղավարում Կրթություն և իրականություն» թեման են քննարկում փիլ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը և ազգագրագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ Նիկոլ Մարգարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Երկու ճանապարհ


Երկու ճանապարհը» ֆիլմը պատմություն է երկու խուլ երիտասարդի մասին, ովքեր շարունակ պայքարում են ու ստեղծագործում: Հերոսներից մեկը 27-ամյա Հայկն է, ով չի պատկերացնում իր կյանքն առանց պարելու, իսկ 17-ամյա Գոհարիկը երազում է ճամփորդել, նկարել, վաճառել նկարներն ու օգնել ընտանիքին: Երկու ճանապարհը» բարձրաձայնում է Հայաստանում ապրող խուլերի դժվարությունների մասին, բացահայտում հասարակության և պետության վերաբերմունքը նման խնդիր ունեցող մադկանց նկատմամբ: Ֆիլմը պատրաստվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» պատվերով:

Ռուբեն Մամուլյան


Թատրոնի և կինոյի ռեժիսոր, աշխարհում առաջին գունավոր կինոնկարի՝ Բեքի Շարփ» (1935թ.) ստեղծող, կինոյի նորարար Ռուբեն Մամուլյանն ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում: Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և ամենակարևորը` լավ խաղալն է՝ անկախ պիեսի որակից»,-ասում էր կինոյի դասականը: Ռուբեն Մամուլյան և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ ուրախություններ ու դառնություններ, նրան հաջողվեց ստեղծել իր ժամանակի համար անգերազանցելի ֆիլմեր՝ Ծափահարություններ», Քրիստինա թագուհին», Մետաքսե գուլպաները» ... Հաղորդումը ներկայացնում է Ռուբեն Մամուլյանի գործունեությունը, ինչպես նաև բացառիկ կադրեր Հայաստան այցելությունից:
Մասնակցում է կինոգետ Արծվի Բախչինյանը:

Ռոման Բալայան


Թռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր...

Alt

Հայ կոմպոզիտորների նվաճումներն արտերկրում


Կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանն արժանացել է համաշխարհային դասական երաժշտության ասպարեզում տրվող ամենանշանակալի՝ Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան մրցանակին: Մուշեղ Պետրոսյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի. զբաղվել է աստվածաբանությամբ, ուսումնասիրել հին լեզուներ: Ինչպե՞ս է հնարավոր համատեղել դասական բանասիրությունն ու ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, զարգացման ի՞նչ ուղղությամբ է ընթանում ժամանակակից դասական երաժշտությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանի հետ:

Վլադիմիր Մսրյան


ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
 
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,
Տիգրան Խզմալյան. կինոռեժիսոր
Alt

17-18րդ դդ. հայ առևտրական կապիտալը


17-18-րդ դդ. Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտրային ցանցը ձգվում էր Լոնդոնից մինչև Միջերկրական ծով ու Հնդկական օվկիանոսի ափերը: Ինչպե՞ս էր հայ առևտրականներին հաջողվել հսկայական կապիտալ կուտակել, ի՞նչ մեխանիզմով էր աշխատում նրանց ստեղծած համաշխարհային ցանցը: Եվ որ ամենակարևորն է՝ որո՞նք էին այդ կապիտալի կործանման պատճառները: Թեման քննարկում են պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնի վարիչ Սեպուհ Դավիթ Ասլանյանը և Երևանի պետ. համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» ծրագրերը


Հիմնադրման 85-ամյակը նշող Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը հայաստանյան ու Սփյուռքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է: Գիտաժողովներ, կրթական ծրագրեր, հրատարակվող գրքեր. սրանք Համազգայինի» գործունեության տեսանելի արդյունքն են: Հիմնադրամի իրականացրած ծրագրերի, սպասվող նախաձեռնությունների, ինչպես նաև մեր մշակութային իրականության հրատապ խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ:

Alt

Բուենոս Այրեսի հայ համայնքն ու եկեղեցին


Արգենտինայի հայ համայնքն ամենամեծն է Հարավային Ամերիկայում: Այստեղ, տարբեր տվյալներով, մոտ 100 հազար հայ է ապրում, առավելապես`Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Գաղութը ձևավորվել է վաղուց և կարևոր դերակատարություն ունի Արգենտինայի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Մեծաթիվ են հայկական եկեղեցիներն ու կից գործող դպրոցները: Միայն Բուենոս Այրեսում հայկական 6 եկեղեցի կա: Արգենտինայի մայրաքաղաքի հայ համայնքի խնդիրների, ուրախությունների ու մտահոգությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Բուենոս Այրեսի Վարագա Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ:

Alt

Նարեկ Հարությունյան


Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն է: Միության հիմնական առաքելությունը արվեստագետների համար հարթակ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող հնարավորություն ունի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները: Հասարակական հարաբերությունները մեծապես ազդում են ստեղծագործող անհատների գործունեության վրա: Նարեկ Հարությունյանը հիշատակում է քաղաքացիական հասարակության ձևավորման հաջողված օրինակներ:

Alt

Արդի գիտական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն Սվասյան


Փիլիսոփա, մշակութաբան Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանի հետ երկրորդ հաղորդումը նվիրված է արդի գիտական մտքի ճգնաժամին: Ո՞րն է արևմտյան արդի գիտության առարկան, ի՞նչ հարցեր է իր առջև դնում գիտությունը, ինչպե՞ս է քայլում ժամանակակից մարդը նույնականացումների լաբիրինթոսում»: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: