|
|
Հայ գրողն ու միջազգային գրական անցուդարձըԳրական դաշտի որոշակի աշխուժացումը, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության աճը, նաև միջազգային մշակութային կապերի զարգացումը հնարավորություն են տալիս հայ գրողներին թարգմանել իրենց գրքերը, ներկայացնել արտերկրում, մասնակցել փառատոնների և այլն: Որքանո՞վ են հայ ժամանակակից հեղինակները օգտվում այդ հնարավորություններից, ի՞նչ է տալիս միջազգային գրական փառատոններին մասնակցությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, բան. գիտ.թեկնածու Վահե Արսենի հետ: |
|
|
Հայկական թեմաներով ֆիլմերը Սփյուռքում, հյուրը` Հայկ ՀամբարձումԻրողություն է, որ սփյուռքահայ նոր սերունդը բազմաթիվ պատճառներով հեռանում է ազգային արմատներից: Մյուս կողմից, սփյուռքաայ երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արվեստում արծարծել հայկական թեմաներ: Արդյո՞ք պատմական հայրենիքի հետ շփումներն օգնում են նրանց ստեղծագործական ունակությունների իրացմանը, ի՞նչ է տալիս սփյուռքահայ նոր սերնդին հայ մշակույթի հետ հաղորդակցվելը: Այս թեմայի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցում է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ: |
|
|
Եվրոպական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն ՍվասյանԵրրորդ հազարամյակի» բացառիկ թողարկման հյուրը փիլիսոփա, մշակութաբան, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանն է: Կարեն Սվասյանն ապրում է Շվեյցարիայում, հրապարակային դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: 2009թ. նրա՝ Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» գիրքն արժանացել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի հատուկ մրցանակին: Մեր տաղավարում Կարեն Սվասյանը զրուցում է ժամանակակից Եվրոպայի արժեքային ճգնաժամի մասին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատության անվան տակ ընթացող մարդու ճգնաժամի մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
«Ոսկե ծիրան-10»Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը, չնայած ներկայացված ֆիլմերի ու մասնակից երկրների բազմազանությանը, այս տարի կարծես ֆրանսիական կամ ֆրանս-հայկական երանգ ունի. փառատոնը բացվեց Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ և կփակվի Փարաջանով» ֆիլմով` Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ու ռեժիսորությամբ: Հոբելյանական ծիրանի երանգների, Սերգեյ Փարաջանովի կերպարի մարմնավորման առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ: |
|
|
Քաղաքաշինական մտքի ճգնաժամՀռոմեացի հանրագիտակ ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուսի հայտնի տրիադան՝ երեք հատկանիշ, որ պարտադիր է ճարտարապետության համար՝ կառուցի ամրություն, օգտակարություն, գեղեցկություն, հաստատվել է դեռևս Ք. Ա. 1-ին դարում: Ավելի, քան երկու հազարամյակ անց մենք քաղաքներ ենք կառուցում, որոնց շինությունների ամրությունը կասկածելի է, օգտակարությունը գործակիցը՝ անհայտ, իսկ գեղեցկությունը՝ քաղաքական անեկդոտի նյութ: Ի՞նչ հիմնական խնդիրների առջև ենք կանգնում, երբ կարիք է լինում ոչ միայն պարզապես լավ ստեղծագործել, այլև պլանավորել: Քաղաքաշինական մտքի ճգնաժամի մասին են զրուցում քաղաքաշինարար Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Բորիս Քոչարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Դավիթ Հակոբյան, Արամ ԳրիգորյանԲեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է: |
|
Դավիթ Մուրադյան, մաս 2-րդԴավիթ Մուրադյանը կրոնի ու մշակույթի նպատակը նույնն է համարում. երկուսն էլ մարդու կատարելագործմանն են միտված: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների և մշակույթի պահպանման մեխանիզմների մասին է: |
|
Դավիթ ՄուրադյանԼեզուն հիշողություն է, ազգային ամբողջություն, լեզուն անկախության ու ինքնության ձևավորման կարևոր միջոց է: Լեզվի նվիրական ու կիրառական նշանակության մասին է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի հետ: Ցանկացած մշակույթի հիմքը կինոգետը լեզուն է համարում, սակայն ցավով է նշում, որ այօր չենք սնվում բարոյական, իմացական, հոգևոր այն ահռելի պաշարներից, որ ունի հայերենը: |
|
Ժամանակակից արվեստի ճգնաժամԻ՞նչ խնդիրներ է փորձում լուծել ժամանակակից արվեստն աշխարհում, մենք հասու՞ ենք այդ խնդիրներին: Կա՞ ճգնաժամ ժամանակակից արվեստում: Ինչպե՞ս է քաղաքական մտքի ճգնաժամն ազդում արվեստի վրա: Արվեստաբան Սեդա Շեկոյանն ու արվեստագետ Արման Գրիգորյանը թեման քննարկում են Երրորդ հազարամյկաի» տաղավարում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հենրիկ Էդոյան, մաս 2-րդ՝ Շարժում դեպի հավասարակշռություն20-րդ դարի մշակույթը բնորոշվում է որպես ճգնաժամային: Մշակույթ, որ կորցրել էր իր հոգևոր առանցքը, սպառվել իմաստային առումով: Ըստ մշակութաբանների, արդի մշակույթը փոխարինվել է հակամշակույթով, մեքենայական մտածողությամբ: Արվեստի ապամարդկայնացման, հոգևոր արվեստի ստեղծման ու աղճատման պատմական ընթացքի ու հավասարակշռության վերականգնման հնարավորությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ: |
|
|
Համլետ ՄարտիրոսյանՍասնա ծռեր» էպոսից հետո նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների համաշխարհային ցանկում ընդգրկել նաև 15-20 հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժայռապատկերները: Մեր ժայռապատկերների ուսումնասիրությամբ երկար ժամանակ զբաղվում է Համլետ Մարտիրոսյանը: Ըստ հետազոտողի, հայկական ժայռապատկերները յուրօրինակ գրային համակարգ են և առնչություն ունեն այլ հնագույն գրային համակարգերի` Եգիպտական ու Շումերական գրերի հետ: Այս և հարակից այլ հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ուսումնասիրող Համլետ Մարտիրոսյանի հետ:
|
|
|
Արտյոմ Վարդանյան և Մհեր ՄելքոնյանԱրտյոմ Վարդանյանն ու Մհեր Մելքոնյանը շուրջ 30 տավա ընկերներ են: Արտյոմը երկար տարիներ Հոլանդիայում ապրելուց հետ վերադարձել է Հայաստան և իրականացրել վաղեմի երազանքը` հիմնել է կենդանաբանական այգի: Մհերի հետ ուսանողական տարիներից սկսված ընկերությունը վերածվել է ընտանեկան բարեկամության` Արտյոմը Մհերի երեխաների կնքահայրն է: |



