
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Քաղաքաշինական մտքի ճգնաժամՀռոմեացի հանրագիտակ ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուսի հայտնի տրիադան՝ երեք հատկանիշ, որ պարտադիր է ճարտարապետության համար՝ կառուցի ամրություն, օգտակարություն, գեղեցկություն, հաստատվել է դեռևս Ք. Ա. 1-ին դարում: Ավելի, քան երկու հազարամյակ անց մենք քաղաքներ ենք կառուցում, որոնց շինությունների ամրությունը կասկածելի է, օգտակարությունը գործակիցը՝ անհայտ, իսկ գեղեցկությունը՝ քաղաքական անեկդոտի նյութ: Ի՞նչ հիմնական խնդիրների առջև ենք կանգնում, երբ կարիք է լինում ոչ միայն պարզապես լավ ստեղծագործել, այլև պլանավորել: Քաղաքաշինական մտքի ճգնաժամի մասին են զրուցում քաղաքաշինարար Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Բորիս Քոչարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ճարտարապետական մտքի ճգնաժամԵրևանի ճարտարապետական պատկերի թեման շարունակում է մնալ հուզիչ ու խնդրահարույց: Ճարտարապետությունն ուղղակի կապ ունի առօրյա ու պետական կյանքի բարդ հարաբերությունների, մյուս կողմից էլ` մշակութային ժառանգության` առավել բարդ թեմայի հետ: Ի՞նչ փիլիսոփայություն ունի անկախ Հայաստանի ճարտարապետությունը, ու՞մ առջև է պատասխանատու այսօր ճարտարապետը: Ինչպե՞ս է զարգանում ճարտպաետական միտքը և ի՞նչ կորուստներ է արձանագրում չդադարող անցումային, ճգնաժամային հասարակությունում: Զրուցում են ճարտարապետներ Միքայել Մկրտչյանն ու Արտակ Ղուլյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Սփյուռքահայ մամուլն այսօրՎերջին շրջանում Սիրիայում, ապա՝ Ստամբուլում կատարվող իրադարձություններն ուղղակի ազդեցություն են ունենում այս երկրների հայ համայքների վրա: Այդ իրադարձությունների անմիջական մասնակիցն ու լուսաբանողը պետք է լինի նաև մամուլը՝ թե հայաստանյան, թե սփյուռքյան: Ինչ խնդիրների առջև է սփյուռքի հայկական մամուլն այսօր, ինչպես է սփյուռքյան իրադարձություններին անդրադառնում տեղական մամուլը՝ վերլուծում են Ստամբուլի Ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Արա Գոչունյանն ու լրագրող, Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության աշխատակից Թաթուլ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ժամանակակից արվեստի ճգնաժամԻ՞նչ խնդիրներ է փորձում լուծել ժամանակակից արվեստն աշխարհում, մենք հասու՞ ենք այդ խնդիրներին: Կա՞ ճգնաժամ ժամանակակից արվեստում: Ինչպե՞ս է քաղաքական մտքի ճգնաժամն ազդում արվեստի վրա: Արվեստաբան Սեդա Շեկոյանն ու արվեստագետ Արման Գրիգորյանը թեման քննարկում են Երրորդ հազարամյկաի» տաղավարում: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Թատրոնի ճգնաժամԱրվեստի որոշ տեսակների վերակերպավորման խնդիրը ակտուալ է ողջ աշխարհում: Դա օրինաչափ ու բնական է, եթե տվյալ դարաշրջանի հումանիտար միտքը հաղթահարում է հնի ու նորի կոնֆլիկտը: Իսկ երբ դա չի լինում, տեղային խնդիրը կարող է վերածվել մշակութային ու հանրային ճգնաժամի: Թատերական մտածողության ճգնաժամի մասին զրուցում են ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը և արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հանրակրթության ճգնաժամԻ՞նչ մտակեցվածք է ձևավորում ժամանակակից հանրակրթական դպոցը, ի՞նչ արժեբանություն է դրված դաստիարակության հիմքում, ո՞րն է արդի հայ դպրոցի մոդելը: Մտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում հանրակրթության ոլորտի խնդիրներին են անդրադառնում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը և ծրագրավորող Արամ Ապատյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Երեխայի իրավունքների պաշտպանությունՀակառակ այն բանի, որ երեխաներն արագ են արձագանքում կյանքի փոփոխություններին, նրանց նկատմամբ վերաբեմունքի ու դաստիարակության մեթոդների հարցում մենք բավական պահպանողական ենք: Եվ հակառակ այն բանի, որ մենք հաճախ են շեշտում մեր իրավունքների իրացման պահանջը` վկայակոչելով այս կամ այն օրենքն ու կարգը, երեխայի իրավունք ասվածը յուրաքանչյուրս հասկանում ու կիրառում ենք կախված իրավիճակի հարմարությունից կամ պարզապես տրամադրությունից: Եվ, այնուհանդերձ, մենք բոլորս էլ սիրում ենք երեխաներին ու ամեն ինչ փորձում ենք անել նրանց պաշտպանելու համար: Երեխաների իրավունքների պաշտպանության, երեխայի նկատմամբ վերաբերմունքի ու պատասխանատվության խնդիրն են քննարկում Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը և Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Շաղիկ Մարուխյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Տնտեսական մտքի ճգնաժամՈրքան էլ մեր մարդկային ու ֆինանսական կապիտալը հաջողություններ է արձանագրում աշխարհի այսուայն կողմում, մեզ այդպես էլ չի հաջողվում ապրել արդիական ու գրավիչ» պետությունում: Տնտեսության ու բյուջեի կառուցվածքը դիտարկելիս ի՞նչ հետևություն կարելի է անել մեր ստեղծագործ մտքի մասին: Մտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում տնտեսական մտքի որակն են քննարկում տնտեսական գիտ. թեկնածու Աշոտ Խուրշուդյանը և տնտեսագետ Հայկ Բալանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Մտքի ճգնաժամը կինոյումՄտքի ճգնաժամ» թեմայի շրջանակում կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն ու արվեստաբան, գրող Արփի Ոսկանյանը քննարկում են ժամանակակից կինոյի խնդիրները և մշակութային քաղաքականությունն այդ ոլորտում: Ի՞նչ թեմաներ է արծարծում արդի կինոն, որքանո՞վ են դրանք արտահայտում հասարակական հարաբերությունները: Ո՞վ է ներդրում կատարում կինոարտադրությունում, ի՞նչ դեր է խաղում պատվիրատուի մտակեցվածքը: |
|
|
Հաղթանակը՝ կապիտալՄայիսյան հաղթանակաների պատմական ու խորհրդանշական իմաստների մասին խոսակցությունը մեզանում հաճախ արծարծվող թեմա է: Դա բնական է և նույնիսկ անհրաժեշտ: Ինչպե՞ս է ռազմական հաղթանակը դառնում ապագայի երաշխիք, վերածվում բարոյական ու սոցիալական կապիտալի: Մեր հասարակական կյանքը՝ արվեստի ու գրականության ոլորտից մինչև ինստիտուցիոնալ կառույցներ, մտքի մարսողությամբ անցկացրե՞ց հաղթանակը, ինչ բացթողումներ մենք ունենք այդ հարցում՝ քննարկում են ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը և հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |

