Alt

Երեխայի իրավունքների պաշտպանություն

Հակառակ այն բանի, որ երեխաներն արագ են արձագանքում կյանքի փոփոխություններին, նրանց նկատմամբ վերաբեմունքի ու դաստիարակության մեթոդների հարցում մենք բավական պահպանողական ենք: Եվ հակառակ այն բանի, որ մենք հաճախ են շեշտում մեր իրավունքների իրացման պահանջը` վկայակոչելով այս կամ այն օրենքն ու կարգը, երեխայի իրավունք ասվածը յուրաքանչյուրս հասկանում ու կիրառում ենք կախված իրավիճակի հարմարությունից կամ պարզապես տրամադրությունից: Եվ, այնուհանդերձ, մենք բոլորս էլ սիրում ենք երեխաներին ու ամեն ինչ փորձում ենք անել նրանց պաշտպանելու համար: Երեխաների իրավունքների պաշտպանության, երեխայի նկատմամբ վերաբերմունքի ու պատասխանատվության խնդիրն են քննարկում Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը և Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության ծրագրերի ղեկավար Շաղիկ Մարուխյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2013-05-31T10:52:12+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ