Մարկ Բուշկովը Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի հյուրն էր


Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի հերթական համերգը նոյեմբերի 16-ին էր: Հյուրը ջութակահար Մարկ Բուշկովն էր: Ծրագրում Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետի» նախերգանքն-էր և Սիբելիուսի ջութակի կոնցերտը: 
Բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբն էր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 
 

ՀՕՖ-ի «Այո» հարթակը Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզի նորոգման ծրագիր է սկսել


Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզի նորոգման համար դրամահավաք է իրականացվում:

Գրաբարի դասեր՝ Արարատյան թեմում


Արարատյան հայրապետական թեմը արդեն տասը տարի անվճար գրաբար է դասավանդում: Եռամսյա կուրսը մշակել և վարում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:

«Հայաստանի փոքրիկ երգիչների» շրջագայությունը Իսրայել


Հոկտեմբերի 5-16-ը «Հայաստանի փոքրիկ երգիչները» համերգային շրջագայությամբ Իսրայելում էին: Երգչախումբը մասնակցում էր իսրայելական «Աբու Գոշ» փառատոնին:

Տիրոջ գերեզմանի մոտ աղոթքից հետո հաշմանդամը սկսել է քայլել


Նոյեմբերի 3-ին Երուսաղեմում, Քրիստոսի գերեզմանին սայլակով մոտեցած վիրահայ Էրիկ Ռևազովը աղոթքից հետո ոտքի է կանգնել և քայլել:

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմակալ առաջնորդի այցը Իռլանդիա


Հոկտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմակալ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Իռլանդիա կատարած այցի շրջանակում, Դուբլինի Ս. Փրկչի տաճարում պատմական համաձայնագիր ստորագրեց Անգլիական արևելյան ուղղափառության հանձնաժողովի համանախագահի հետ: Այս հանձնաժողովը ստեղծվել է 2001թ-ին՝ Արևելյան եկեղեցիների, արևելյան ուղղափառների և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների աստվածաբանական և դավանաբանական հարցերի շուրջ երկխոսության նպատակով: 

Ավարտվեց Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Բարնաբաշ Քելեմենը համատեղ համեգով ազդարարեցին Երևայան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի ավարտը։

Մեկնարկեց 9-րդ «ՌեԱնիմանիան»


Հոկտեմբերի 28-ին՝ անիմացիայի միջազգային օրը մեկնարկեց «ՌեԱնիմանիան»՝ Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 9-րդ փառատոնը:

Տավուշի սահմանամերձ գյուղերում երեխաների համար կահավորվում են խաղաթաքստոցներ


Հայաստանի հյուսիսարևելյան հատվածը Ադրբեջանի հետ ունի մոտ 350 կմ երկարությամբ սահման։ Տավուշի մարզի սահմանապահ գյուղերը հաճախ կրակոցների թիրախ են դառնում: Այստեղ ապրում են  15000 երեխաներ: Երեխաների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և սթրեսներից զերծ պահելու համար «Պահապան» հիմնադրամը սկսել է նորոգել և կահավորել ամենախոցելի 15 համայնքների դպրոցների և մանկապարտեզների ամենաապահով վայրերը՝ դրանք դարձնելով թաքստոց-խաղասենյակներ:

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիր


Հնդիկ ռեկորդակրին գերազանցած, Գինեսի նոր ռեկորդակիրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն է: 33 ժամ, 2 րոպե և 41 վայրկյան է տևել Գինեսի ռեկորդների գրքում հուլիսին գրանցված նրա կատարումը: 2017թ. փետրվարի 11-12-ին ջութակահար Նիկոլայ Մադոյանի ելույթը Կամերային երաժշտության տանն էր: Օր ու կես տևած համերգի ընթացքում ջութակահարը չի քնել, չի սնվել: Յուրաքանչյուր 1 ժամ կատարումից հետո 5 րոպեանոց դադարներ է ունեցել միայն:

Լսողության սարքեր՝ Հայաստանի կարիքավորներին


Հայաստանում, ըստ 2016թ.-ի պաշտոնական տվյալների, լսողական խնդիր ունի 3166 մարդ: Ամերիկյան «Սթարքի» ընկերության Հայաստանում իրականացրած ծրագրի շնորհիվ նրանիցից 2000 արդեն ստացել է լսողական սարքեր: Հոկտեմբերի 18- ին նախաձեռնության հեղինակներ Կավուկչյան ընտանիքը և ընկերության աշխատակիցները այցելեցին Մայր Աթոռ: 

Մեկնարկեց բնապահպանական «Արևորդի» 7-րդ փառատոնը


հեկտեմբերի 13-ից մեկնարկել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնը: Արևորդին իր ձևաչափով միակն է Հարավային Կովկասում, նախաձեռնողը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամն է: