«Հայաստանի փոքրիկ երգիչները» ներկայացրեցին ճապոնական երգերի նոր ձայնասկավառակը


Ճապոնական փոփ ժանրի 10 երգ «Հայաստանի փոքրիկ երգիչների» համար փոխադրվել է երգչախմբային կատարման: Ճապոնական ամենախոշոր ձայնագրման ստուդիաներից մեկի` JVC-ի պրոդյուսերներից Հիրոշի Նագանոն երգչախմբի կատարումը 2016-ին լսում է ճապոնական շոու-ծրագրում, տպավորվում է որոշում է ձայնագրել սկավառակ: Դրանում ընդգրկված երգերից մի քանիսը երգչախումբը կատարեց սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 10-ին՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում:

Արևային ջրատաքացուցիչների կայանը Մայր Աթոռի տարածքում կգործարկվի ամռան վերջում


Մայր Աթոռի տարածքում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Մայր Աթոռի արևային ջրատաքացուցիչների կայանը ամենամեծը կլինի Հայաստանում: Համակարգը կգործարկվի մինչև ամռան վերջ: Այն տաք ջրով կապահովի Մայր Աթոռի տարածքում գտնվող բոլոր կառույցները:

Կիթառի 3-րդ միջազգային փառատոնի երրորդ համերգային երեկոն


Կիթառի երևանյան 3-րդ միջազգային փառատոնի երրորդ համերգային երեկոն hուլիսի 5-ին էր՝ Հայկական ընդհանուր բարեգործական միության դահլիճում: Չնայած, նախատեսված էր համատեղ համերգ վրացի կիթառահարների հետ, սակայն ելույթ ունեցան միայն հայ մենակատարները՝ Սարո Բաբիկյանը, Հենրիկ Մելիքյանը, Էդուարդ Հրմուշյանը, նաև Լիբերտա լարային քառյակը: Վրաց երաժիշտների բացակայության պատճառը, ըստ կազմակերպիչների, արտիստներից մեկի առողջական խնդիրն էր:  

«Կրոն և բնապահպանություն» թեմայով գիտաժողով Մայր Աթոռում


Հայկական և իրանական կողմերը հունիսի 28-ին Մայր Աթոռում հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացրին քրիստոնեության և իսլամի մոտեցումը բնությանն ու բնապահպանությունը: Հանդիպումը Կլոր սեղան հիմնադրամի, Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր:

Օպերային թատրոնի բեմում «Կարինե» օպերային կոկտեյլն էր


Օպերային թատրոնի բեմում «Կարինե» անունով օպերային կոկտեյլ էր: Բաղադրամասերը բեմականացված հատվածներ էին դասական օպերաներից՝ Վ. Մոցարտ՝ «Այդպես վարվում են բոլոր կանայք», Ջ. Վերդի՝ «Ռիգոլետտո»,  Ջ. Պուչչինի՝ « Բոհեմ», Տ. Չուխաջյան՝  «Արշակ երկրորդ», «Կարինե» օպերետի 1-ին արար:

Անհայտ կորածների հիշատակի ուխտագնացություն դեպի Գեղարդավանք


Արցախյան պատերազմիը նթացքում, ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2015թ-ին թարմացրած ցուցակի, հայկական և ադրբեջանական կողմից կա շուրջ 4500 ահնհայտ կորած: Նրանցից մոտ 400-ը Հայաստանի, նույնքանն էլ Արցախի քաղաքացիներ են:
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրն է: Մինչ այդ, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից Գեղարդավանք ուխտագնացության էին մեկնել անհայտ կորածների հարազատները:
 

ԱՄՆ հայոց արևելյան և արևմտյան թեմերից ժամանած ուխտավորները՝ Մայր Աթոռում


Հունիսի 25-ին Վեհափառ հայրապետն ընդունեց Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան և արևմտյան թեմերից ժամանած ուխտավորների և Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակիցներին: 

Այս տարի կլրանար երաժշտագետ Արաքսի Սարյանի 80-ամյակը


Հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուշ-երեկո էր՝ նվիրված Արաքսի Սարյանի ծննդյան 80-ամյակին:

Թուղթը ոչ թե կրիչ, այլ արվեստի գործի նյութ


Հունիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Թուղթ – Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Հեղինակը շվեյցարցի է, թղթարվեստի նշանավոր ներկայացուցիչներից Թերեզե Վեբերը: 

«Տրիո Մանդիլի» վրացական ֆոլկ խումբը Հայաստանում էր


Վրացական կոլորիտ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. բեմում «Տրիո Մանդիլին» էր:

Բացվեց «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» ցուցահանդեսը


Հունիսի 10-ին Մոսկվայի տանը բացված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսում, մոտ 200 լուսանկարների միջոցով ներկայացված էին  հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի իրականացրած բարեգործական  ձեռնարկները:  

«Կանա» ուսումնական կենտրոնը նախաձեռնել է ամառային դպրոց


Արարատյան հայրապետական թեմի «Կանա» ուսումնական կենտրոնը դպրոցահասակ երեխաների համար նախաձեռնել է ամառային դպրոց: Մեկնարկը տրվեց հունիսի 12-ին: