|
Մայր Աթոռը՝ սփյուռքահայ երիտասարդների կեցավայր և կրթավայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց հայագիտական և կրոնագիտական եռշաբաթյա դասընթացը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 18–ից 25 տարեկան 30 երիտասարդ։ Ծրագրի ընթացքում նրանք խորացրել են հայոց լեզվի ու պատմության իմացությունը, հանդիպել Վեհափառ Հայրապետին, այցելել սրբավայրեր և Հայորդյաց տանն ընդգրկվել ազգային արվեստների խմբակներում։ Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 3-ին։ |
|
Ամառային ճամբար 6-ից 60 տարեկանների համարԳեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը կազմակերպել է 20-օրյա «Էկոճամբար-2026»-ը, որը մեկ հարկի տակ է հավաքել 6-ից 60 տարեկան մասնակիցների։ Ճամբարում հյուրընկալվել էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականները։ |
|
Ռազմական գիտելիքներից մինչև հոգևոր արժեքներ․ Պատանի երկրապահի ճամբարԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ամռան երկու ամիսներին գործում է Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ռազմաուսումնամարզական ճամբարը։ 8-15 տարեկան շուրջ 1500 երեխաներ այստեղ ստանում են ռազմական գիտելիքներ, ձեռք բերում ինքնուրույնություն, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սարկավագների միջոցով հաղորդակցվում հոգևոր ու պատմական արժեքներին։ Ճամբարականների 10-օրյա հերթափոխով ընթացող ծրագրի հաջորդ խմբին կդիմավորեն հուլիսի 27-ին։ |


