Տիրոջ խաչափայտի մասունք է հայտնաբերվել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող խաչի մեջ

«Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմագրերը» գրքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր քահանա Գրիգորյանն առաձնացնում էր եկեղեցու պատերի, քարերի ու տարբեր սրբությունների վրայի հնագույն արձանագրությունները: Ձեռագրերն ուսումնասիրելու համար մատենադարանից համապատասխան մասնագետ է հրավիրվում, պարզվում է, որ եկեղեցում անհիշելի ժամանակներից պահվող պարզ խաչը մասունքակիր է:
Այսօր, Գյուտ խաչի տոնին, սրբությունը դուրս բերվեց՝ ի երկրպագություն հավատացյալների:
 
2018-10-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ