Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ անհամաձայնություն և լրջագույն մտահոգություն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որը նրանց փաստացի պարտադրում է որպես առաջնորդ ճանաչել արդեն կարգալույծ հռչակված նախկին եպիսկոպոսին, որը այլևս աշխարհական անձ է՝ Արման Սարոյան անունով։ Հայտարարության տակ ստորագրել են թեմի 19 քահանաները: Արագածոտնի թեմում ծառայող եկեղեցականները իրենց անհամաձայնությունն են հայտնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ընդունած որոշումների վերաբերյալ, որոնցով նրանց փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան և Արամայիս՝ ավազանի անուններով։ Հայտարարությունը ստորագրել են թեմի 22 քահանաները, սարկավագներ և մայր Մայր Եղիսաբեթ Մելետլյանը։

 

2026-03-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ