
Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները «Վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Հայոց հայրապետին: Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը: Դատավորը ինքնաբացարկ հայտնեց:
Ս. Էջմիածնի մայր տաճարում միասնական աղոթքից հետո Ամենայն հայոց հայրապետն իր պատգամը հղեց ամենքին:
Հայ եկեղեցու նվիրապետական աթոռները, սփյուռքի թեմերն ու ՀԲԸՄ համահայկական կազմակերպությունը դատապարտող հայտարարություններով կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Հայ եկեղեցու և նրա գահակալի նկատմամբ հետապնդումը:
Միջազգային մամուլն ու իրավապաշտպան կառույցները Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը գնահատել են որպես կրոնական ազատության հիմնարար իրավունքի և ՀՀ Սահմանադրության ոտնահարում: