Փետրվարի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում ստորագրվեց Մտադրությունների հուշագիր՝ ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի միջև: Ըստ հուշագրի` կողմերն այսուհետ խրախուսելու և աջակցելու են ՌԴ-ում հայ պատմագիտության, բանասիրության, արվեստագիտության, ազգագրության ոլորտներում անհատ գիտնականների և գիտական խմբերի միջև հետազոտական ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և ՌԴ-ում կազմակերպելու են հայագիտությանը նվիրված գիտաժողովներ, գրքերի տպագրություն:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Ալվարդ Նազարյան
2016-02-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ