|
|
«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգը Վանաձորում«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։ |
|
|
Օձունի եկեղեցում դարձյալ վերականգնման աշխատանքներ են ընթանումՕձունի Ս. Աստվածածին եկեղեցին ծառայում է ենթաշրջանի ութ գյուղերի բնակչությանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այս տարի կատարվել է ջրամեկուսացում: Նորոգման հաջորդ փուլում եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ակնկալում է, որ կլուծվի սրահների ամբողջականացման հարցը, որպեսզի տանիքից թափվող ջուրը չքայքայի աղոթատան քարերը և որմնակամարները: |
|
|
Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանք տարվեց Խաչափայտի մասունքըՎարագա Ս. Խաչի տոնին Տավուշի մարզի Նոր Վարագավանք գյուղ բերվեց Տիրոջ խաչափայտի մասունքը: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները, նաև` սահմանապահ զորամասերի զինծառայողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու Տիրոջ խաչափայտից բխող զորությանը: Մասունքը հանգրվանեց նաև սահմանապահ Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: |
|
Բղջախոհություն
Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին, իսկ մտքի մաքրությունը, հանդարտությունը և խաղաղությունը տանում է սրտի, մարմնի մաքրություն և հոգևոր խաղաղության:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և հոգեբան Ինգա Հարությունյանը:
|
|
|
Վերաօծվեց Գուգարաց թեմի Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցինՍեպտեմբերի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վերաօծեց Ագարակ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Սեպտեմբերի 23-ը հայտարարվեց Ագարակի Սբ. Աստվածածնի ուխտի օր: |
|
|
Խաչվերացը Վանաձոր քաղաքի օրհնության օրն է, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշանը
Երեք տարի առաջ, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, Խաչվերացի տոնը հայտարարվեց Վանաձոր քաղաքի օրհնության օր, իսկ Սուրբ խաչը` քաղաքի պահապան նշան։ Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր, և Վանաձորն այս առումով բացառիկ է:
|
|
|
Այսօր ննջեցյալների հիշատակության օր էՍեպտեմբերի 17-ին Հայ եկեղեցին նշեց տարվա հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Ինչպես յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը, Խաչվերացին հաջորդեց ննջեցյալների հիշատակության օրը: Հայկական բոլոր եկեղեցիներում սեպտեմբերի 18-ին մատուցվեց պատարագ, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելեցին հարազատների շիրիմներին: Մայր Աթոռում պատարագ մատուցեց Կյուրեղ վարդապետ Դավթյանը: |
|
|
Աշուղական երգի «Սայաթ-Նովա» վաստակավոր անսամբլը՝ առաջին անգամ ԵվրոպայումՍտոկհոլմում շվեդահայերը առիթ ունեցան վայելելու աշուղական և հայրենասիրական երգեր` ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի կատարմամբ: Համերգը կազմակերպել էր Ստոկհոլմի հայ եկեղեցական վարչությունը` Եղիշե վարդապետ Ավետիսյանի աջակցությամբ: |
|
|
Վերաօծվեց Գուգարաց թեմի Լորուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցինԼոռու մարզի Լորուտ համայնքում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռքով վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին: Հազարից ավելի բնակչություն ունեցող Լորուտ համայնքը մինչ օրս չուներ գործող եկեղեցի: Խոնարհված եկեղեցու վերականգնումը երկար սպասված իրողություն էր: |
|
|
Սեպտեմբերի 8-ին քրիստոնյա եկեղեցիները նշում են Աստվածածնի ծննդյան տոնըՍեպտեմբերի 8-ին քրիստոնյա բոլոր եկեղեցիներն անփոփոխ կերպով նշում են Աստվածածնի ծննդյան տոնը: Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Սեպտեմբերի 8-ը նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: |
|
Որկրամոլություն
Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը: Դրան նպաստող բազմաթիվ հանգամանքներ կան՝ ազգային կերտվածքից մինչև հոգեբանական խնդիրներ:
Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը:
|
|
Ծուլություն
Յուրաքանչյուր ոք Աստծուց օժտված է գործելու, ստեղծելու կարողությամբ: Ծուլության մեղքի մեջ ընկնելը կախված չէ երկրի տնտեսական, սոցիալական վիճակից: Արարելու կամքը ներքին տրամադրություն է: Ներկայացնում են Առնակ քահանա Հարությունյանը և Ինգա Հարությունյանը:
|


