|
Պողոսը՝ հեթանոսների առաքյալ
Ինչո՞ւ է Պողոսը համարվում հեթանոսների առաքյալ: Ի՞նչ գործունեություն է ծավալել քրիստոնյա դառնալուց հետո: Ի՞նչ է նշանակում լինել առաքյալ: Պողոս առաքյալի կյանքի ու գործունեության մասին շարուանկում է պատմել Առնակ քահանա Հարությունյանը:
|
|
Սողոսի դարձը
Երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երինքից մի լույս փայլատակեց: Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»: Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»:
Ո՞վ էր Սողոսը, ինչու՞ էր հալածում քրիստոնյաներին, ինչպե՞ս դարձի եկավ:
Պողոս առաքյալի կյանքին է անդրադառնում Առնակ քահանա Հարությունյանը:
|
|
|
Մեծարման երեկո՝ նվիրված թավջութակահար Մեդեա Աբրահամյանի 85-ամյակին«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ կազմակերպված մեծարման երեկոն նվիրված էր երաժիշտ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի ծննդյան 85-ամյակին: Ելույթ ունեցան միջազգային մրցույթների դափնեկիր երիտասարդ կատարողներ: Կայացավ նաև արտիստին նվիրված գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Սերգեյ Մանվելյանն է: |
|
|
Գոշավանքի նորոգումը այս տարի էլ չի ավարտվի. Մշակույթի նախարարի այցը ԳոշավանքՄշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների և շինարարական աշխատանքների պատասխանատուների հետ այցելեց Գոշավանք՝ պարզելու ինչպես է ընթանում 12-13-րդ դարերի պատմամշակութային կոթողի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցու ծածկի վերականգնումը: Թեև «Արհովշին» ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ նոյեմբերի 25-26-ին կավարտեն այս տարի նախատեսված աշխատանքը, սակայն նախարարը և մասնագետները տեղում խորհրդակցելով եզրակացրին, որ օդի ցածր ջերմաստիճանն արդեն վնասաբեր է շինաշխատանքի համար, և հարկ է պարզապես պահպանության համար ժամանակավոր ծածկեր ունենալ: |
|
|
Սանահինի և Քոբայրի վանական համալիրների նորոգման աշխատանքները շարունակվում ենՊատմամշակութային հուշարձանների վերականգնման գործընթացում հանրային վերահսկողություն ապահովելու նպատակով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց Սանահինի ու Քոբայրի վանական համալիրներ, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ։ |
|
|
Վանաձորի համայնքային զարգացման կենտրոնի աշխատանքըԵՀԽ հայաստանյան Կլոր սեղանի և Գուգարաց թեմի համայնքային զարգացման կենտրոնը 1 տարեկան է: Կենտրոնի աշխատանքներին ծանոթացել է մեր նկարահանող խումբը: |
|
|
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ Մայր Աթոռ Ս. ԷջմիանումՆոյեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Պաշտոնական հանդիպումներից հետո Մոլդովայի նախագահը ցանկություն էր հայտնել այցելել հայոց հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: |
|
|
«Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագիրը պատրաստվում է 18-րդ բնակարանի ձեռքբերմանըԳուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակում կնվիրաբերվի 18-րդ բնակարանը: |
|
|
Եկեղեցական ամփոփ լրահոս 06.11. 2017
Ցուցահանդես Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյան» տանը:
Աղոթք Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքի հայկական խաչքարի մոտ:
Յուլիա Մատվեևայի գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված վաղբյուզանդական եկեղեցում կտորի գործածությանը:
Ուղղափառ հասարակության ֆորում և ցուցահանդես-տոնավաճառ՝ Սանկտ Պետերբուրգում:
|
|
|
Տավուշի Պառավաքար համայնքում կատարվեց եկեղեցու հողօրհնեքի կարգՀայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում՝ Պառավաքար գյուղում, կրկնակի տոն էր. նշվեց գյուղի հիմնադրման 95-ամյակը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Արամ քահանա Միրզոյանը կատարեցին գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու հողի օրհնության կարգը: |
|
|
Թարգմանչաց տոնը Տավուշի թեմի Ոսկեպար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցումԹարգմանչաց տոնին, սահմանապահ Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հակառակորդի հենակետերի ուղիղ հարևանությամբ: Շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ սկսել են եկեղեցական արարողություններ կատարվել։ |
|
Հակոբոս առաքյալՀակոբոս առաքյալը և նրա եղաբայր Հովհաննեսը Զեբեդեոսի զավակներն էին: Հակոբոս առաքյալը մատենագրության մեջ անվանվել է Հակոբոս Երեց կամ Ավագ առաքյալ՝ այդպես տարբերվելով Ալփեոսի որդի Հակոբոսից և Հակոբոս Տեառնեղբորից: Հակոբոս առաքյալը հիմնականում քարոզել է Հռոմում, Իսպանիայում և Երուսաղեմում: |


