|
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներինՀուլիսի 6-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի 26 աշակերտների` ֆրանսաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի ուղեկցությամբ: Սարգիս Պետոյանն ամեն տարի 20-30 սփյուռքահայ աշակերտների հնարավորություն է ընձեռում այցելել հայրենիք: |
|
|
Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի «Հասֆեստ» փառատոնըԺամանակակից արվեստի և երաժշտության «Հասֆեստ» փառատոնի շրջանակում Երևանի մի շարք թանգարաններում և պատկերասրահներում կներկայացվեն ազգությամբ հայ 12 նկարչի և 12 կոմպոզիտորի աշխատանքներ, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիո-վիզուալ սինթեզներ, տեղի կունենան համերգներ, պերֆորմանսներ և վարպետության դասեր: |
|
|
«Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկների բարեգործական այցը ՍևանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթական բարեգործական այցին Սևանի բնակիչներն անհամբերությամբ էին սպասում: Նախորդ այցի շնորհիվ քաղաքում չորս հոգու կյանք է փրկվել. բժիշկները բացահայտել են չարորակ գոյացություններ` դեռևս սաղմնային փուլում: |
|
|
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է:
Հոբելյանական տարին հագեցած էր համերգներով. Հայաստան այցելեցին հայ և արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտներ: ՀԱՖՆ-ի 90-ամյակին նվիրված գալա համերգին Ֆիլհարմոնիկի բեմում էին հայ աշխարհահռչակ կատարողներ:
|
|
|
Մատների թատրոն՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնումՄատների թատրոնը հազվադեպ է հայտնվում հայ ռեժիսորների ուշադրության կենտրոնում: «Ամպից պոկված» հեքիաթ-ներկայացմումը մատների օգնությամբ պատմություն պատմելու թերևս առաջին հաջողված փորձն է: |
|
|
Ավարտվեց հունիսի 1-ից Վանաձորում մեկնարկած մանկական ներկայացումների փառատոնըԱվարտվեց հունիսի 1-ից Վանաձորում մեկնարկած մանկական ներկայացումների փառատոնը, որը կազմակերպել էին Մշակույթի նախարարությունն ու Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը: Փառատոնն ունեցավ շուրջ երկու հազար հանդիսատես, ներկայացումներ դիտեցին նաև Վանաձորի հարակից գյուղերի երեխաները: |
|
|
Երկրորդ անգամ Հայաստանում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո ԲորտոլատոնԿամերային երաժշտության տանը Իտալիայի Հանրապետության տոնին նվիրված համերգ էր: Որպես մենակատար մասնակցում էր իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն: |
|
|
Armenianart.org հայագիտական նորաստեղծ կայքի բովանդակությունըՊատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հայագիտական կայքէջ` armenianart.org, որի նպատակը հայ մշակույթի և արվեստի մասին տեղեկատվական և հետազոտական նյութերի տարածումն է, նաև` մշակութային հուշարձանների պահպանությանն աջակցելը։ Կայքը ստեղծվել է ամերիկաբնակ Լյուսի Ջուլֆայան–Եղիայանի աջակցությամբ: |
|
|
«Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումըԳաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը: |
|
|
Վահան Մարտիրոսյանի դաշնամուրային մենահամերգը ՀԲԸՄ դահլիճումՀայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես եկավ մենահամերգով: Հնչեցին Շուբերտի և Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները: Համերգը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: |
|
Միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄոսկվայի պատրիարքության Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու` Ուկրաինայի Զինված ուժերի և զորամիավորումների հետ համագործակցության Սինոդալ բաժնի նախագահ, Բելոցերկովի և Բոգուսլավի միտրոպոլիտ Ավգուստինի գլխավորած պատվիրակությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը: Այն կգործի մինչև հունիսի 15-ը: |
