|
|
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը ԵրևանումՎանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի երևանյան համերգը եզրափակումն էր 1,5 տարի Հայաստանի մարզերում և Արցախում բեմադրված համերգ-ներկայացման, որը «Հորովելն» իրականացրեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ համագործակցությամբ: Երևանյան հանդիսատեսին ներկայացվեց «Հորովելյան իրապատումներ» ֆիլմաշարը: |
|
|
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը՝ ԵրևանումՓելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակն ամփոփում է ռեժիսորի մասին գրված լավագույն հոդվածները, նրա վարպետության դասերը, դրվագներ՝ ստեղծագործական հանդիպումներից, կինոյի փելեշյանական թեորիան և չիրականացած նախագծերը: Գրքի շնորհանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում էր: |
|
|
Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզները»՝ ԵրևանումՎլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն ապրիլի 28-ին եւ 29-ին հանդես եկան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: |
|
|
Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տունը կդառնա թանգարան-ինստիտուտԵրևանում` Բաղրամյան 1 հասցեում բացված սարոյանասերների ակումբի առաջին հանդիպում - քննարկմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարը, Վիլիամ Սարոյանի ընկերներն ու բարեկամները: Ներկայացվեցին ակումբի գործունեության ուղղությունները. առաջնայինը Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը թանգարան-ինստիտուտ դարձնելն է: |
|
|
Ասուլիս «Ժողովրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի մասին
Հայաստանի մշակութային կրթության աջակցության հիմնադրամի և Իսրայելի «Տերամեդիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 3-29 անցկացվում է «Ժողովրդների բարեկամություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական
մրցույթ-փառատոն, որին մասնակցում են հարյուրավոր երեխաներ Հայաստանից, Վրաստանից և Իսրայելից:
|
|
|
Լույս է տեսել «Ավրորայի ճանապարհը. Ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքըՀայկ Դեմոյանի և Լուսինե Աբրահամյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Ավրորայի ճանապարհը. Ցեղասպանություն վերապրածի ոդիսականը» գիրքը: Այն ներկայացնում է Արշալույս Մարտիկանյանի, նույն` Ավրորա Մարդիգանյանի անցած ուղին, կյանքը, գործունեությունն ու ճակատագիրը: |
|
|
Գարի Քյոսայանի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահումԳարի Քյոսայանը կրկին Երևանում էր: Ջազի սիրահարների համար հնչեցին Գարի Քյոսայանի, Ռեյ Չարլզի, Քլինթ Իսթվուդի, Լուի Արմսթրոնգի, Գրուվեր Վաշինգթոնի ստեղծագործություններից: |
|
|
Իններոդ անգամ մեկնարկել է «Թատրոն իքս» հանրապետական փառատոնը«Թատրոն X» հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին: Մինչև մայիսի 9-ը, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 2015թ.-ին բեմադրված ներկայացումներ և մասնակցելու դրանց քննարկումներին: |
|
|
Լևոն Չիլինկիրյանի և Աստղիկ Վարդանյանի համերգը՝ հանուն Արցախյան ազատամարտիՀայաստանի պետական կամերային նվագախմբի ապրիլյան այս համերգը նվիրվեց արցախյան Չորսօրյա պատերազմի նոր նահատակներին և հայրենիքը պաշտպանող զինվորներին: Մենակատարները աշխարհահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրյանն ու նրա ուսանող Աստղիկ Վարդանյանն էին: |
|
|
Ներկայացվել է Գարեգին Զաքոյանի վավերագրական ֆիլմը ստվերների «Այրոգի» թատրոնի մասինԵրևանի Տիկնիկային թատրոնում «Այրոգի» թատրոնի մասին ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին և խտասկավառակներով բաժանվեց հյուրերին, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալ արվեստի և ազգագրության միավորումով ստեղծված թատրոնի գործունեությանը: Գարեգին Զաքոյանի ֆիլմի ստեղծմանն աջակցել է «Հանգույց» հիմնադրամը: |
|
|
Խորեն Մեյխանեջյանի պատարագը՝ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում25 տարվա ընդմիջումից հետո Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեց ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Մեյխանեջյանի հեղինակած պատարագը: |
|
|
Կրկնազատկին նվիրված միջոցառում ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտումՀնագիտության և ազգագրության ինստիտուտում «Վարք հայոց» ազգագրական համույթի ելույթը նվիրված էր Հարության տոնին: Ներկայացվեցին պատառիկներ Քեսաբ և Փերիա հայկական շրջանների մշակույթից: |