Alt

Լրագրողների ուխտագնացությունն Արցախ


Օգոստոսի 22-24-ին տասնյակ ԶԼՄ-ներ ներկայացնող լրագրողներ մեկնեցին Արցախ: Լրագրողներին հնարավորություն էր տրվել ոչ միայն այցելելու Արցախի սրբավայրեր, այլև հանդիպումներ ունենալու ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լինելու զորամասերում, շփվելու սահմանին ծառայող զինվորների և սպաների հետ:

Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Օգոստոսի 17-ին տոնախմբեցինք տաղավար տոներց չորրորդը՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Ինչպես բոլոր տաղավար տոներից հետո, երկուշաբթի օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց պատարագ:

Alt

«Նամակ զինվորին» Աստվածածնի Վերափոխման տոնին


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին որոշել են մեր բանակի զինվորներին փոխանցել մայրերի ու քույրերի գրած նամակները: Բացի այդ, վերջերս Այգեպարում հակառակորդի գնդակոծությունից այրված երկու տների բնակիչների համար թեմի երիտասարդները հավաքել են ամենատարբեր կենցաղային իրեր ու հագուստ, որը նրանք մտադիր են հասցնել գյուղ:

Alt

Դիարբեքիրցի մահմեդական հայերի մկրտությունը Էջմիածնում


Այս օրերին Սփյուռքի նախարարության Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող երկու մահմեդական հայեր դիմել են Հայաստանում մկրտվելու և քրիստոնեական եկեղեցուն զինվորագրվելու խնդրանքով: Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մկրտության արարողություն կատարեց:

Alt

Նոր խաղահրապարակ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը


Քրիստոնյա երիտասարդների առաքելություն դեպի Հայաստան» ծրագրով մեկ ամիս հայրենիքում գտնվող 14 երիտասարդ կանադահայեր նորոգել ու բարեկարգել են Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 7 տաղավարներն ու խաղահրապարակը:

Alt

Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այսօր մեր եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը` Քրիստոսի Պայծառակերպությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագ մատուցեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Alt

Ջրաղբյուրի օրհնություն Արզնիում


Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը Պայծառակերպության (Վարդավառ) տոնին նախընթաց օրհնել է մայրաքաղաք մտնող ջրի աղբյուրները:

Alt

Սուրբ Սաղմոսավանքն արդեն զանգեր ունի


Զանգերի ղողանջն այսուհետ կտարածվի ոչ միայն Արագածոտնի թեմի Սաղմոսավան գյուղում, այլև գեղատեսիլ կիրճի ողջ երկայնքով, որտեղ 4-րդ դարում ճգնարան է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Դժվար է ասել, թե երբ է անհետացել 800 տարեկան Սաղմոսավանքի զանգը: Այսօր վանքում նոր զանգեր են տեղադրվել:

Alt

Կոնֆլիկտը երգի և երաժշտության ասպարեզում


Ի՞նչ հակադրություններ են արձանագրվում երգի, երաժշտության ասպարեզում մի կողմից, ինչպե՞ս են արտացոլվում հասարակական կոնֆլիկտները այս ոլորտի վրա, մյուս կողմից: Թեման քննարկում են կոմպոզիտորներ Արթուր Շահնազարյանը և Վաղարշակ Զաքարյանը:

Alt

«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումը


Հուլիսի 19-ի երեկոյան 11-րդ Ոսկե ծիրանը» վերջին անգամ կարմիր գորգով դիմավորեց ռեժիսորներին, դերասաններին, պրոդյուսերներին, սցենարիստներին, փառատոնի հյուրերին և հովանավորներին: Հայտարարվեցին կինոյի ոսկե և արծաթե ծիրաններ, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակներ ստացած հաղթողների անունները:

Alt

Ծեծկռտուք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում


Հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հարձակում է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և դատապարտել ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Կատարվում է հետաքննություն:

Alt

«Կադանս» խմբի պերմիերան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում


Կոմիտասի գործերը՝ մշակած կիթառի, ջութակի, կոնտրաբասի, դաշնամուրի և ակորդեոնի համար. Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում հուլիս 16-ի համերգը նվիրված էր Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերին: