|
Ի՞նչ են թաքցնում մեզնից և ի՞նչ դրդապատճառներովԻնչպե՞ս են հանրային կարևորություն ունեցող հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Ինչո՞վ են առանձնանում մեր կյանքի վերջին տարիներն իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մի՞թե տեղեկատվության պակասը կամ դրա լիակատար բացակայությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում չէ, երբ ահռելի տեղեկատվական աղմուկի տակ էական խնդիրների մասին տեղեկատվությունը խիստ քիչ է։ Աննա Սարգսյանը զրուցել է իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ: |
|
Զանազան բժշկումներ (4:31-45)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 31-45-րդ համարներում Հիսուս զանազան բժշկություններ է կատարում, մարդկանց միջից չար դևեր ու պիղծ ոգիներ դուրս բերում։ Դևերը Նրան ճանաչում էին իբրև Աստծո Որդի, բայց Հիսուս պապանձեցնում, լռեցնում էր նրանց, որպեսզի դեռ չբացահայտվեր Իր ով լինելը։ Ինչո՞ւ էր Քրիստոսը լռեցնում դևերին, ո՞րն է Աստծո արքայությունը, ինչո՞ւ ենք ուզում մոտ լինել Տիրոջը կամ փախչում սեփական անձից, և արդյո՞ք օգնություն ստանալուց հետո շարունակում ենք ծառայել Տիրոջը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացների մասնակից սփյուռքահայ երիտասարդներինԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակցելու համար սփյուռքից Մայր Աթոռ ժամանած շուրջ 30 երիտասարդի։ Արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է խթանել արտերկրում ապրող երիտասարդների հայոց լեզվի ու պատմության իմացությունը և ամրապնդել կապը հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգության հետ։ Հայոց Հայրապետի հետ հանդիպմանը երիտասարդները ներկայացան ու պատմեցին իրենց մասին, իսկ Նորին Սրբությունը հորդորեց նրանց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել աշխարհասփյուռ համայնքներում ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։ |
|
Վարդավառը ԳեղարքունիքումՔրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնին Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ ուխտագնացություն է կազմակերպվել Վարդենիկի 11-13-րդ դարերի Իշխանավանք, որտեղ մատուցվել է տոնական Սուրբ Պատարագ և կատարվել անդաստանի կարգ: Միջոցառման ընթացքում սրբազան հայրն օրհնության գրեր է հանձնել սրբավայրի բարեկարգմանն աջակցած բարերարներին: Տոնախմբությունը շարունակվել է Արմաղան լեռան բարձունքում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, որտեղ Սուրբ Պատարագի մատուցումից և ավանդական ջրցողումից հետո հնչել է ազգային երգ ու պար: |
|
ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Արցախի թեմայով չէԻրավապաշտպան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, հարցին, թե ո՞վ է այսօր լսում արցախցիներին, պատասխանում է՝ այսօր ավելի շատ խոսողի խնդիր կա, քանի որ արցախցիների վրա ճնշումը մեծ է, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական լարված հարաբերությունները կարո՞ղ են ստվերել արցախյան օրակարգն այն աստիճանի, որ այն վերանա: Աննա Սարգսյանը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ: |
|
Հուղարկավորությու՞ն, թե՞ դիակիզումԻ՞նչ դիրքորոշում ունի Հայոց եկեղեցին դիակիզման վերաբերյալ։ Ինչպե՞ս է քրիստոնեական ընկալմամբ մարդու մարմինն ու հոգին կազմում մեկ ամբողջություն, և ինչո՞ւ է հուղարկավորությունը դիտվում որպես հարության հույսի դրսևորում։ Որո՞նք են այն բացառիկ դեպքերը, երբ եկեղեցին իրականացնում է հուղարկավորության արարողությունը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ |
|
Հիսուս Նազարեթի ժողովարանում (4:14-30)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 14-30-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է Քրիստոս քարոզում Նազարեթի ժողովարանում, փառավորվում ներկաների կողմից, ապա այդ նույն համայնքի կողմից մերժվում ու գահավիժման տարվում։ Ի՞նչ է նշանակում ապրել հոբելյանական տարվա մեջ՝ արժևորելով հողը որպես Աստծուց տրված ժառանգություն, և ինչո՞ւ է Քրիստոսը հեռանում մեզնից, երբ մերժում ենք մեր թերությունները բացահայտող ճշմարտությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Հիսուսի փորձությունը անապատում (4:1-13)Ղուկասի Ավետարանի չորրորդ գլխի 1-13-րդ համարներում ներկայացվում է, թե ինչպես է սատանան Հիսուսին 40 օր փորձում անապատում՝ գայթակղելով Նրան և երեք տարբեր փորձություններ առաջարկելով։ Ինչպե՞ս է Քրիստոսը հիշեցնում, որ պետք չէ Աստծուն փորձել, և ինչպե՞ս մենք ինքներս կարող ենք Աստծո զորությամբ դիմակայել մեր կյանքի անդադար փորձություններին։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Թադեոսի սրբապատկերներըՎազգենյան հոգևոր դպրանոցի 4-րդ լսարանի սան, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Թադեոս Վարդանյանն իր հոգևոր ուղին ընտրել է որպես երախտագիտություն Աստծուց ստացած նկարչական շնորհի: Դպրանոցի տեսչական կազմի աջակցությամբ բացված հատուկ արվեստանոցում երիտասարդը նախկին աշխարհիկ բնապատկերներից ու դիմանկարներից անցում է կատարել կանոնիկ սրբանկարչության բարդ աշխարհ։ Այսօր Թադեոսը շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում է «Քրիստոս Ամենակալ» մեծադիր սրբապատկերի վրա՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր սրբանկար «պատուհան է դեպի Աստված»: |
|
Ախպրաձոր44-օրյա պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում հրդեհվել են տներ ու տարածքներ։ Դա պատճառ է դարձել, որ մոտ 40 ընտանիք գյուղից հեռանան: Այժմ գյուղում ընդամենը 46 ընտանիք է ապրում։ |
|
Հովնան մարգարե՝ փախուստ առաքելությունիցԻնչպե՞ս է Հովնան մարգարեն կետի փորում 3 օր ապրում և ապա դեպի Տերը դառնում: Այդ դրվագը ապրում է առ այսօր։ մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: |
|
Մալաթիայի Հայորդյաց տան նորոգումից հետո այցելուների քանակը կրկնապատկվել էՄալաթիայի հայորդյաց տունը հիմնանորոգվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը: Մի քանի ամիս առաջ Հայորդյաց տունն ուներ 280 սան: Տեղափոխվելուց հետո շեշտակի աճել է հաճախողների թիվը, հասնելով 600-ի: Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել նորաբաց լողավազանը: Նորաբաց հաստատություն այցելել և իր օրհնությունն է տվել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |











