|
|
Գլոբալացում և փոքր մշակույթներԻնչպե՞ս գլոբալացող աշխարհում պահպանել փոքր մշակույթները և ինչու՞ պահպանել: Թեման քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ճարտարապետ Արմեն Զարյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ հեղինակի 100-ամյա հոբելյանի առիթովԵրևանի կենտրոնի բազմաթիվ բնակելի շենքերի կառուցման, Գլխավոր պողոտայի, Աբովյան փողոցի բարեկագման նախագծերի, գիտական մի շարք աշխատությունների հեղինակ Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանի առիթով նրա նախագծերը, գծագրերը ներկայացվել են Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: |
|
|
Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրներըԳԱԱ-ում սեպտեմբերի 12-ին սեմինար-քննարկում է տեղի ունեցել Արդի հայ հեքիաթի հիմնախնդիրները» թեմայով: Զեկուցողներն անդրադարձել են արդի հայ հեքիաթի դրսևորման նոր ձևերին համացանցում, արդի գրականության մեջ և այլուր: Մասնակիցները նաև բանահավաքություն են կատարել Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերում: |
|
|
Խաչվերացի նախատոնակին օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարըՍեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի բարերարությամբ` անվանի բժշկի հիշատակին: Պղնձանձույլ զանգերը պատրաստվել են Մոսկվայում՝ Սամվել Շահնազարյանի նվիրատվությամբ: |
Մենակատարների պետական անսամբլի համերգը Կամերային երաժշտության տանըՍեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լցված էր Մոցարտի, Հենդելի, Վիվալդիի երաժշտության հնչյուններով: Ելույթ էին ունենում Մենակատարների պետական անսամբլն ու 5 հրավիրյալ մենակատարներ: Կամերային նվագախումբն այս անգամ ղեկավարում էր Վարդուհի Մինասյանը: |
|
|
|
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերն ԻտալիայումՕգոստոսի 26-ից 30-ը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն անցկացրեց Իտալիայի տարբեր քաղաքներում` մասնակցելով երաժշտական չորս միջազգային փառատոնի: |
|
|
«Թումանյանակա հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնի փակումըՍեպտեմբերի 6-10-ը Վանաձորում ու Լոռու մարզի այլ համայնքներում փոքրիկները հնարավորություն ունեցան դիտելու Հայաստանի և արտերկրի թատերախմբերի ավելի քան 20 տիկնիկային ներկայացում: Փառատոնի հանդիսավոր ավարտին մասնակից թատրոններին շնորհվեցին մրցանակներ ու պատվոգրեր: |
|
|
Մայր ԲՈՒՀ-ի երկու ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակըԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետները նշել են հիմնադրման 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես է, ներկայացվել են ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերը, լուսանկարներ և արխիվային նյութեր: Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև հանրապետության նախագահը: |
|
|
Եզրափակվեց «Երաժշտական ամառ» նախագիծըԵրեք ամիս շարունակ Կոմպոզիտորների միության նախաձեռնած ծրագրի շնորհիվ սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող և մանկատներում մեծացող մոտ 200 երեխաներ մասնակցեցին համերգային ծրագրերի, ունկնդրեցին հայ կոմպոզիտորների գործեր, նկարել ու քանդակել սովորեցին իրենց հասակակիցներից: |
|
|
Նոր գրքեր 08.09.2014Լույս են տեսել Հեղինե Ներսեսյան Փանիկյանի Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը» աշխատությունը և Զաքարիա վարդապետ Բաղումյանի 100 հարց սուրբ հաղորդության մասին» գիրքը: |
|
|
Բրիտանական «Էդեն Սթելլ» դուետը՝ ՀայաստանումՍեպտեմբերի 3-ին Գաֆեսճեան» արվեստի կենտրնում բրիտաական Էդեն Սթելլ» դուետի համերգն էր: Դասական կիթառի աշխարհի ամենահայտնի խումբն այս տարի նշում է գործունեության 25-ամյակը: |
|
|
Հայաստանցի և Թուրքիայից ժամանած նկարիչները ստեղծագործում են միասինԵՄ աջակցությամբ իրականացվող Նկարիչների փոխայցելություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչները բաց արվեստանոցի էին վերածել Ազնավուրի անվան հրապարակը: |