Alt

Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնը


Այս տարի Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 15-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 

Alt

ՀՀ նախագահի մրցանակին հավակնող երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը


Ապրիլի 2-5-ը Նկարիչների միությունում ցուցադրվեցին երիտասարդ արվեստագետների աշխատանքներ, որոնց հեղինակները հավակնում են ՀՀ նախագահի    մրցանակին: Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ» մրցույթը 2004 թվականին է հիմնվել: Մրցույթին մասնակցում են 18-25 տարեկան երիտասարդներ:

Alt

Սուրբ Հարության ճրագալույգը Մասիսի Ս. Գևորգ և Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցիներում


Մասիսի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի նախաձեռնությամբ մասիսցիներն առաջին անգամ Սուրբ Հարության տոնին կամզակերպել էին խաչերթ: Տոնախմբությանը մասնակցում էին եկեղեցասեր երիտասարդները, <<Խաչվառ>> երգչախմբի  անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները:  
Մեր նկարահանող խումբը Ճրագալույցի պատարագին եղավ նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում: Պատարագին հաջորդեց թափորով պտույտը քաղաքի փողոցներով:

 

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան Ընտանեկան ակումբի հանդիպումը Ծաղկազարդի նախօրեին


Նոր Նորքի հայորդյաց տան ուսուցչական խորհուրդը Ընտանեկան ակումբ ծրագիր ունի, որն ամեն տարի հաճելի մթնոլորտում հավաքում է հայորդյաց տան սաների ծնողներին: Զրուցում են, կարծիքներ փոխանակում, լսում հրավիրված հյուրերին:  

Alt

Մեկնարկեց «Արևավիշապ» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը


Նկարիչների միությունում մարտի 19-ին մեկնարկել է Արևավիշապ» միջազգային 3-րդ ցուցահանդես-փառատոնը, որի նպատակը մեր երկրում երգիծանկարչության զարգացումն է՝ որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղի:

Alt

Հայաստանը կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին


Հունիսի 5-8-ը  Հայաստանը  պետական կարգավիճակով  առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի ամենահայտնի ու ներկայացուցչական երաժշտական MIDEM»  փառատոնին: Այս մասին հայտնի դարձավ մարտի 18-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված մամուլի ասուլիսին: 

Alt

Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակը գրողի տուն-թանգարանում


Մարտի 13-ին լրացավ հայ գրականության գագաթներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակը:  Չարենցի տուն-թանգարանը, Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ տոնական միջոցառում էր կազմակերպել: Հյուրընկալվել էր նաև Քարահունջ» ֆոլկ-ռոք խումբը:  

Alt

Կույրերի միավորման երգչախումբը և նվագախումբը պետական կարգավիճակ են խնդրում


Իսահակյան 18 հասցեում է գտնվում  Հայաստանի կույրերի միավորման  երաժշտական կոլեկտիվների շենքը: Ստեղծման օրվանից երգչախումբը և նվագախումբը փորձում են ահազանգել  հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և հավասար իրավունքների անհրաժեշտության մասին: 39 տարվա պատմություն ունեցող Կույրերի միավորման երգչախումբը, սակայն, կանգնել է անլուծելի մի շարք խնդիրների առջև:

Alt

«Կինը կերպարվեստում». ցուցահանդես ՀայԱրտ մշակութային կենտրոնում


ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է Կինը կերպարվեստում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված գործերը բացառապես կանանց ձեռքով են ստեղծվել:

Alt

«Պատասխան 100 տարի անց. անցյալը` ներկայում» մրցույթի արդյունքներն ամփոփվել են


Փետրվարի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի ամփոփիչ ասուլիսը: Միաժամանակ, ցուցասրահում կայացավ բոլոր նախնական փուլերը հաղթահարած աշխատանքների փակ ցուցադրություն: 

Alt

Խոկման արարողություն Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում


Մեծ Պահքի յուրաքանաչյուր երեքշաբթի օրը Երևանի եկեղեցիներում տեղի են ունենում խոկման արարողություններ: 

 

Alt

«Որբերի ընտանիքը»՝ նոր ներկայացում Գ. Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում


Օհան, Քնարիկ, Իսկուհի, Աստղիկ, Հարություն, Մարտիրոս և Կիրակոս: Պատմությունն այս մարդկանց մասին է, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են փողոցում: Նրանց միավորում է մի բան՝ ընտանիք ունենալու ցանկությունը: