|
|
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության ամանորյա ձեռնարկըՄալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամների ստեղծած Dzmerpapi.am կայքում խորհրդավոր պապիկին նամակներ են գրել և՛ մեծերը, և՛ փոքրերը: Ձմեռ պապն անձամբ է պատասխանել նրանց նամակներին ու փորձել իրականացնել ցանկությունները: |
|
|
«Երեք խոզուկների նոր արկածները». հեքիաթ-մյուզիքլԴեկտեմբերի 8-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում ներկայացվեց կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած և ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի բեմադրած Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլը: |
|
|
Հարություն Խաչատրյանի «Հայկ. փախուստ» ֆիլմը՝ Թուրինի կինոփառատոնի մրցանակակիրԹուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի Հայկ. փախուստ» ժապավենը Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: Սա ռեժիսորի Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին ֆիլմն է: |
|
Մհեր ՄկրտչյանԵս միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում: Ա՜յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց, տոտիկ-տոտիկ անելով, իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ»:
|
|
|
Խաչատուր Ազիզյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունումՆոյեմբերի 25-ին Նկարիչների միությունում իր աշխատանքներով ներկայացել էր նկարիչ Խաչատուր Ազիզյանը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 5-ը: |
|
|
Օծվել են Արգավանդ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու Ս. Սեղանն ու մկրտության ավազանըԱրմավիրի մարզի Արգավանդ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին հիմնորոգվել ու վերաօծվել է: Օրերս Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը օծեց նաև եկեղեցու նորակառույց Ս. Սեղանն ու մկրտության ավազանը: |
|
|
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի երևանյան փուլի արդյունքներըՆոյեմբերի 12-ին Մոսկա» կինոթատրոնում ամփոփվեցին Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի երևանյան փուլի արդյունքները: Երևանի և մի քանի մարզերի կինոսրահների դռները բաց էին մանուկների և պատանիների համար: 5 օր շարունակ ներկայացվեց 145 ֆիլմ` 38 երկրից: |
|
|
Ծառատունկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակումԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Լուսավորչի կանթեղ» երիտասարդաց միության անդամները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքում ծառատունկ էին կազմակերպել: Դա Էջմիածին քաղաքում իրականացվող Կանաչ ուխտավայր» ծրագրի փուլերից մեկն է: |
|
|
«Օհնյալ ուղի»՝ լուսանկարչական ցուցահանդես «Թեքեյան» կենտրոնումՔրիստոնեություն, իսլամ և բուդդայականություն. համաշխարհային կրոնները՝ հանուն խաղաղության: Նոյեմբերի 8-ին Թեքեյան» կենտրոնում բացված միջազգային շարժական ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհի հիմնական կրոնների առաքելությունը՝ ունենալ ներդաշնակ հասարակություն՝ առանց զենքի ու պատերազմի: |
|
|
ՀՀ Մշակույթի նախարարն այցելել է Արարատի մարզՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում շրջեց Պարույր Սևակի տուն-թանգարանում, ծանոթացավ առկա խնդիրներն՝ ջեռուցման համակարգի, աշխատասենյակների բացակայություն: Հասմիկ Պողոսյանն այցելեց նաև Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական և՝ Վեդիի Գեղարվեստի դպրոցներ: |
|
|
Տիգրան Հովասափյանի անհատական ցուցահանդեսըՆկարիչ Տիգրան Հովասափյանն իր աշխատանքները չի վերնագրում: Թողնում է դիտողներին: Նոյեմբերի 6-ին Նկարիչների միությունում բացված ցուցադրությանը ներկաներին հնարավորութուն էր տրված էր դիտել, գնահատել ու վերնագրել վարպետի աշխատանքները: |
|
|
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցը Տավուշի մարզՀոկտեմբերի 31-ին ՀՀ մշակույթի նախարարն այցելել է Տավուշի մարզ: Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցում Հասմիկ Պողոսյանը հանդիպել է մանկավարժների հետ, ապա՝ ծանոթացել Վարագավանքի և Գոշավանքի վերականգնման աշխատանքներին: Դիլիջանի պետական երաժշտական դպրոցում նախարարը հանդիպել է մարզի արվեստագետների և մտավորականների հետ, ներկա գտնվել մարզի շնորհալի երեխաների աշխատանքների ցուցահանդեսին և համերգին: |
