Alt

Համայնքային արվեստի փառատոնի ամփոփիչ միջոցառումները


Ձեռքի աշխատանքներ, ինտերակտիվ և նկարչական խաղեր, բացօթյա ցուցահանդեսներ մայրաքաղաքում: Հոկտեբերի 30-ին և 31-ին Համայնքային արվեստի փառատոնն ամփոփեց աշխատանքային եռամյա ծրագիրը:  

Alt

«Ջերմիկ անկյունը»՝ Նկարիչների միությունում


Ջերմիկ անկյուն» խմբային տան բնակիչների հերթական ցուցահանդես-վաճառքը հոկտեմբերի 22-ին Նկարիչների միությունում էր: Ջերմիկ անկյունը» առաջին երկարաժամկետ խմբային տունն է Հայաստանում, որտեղ բնակվում են մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երիտասարդներ:

Alt

«Մենք հայ ենք, սա՛ է մեր երաժշտությունը». ակցիա քաղաքային տրանսպորտում


Հայկական երգով լցնենք հանրային տրանսպորտը». այս կարգախոսի շուրջ համախմբված ակցիայի մասնակիցները երգելով բարձրանում են ավտոբուսներ ու երթուղային տաքսիներ և վարորդներին նվիրում ազգային երգի ձայնասկավառակներ: Մասնակիցները խոստանում են ակցիան շարունակել նաև մանկատներում ու ծննդատներում:

Alt

«Կարոտի արահետներով»՝ Գևորգ Համբարձումյանի հիաշատակին


Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հոկտեմբերի 16-ին     բացվել է Արցախյան ազատամարտի մասնակից, նկարիչ Գևորգ Համբարձումյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: 

Alt

ՀՀ մշակույթի նախարարի այցը Լոռու մարզ


Հոկտեմբերի 15-ին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական այցով Լոռու մարզում էր: Նախարարը եղավ Սպիտակի, Վանաձորի, Ալավերդու մշակութային  կենտրոններում, շրջեց թանգարաններում, քաղաքային գրադարաններում: Նույն օրը մեկնարկեց Թատերական Լոռի»  միջազգային փառատոնը:  

Alt

Լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունները՝ Ազգային պատկերասրահում


Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: 53 կտավներն ու գրաֆիկական աշխատանքներն առաջին անգամ են Հայաստանում: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 15-ը: 

Alt

Ռոբերտ Էլիբեկյանի պատկերագիրք-հուշագրության շնորհանդեսը Մատենադարանում


Փարիզի սրճարաններից մինչև  Նոր  Ջուղայի խաչքարեր ու Նարեկացի. ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական կյանքի մեկուկես տարին,  ու հինգ տասնյակից ավելի  տարիների հսկայածավալ ժառանգությունը խտացել է 280 էջանոց պատկերագրքում: 

Alt

Ավարտվեց «Երկնքից 3 խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի փառատոնը


Հովհ. Թումանյանի անվան թանգարանում ամփոփվեց հեքիաթասացության և բարբառի 6-րդ մրցույթ- փառատոնը: Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի: Արդեն 3-րդ տարին է՝ փառատոնին մասնակցելու հրավեր են ստանում նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները՝ քրդերը, ասորիները, վրացիները, հույները և եզդիները: 

Alt

Ավարտվեց 2014թ.-ի «Գրական տապան» միջազգային փառատոնը


Սեպտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում փառատոնի մասնակիցները ամփոփեցին Գրական տապանի» նավարկության արդյունքները: Հյուրերը տասն օրերի ընթացքում  հնարավորություն են  ունեցել  ծանոթանալ երկրի մշակույթին, գրականությանը, պատմությանն ու ավանդույթներին: Խոստովանում են, որ  հատկապես տպավորված են     Արցախ կատարած այցից: 

Alt

Երկու հոբելյան՝ մեկ համերգում


Սեպտեմբերի 23-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը նվիրված էր երկու հոբելյանների՝ Երևանի քաղաքապետարանի Երևան» փողային նվագախմբի հիմնադրման 50 և Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակներին: Համերգային երեկոն անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: 

Alt

Մանսուրյանական օրերի ամփոփում Կամերային երաժշտության տանը


Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային  երաժշտության տանն ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին նվիրված մանսուրյանական օրերը:  Տեղի ունեցավ Մանսուրյանի հոբելյանական տարեդարձին նվիրված գալա-համերգ: Նարեկացի» արվեստի միության  լույս ընծայած ձայնասկավառակը,  որպես գնահատանքի  ու մեծարման նշան,  փոխանցվեց մաեստրոյին:

Alt

«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև». ցուցահանդես Նկարիչների միությունում


Ցուցահանդեսը առավելապես ներկայացնում է երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Արտահայտչամիջոցների տարբերությունն ավելի հետաքրքիր ու ակնառու դարձնելու համար  ընդգրկվել են նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքներ: Հակոբ Հակոբյան, Մարկոս Գրիգորյան, Արտո Չաքմաքչյան. ավագ սերնդի աշխատանքների կողքին են Վահագն Համալբաշյանի, Կարեն Բարսեղյանի, Արշակ Սարգսյանի,  երիտասարդ այլ հեղինակների ստեղծագործություններ: