|
Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարանՄեր նկարահանող խումբն այս անգամ Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարանում է: Մեզ հետ զրուցում եմ Հայկը,Կառոլինան, Էլենը և գեղարվեստական ղեկավար Մելինե Առաքելյանը: |
|
«Հայ միասնության խաչի» խեցեգործության դասարանԻնչ կապ կա խեցեգործության, հայկական ավանդական խոհանոցի, ազգագրական երգ ու պարի միջև: Պատմում են «Հայ միասնության խաչ» կազմակերպության խեցեգործության դասարանի երեխաները: |
|
Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանԱյստեղ սովորում են գրել, ստեղծագործել, լսել և լսելի դառնալ: Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սաները լրագրությունն ուսումնասիրում են ոչ միայն լսարանում. հարցազրույցներ են անում, կազմակերպում թոք-շոուներ, անցկացնում հետազոտություններ: |
|
Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանԷջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները փորձում են նորովի ներկայացնել միջնադարյան մանրանկարները: Նրանք չեն արտատպում, սովորում են միջնադարյան հայ մանրանկարչության հարուստ ժառանգությունն ու յուրովի նկարում: |
|
|
Էջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանԷջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանի աշխատանքները հաճախ շփոթում են գեղանկարչական կտավների հետ: Այստեղ սովորում են փոքր ասեղով մեծ հրաշքներ ասեղնագործել: Եվ շատ ուրախանում են, որ իրենց գործերը զարդարում ու գունավորում են հայորդյաց տան պատերը: |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան փայտի փորագրության դասարանՆոր Նորքի փայտի փորագրության դասարանի սաները հրաշալի տարբերակում են փայտի փափուկ և կոշտ տեսակները: Նրանք գիտեն նաև, որ լավ մասնագետ դառնալու համար պետք է անպայման անատոմիա, պատմություն, երկրաչափություն և նկարչություն ուսումնասիրեն: Հիմա նրանք սովորում են ամենակարևորը՝ փայտը զգալն ու սիրելը: |
|
|
Արաբկիրի հայորդյաց տան «Կանթեղ» երգչախումբըԱրաբկիրի հայորդյաց տան «Կանթեղ» երգչախումբը 20 տարվա պատմություն ունի: Ընկեր Մամիկոնը նրանց խմբավարն է և ավագ ընկերը: Միասին երգելուց բացի նրանք սիրում են միասին այցելել տարբեր թանգարաններ, համերգներ, իսկ հետո պատմել իրենց արկածների մասին: |
|
|
Արաբկիրի հայորդյաց տան ՄարիամըՏասնմեկամյա Մարիամը յոթ տարեկանից գալիս է Արաբկիրի հայորդյաց տուն: «Այստեղ իմ հոգին ուժեղանում է»,- ասում է նա: Ամեն օր Մարիամը ինչ-որ մի նոր բան է սովորում. գորգ է գործում, քանոն կամ դաշնամուր է նվագում, երգում է: Բայց ամենակարևոր բանը, որ սովորել է հայորդյաց տանը, բարությունը ճանաչելն ու գնահատելն է: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան մաքրամեի դասարանՆոր Նորքի հայորդյաց տան մաքրամեի դասարանի սաները առաջնորդվում են «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասույթով և իրար օգնելով` ավարտին են հասցնում ամենաբարդ գործերը: Վերջին աշխատանքը՝ «Խաղողի որթատունկը», հինգ ամիսում են գործել: Միասին քանդում են կծիկները, միասին գործում, միասին հիանում և ուրախանում: Հիմա նրանք պատրաստվում են նոր ցուցահանդեսի: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան շախմատի դասարանՇախմատի օրենքները սովորեցնում են ճիշտ քայլեր կատարել նաև կյանքում: Համոզված են հայորդյաց տան շախմատի դասարանի երեխաները: Բացի այդ, շախմատի ֆիգուրները շատ հետարքրքիր են, կարելի է լարել երևակայությունը և հանդիպել դրանց իրականության մեջ... |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի ռեզերվային դասարան«Երբ ձեռքս կոտրեցի ու մի քանի ամիս տանը նստեցի, հասկացա, որ կյանքս առանց պարի ձանձրալի է ու միատոն»,-ասում է 15-ամյա Անահիտը: Նրա նման այս դասարանում շուրջ 40 երեխա կա, բոլորն էլ երազում են մի օր պարել Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթում, ելույթ ունենալ աշխարհի բեմերում և հանրահայտ պարողներ դառնալ: |
|
|
Արաբկիրի հայորդյաց տան քանդակի դասարանԱրաբկիրի հայորդյաց տան սաները տարիների ընթացքում տասնյակ քանդակներ են ստեղծել: Ասում են` քանդակի մեջ պետք է շունչ դնել, արձանը պետք է ճիշտ շարժում ցույց տա, ասես` ֆիլմից հատված է… |





