|
|
Մալաթիայի հայորդյաց տան թատերական դասարանՄալաթիայի հայորդյաց տան թատերական ստուդիայի յուրաքանչյուր նորեկ ստանում է իր դերը, բեմ է բարձրանում ու ... սիրահարվում թատրոնին: Ստուդիան 20 տարվա պատմություն ունի: Այստեղ կարևորը ազատ ու անկաշկանդ լինելն է ու դերի միջոցով հանդիսատեսին սեփական պատմությունը ներկայացնելը: |
|
|
ՕվսաննանՕվսաննան երազում է ներկել Երևանը: Երազում է ստեղծել իր օպերան, թռչել իր օդապարիկով: Ուզում է նաև ձկան նման լողալ և տեսնել ջրի հատակը:
|
|
|
Կյանքը հեքիաթ է...Երբ հիշում եմ մանկությունս, հիշում եմ լույսի խաղը, մորս դեմքը... Շատերը, երբ արթնանում ու տեսնում են առավոռյան լույսը, չգիտեն՝ ինչ երջանկություն է դա»:
|
|
|
Էջմիածնի հայորդյաց տան ձյուդոյի դասարանՀինգ տարի առաջ Սևակը իր ընկեր Հակոբին համոզեց գալ ձյուդոյի դասարան՝ ասելով, որ այստեղ ֆուտբոլ են պարապում: Իսկ Ռուբենը համոզված է, որ ձյուդոյում և ֆուտբոլում ընդհանուր մի բան կա՝ պետք է լինել արագաշարժ և ճկուն: Այդպես անցնելով պարտությունների փորձությունը՝ կարող ես ուժեղանալ և հասնել կարևորագույն նպատակին՝ դառնալ չեմպիոն: |
|
Էջմիածնի հայորդյաց տան քանոնի դասարանԱյստեղ նոտաները սովորում են գույնզգույն լարերով, իսկ առաջին լուրջ մեղեդին Ծափիկ- ծիրանիկն է»: Հետո արդեն կազմում են տրիոներ ու համույթներ և դառնում պրոֆեսիոնալ քանոնահարներ: Քանոնի դասարանի ուսուցիչ Մարինե Միրզոյանի կարծիքով Թագուհին, Սրանուշն ու Անահիտն արդեն պրոֆեսիոնալ երաժիշտներ են, մասնակցում են հյուրախաղերի ու մրցույթների: Երեք ընկերուհի, երեք քանոն՝ տրիո կյանքում և բեմում: |
|
Նորքի հայորդյաց տան հարվածային գործիքների դասարանՄեկ, երկու, երեք, չորս... դհոլ, թմբուկ, ծնծղա, զարբ: Եթե հաշվելով սովորես, ապա շատ կարճ ժամանակում կկարողանաս հարվածային բոլոր գործիքները շատ լավ նվագել: Պարզապես մինչև չորսը հաշվելու տասնյակ տարբերակներ կան, հետո պետք է միշտ ժամանակին դասի գաս, ֆիզիկական վարժություններ անես, ընկերներիդ ու վարպետներիդ ուշադիր լսես, հա, մեկ էլ սկզբում կոշտուկներ կարող են լինել ձեռքերիդ մեջ ու ականջներդ կարող են ցավալ անսովորությունից: Ու վերջ, էլ ոչ մի դժվարություն: Իսկ առավելություններն ու հաճույքները թվարկել հնարավոր չէ: Լսել ու տեսնել է պետք: |
|
Նորքի հայորդյաց տան բատիկի դասարանԳույնը գույնին, վրձնի մի հարվածը մյուսին շարունակելով` թղթի վրա հայտնվում են պատկերներ` շա~տ սիրուն: Բայց ամենահետաքրքիր ու հուզիչ պահը գալիս է դրանից հետո, երբ պատկերը տեղափոխվում է աշխարհի ամենանուրբ կտորի` մետաքսի վրա: Գույները ավելի վառ, նաև ավելի փափուկ են դառնում, նկարն էլ նրբանում է, թափանցիկանում: Բայց Վարսենիկը, Արփինեն, Աստղիկը, փոքրիկ Ժաննան ու մյուսները պատմում են, որ Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան գալիս են նաև ուրիշ պատճառներով: Պատմում են` լսենք: |
|
Նորքի հայորդյաց տան կրկեսային խումբՆոր Նորքի հայորդյաց տան կրկեսային խմբում կա երկու Լուսինե, և որպեսզի նրանց տարբերեն, ընկերները մեկին մեծ Լուսինե են ասում, մյուսին` փոքր Լուսինե: Կրկեսը նրանց կյանքը դարձրել է հետաքրքիր ու բազմազան: Պարապմունքներ, ելույթներ, հյուրախաղեր: Այս անգամ էլ ահա հեռուստատեսային տեսախցիկն է նկատել նրանց: |
|
Սունկ ԱշոտըՀաղորդման հերոսը զառեցի Աշոտն է: Համագյուղացիները նրան Սունկ Աշոտ են ասում, քանի որ ապրուստը սունկ հավաքել-վաճառելով է վաստակում:
|




