|
|
Նոր Նորքի հայորդյաց տան ԱմանորըՆոր Նորքի հայորդյաց տան սաների Ամանորն սկսվում է նվերների փաթեթավորումից: Ապա՝ նրանք այցելում են վերականգնողական կենտրոններ, հիվանդանոցներ և մանուկների համար փոքրիկ միջոցառումներ կազմակերպում: Ամենավերջում բոլորը մասնակցում են ավանդական դիմակահանդեսին ու տարին եզրափակում լուսավոր տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով: |
|
|
Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարան 2015Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում հաճախ կարելի է հանդիպել պատանիների, որոնք մոտենում են զբոսաշրջիկների, ծանոթանում և ընկերանում: Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարանի սաներն են: Անգլերենի իմացությունը նրանց հնարավորություն է տալիս լինել ազատ, անկաշկանդանդ, ձեռք բերել բազմաթիվ ընկերներ նաև արտերկրից: |
|
|
Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոցԻ՞նչ է մանրանկարչությունը, ինչպե՞ս տարբերել մանրանկարն ու սրբանկարը, ի՞նչ խորհրդանշաններ են առկա մանրանկարներում: Պատմում են Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոցի սաները: |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարանՏասներկուամյա Մակեդոնին մենք հանդիպեցինք Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարանում: Հետո պարզվեց, որ նա նաև ձյուդոյի վարպետ է: Մինչ կկողմնորոշվի, թե որ մասնագիտություն է ընտրելու հետագայում, Մակենդոնը փորձում է ընդհանրություններ գտնել խեցեգործության և... ձյուդոյի միջև: |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարանԵրբ սկսվում է երգը, մենք ամբողջությամբ մտնում ենք երգի մեջ ու մոռանում ենք՝ ով ենք եղել մինչ այդ»: Մեր տեսախցիկի առջև անկեղծանում են Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարանի սաները: |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբՇողակաթ» երգչախմբի սաներն արդեն պրոֆեսիոնալ բեմ են դուրս գալիս, համագործակցում Վահան Արծրունու, Էդ. Զորիկյանի և հայտնի այլ երգիչների հետ: Եվ ամենակարևորը՝ նրանք ապրում են մեծ ու ջերմ ընտանիքի անդամների պես: |
|
|
Էջմիածնի հայորդյաց տան կամերային դասարանՋութակահար Ժենին Սիրիայից երեք տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Այստեղ աղջիկը հանդիպել է իր ուսուցչուհի Փառանձեմ Մելիքյանին և ընկերուհուն՝ Մերիին: Էջմիածնի հայորդյաց տունը նրանց բոլորի հարազատ, բաց ու ջերմ տունն է... |
|
|
Նոր Նորքի հայորդյաց տան նկարչության դասարանՆկարելով մեր աշխարհն ու բնությունը` ես հասկացել եմ, որ թանկարժեք իրերն այդքան էլ կարևոր չեն մարդու համար: Կարևորը բնությունն է, առանց բնության մարդն էլ չի լինի»,- ասում է Նոր Նորքի հայորդյաց տան նկարչության դասարանի սան, 12-ամյա Ինեսսան: |
|
Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթ
«Պարը մեր կյանքն է: Երբ վարագույրը փակվում է, արդեն սկսում ենք մտածել, թե երբ է լինելու հաջորդ ներկայացումը»:
Մեր հերոսները Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի սաներն են:
|
|
|
Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասարանՀանգույցները կապում ես իրար, հետո` թելերը կտրում ու պատմում քո հեքիաթը… Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասրանում երեխաները ոչ միայն սովորում են գորգ գործել, այլև խաղիկների ու ազգային երգերի միջոցով բացահայտում են հայկական գորգագործության գաղտնիքները: |
|
|
Արաբկիրի հայորդյաց տան կարատեի դասարանԵթե ուզում ես ստանալ սև գոտի, եթե ուզում ես հաղթահարել քո վախերն ու բարդույթները, եթե ուզում ես ունենալ լավ ընկերներ, ուրեմն պիտի գաս Արաբկիրի հայորդյաց տուն»,-ասում են կարատեի դասարան հաճախող տղաներն ու աղջիկները: |
|
|
Մալաթիայի հայորդյաց տան ավիամոդելավորման դասարանԵթե ուզում ես զգալ թռիչքի ազատությունը, ուրեմն քո ձեռքով պիտի ինքնաթիռ սարքես ու թռցնես: Եթե ուզում ես ինքնաթիռ հավաքել, ուրեմն պիտի մանրամասն ու համբերատար հաշվարկես ամեն դետալ ու կպցնես իրար: Մալաթյայի հայորդյաց տանը` ավիամոդելավորման դասարանում պատանիները բացահայտում են թռիչքի գաղտնիքներն ու ուրախությունը: |
