|
|
Հայոց ցեղասպանություն. կոնֆլիկտի հաղթահարումԻնչպե՞ս կարող ենք բնորոշել Հայոց ցեղասպանությունը՝ որպես կոնֆլիկտ: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծավալուն նախաձեռնությունները ի՞նչ դեր կարող են կատարել հայ և թուրք հասարակությունների միջև եղած կոնֆլիկտը լուծելու հարցում: Թեման քննարկում են կոնֆլիկտաբան Արտակ Այունցը և լրագրող Թաթուլ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը կրթական միջավայրումԻ՞նչ հայեցակարգ է ենթադրում ցեղասպանության հետևանքների հաղթահարումը կրթական միջավայրում: Թեման քննարկում են փիլիսոփայական գիտ. թեկնածու Սերոբ Խաչատրյանը և Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայոց ցեղասպանություն. փոխանվցող տրավմաԻնչպե՞ս է փոխանցվել ցեղասպանության հիշողությունը: Ինչպե՞ս է ընկալում այսօր դպրոցահասակ երեխան վիշտը կամ սուգը, որն արդեն 100 տարվա շարունակականություն ունի: Ցեղասպանության թեմայի՝ սերնդեսերունդ փոխանցման մեխանիզմների և այսօր այդ թեման դպրոցահասակ երեխաներին ներկայացնելու ձևերի մասին քննարկում են հոգեբան Խաչատուր Գասպարյանը և ազգագրագետ, կրթության փորձագետ Սաթենիկ Մկրտչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
|
Հայոց ցեղասպանություն. առերեսվել պատմությանըՄենք հաճախ ենք Թուրքաիային կոչ անում առերեսվելու սեփական պատմությանը: Իսկ ինչպե՞ս ենք դա անում մենք: Մեր ազգային անվտանգության հայեցակարգն ուղղվա՞ծ է ցեղաասպանության հետևանքների հաղթահարմանը: Թեման քննարկում են Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ցեղասպանության հուշագրությունը՝ որպես վավերագրությունՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ևս մեկ առիթ է բացահայտելու հիշողության և հիշումի ֆենոմենը: Ի՞նչ են լրացնում մարդկային պատմությունները Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական վավերագրերին: Ինչու՞ գեղարվեստական պատումի մեջ երբեմն ավելի շատ տեղեկատվություն կա, քան պաշտոնական փաստաթղթի, ինչու՞ է մարդը դրան ավելի հավատում:
|
|
|
Հայոց ցեղասպանության թեման եվրոպական համատեքստումԳերմանացի պատմաբան Մարկուս Օստերիդերը և Հանուն ազատ կրթահամակարգի եվրոպական ֆորումի» ներկայացուցիչ Հերալդ Հեֆները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գերմանացի մասնագետները քննարկում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման, ինչպես նաև այսօր Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Եվրոպայի, մասնավորապես, Գերմանիայի պատասխանատվության հարցը: Փորձագետները կարծիք են հայտնում նաև ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, կրթական համակարգում այդ թեման արծարծելու մոտեցումների մասին:
|
|
|
Ցեղասպանության թեման կրթական համակարգումԻնչպե՞ս դասավանդել ցեղասպանության թեման կրթական համակարգում: Ի՞նչ առանձնահատկություններ կան այս հարցում Եվրոպայի և Հայաստանի դպրոցներում: Թեման քննարկում են Վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհրդի վարչության անդամ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստան ժամանած Ռոզմարի Բլուդերը և Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:
|
|
|
Հայոց ցեղասպանության հիշումը և ճանաչումը. Սվանտե ԼունդգրենՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մեր երկիրը հյուրընկալել էր բազմաթիվ մասնագետներ արտերկրից: Երրորդ հազարամյակի» տաղավարում Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Սվանտե Լունդգրենն է:
|
|
|
Մարիտե Կոնտրիմայտե՝ լիտվացի հայասերըԵրրորդ հազարամյակի» ստեղծագործական խումբը հյուրընկալվել է լիտվացի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Մարիտե Կոնտրիմայտեին: Նա Երևանում էր՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին: Լիտվացի հայագետը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Հայաստան էր եկել՝ պատմական այդ օրերին հայերի կողքին լինելու և հայ ժողովրդին իր ուղերձը տալու համար:
|
|
|
Հայոց ցեղասպանության 1919-1923 թվականները. քեմալական կոտորածներԹուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ: Վավերագրերի վրա հիմնված Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը: Շարունակելով երիտթուրքերի ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը բնաջնջեց և տեղահանեց արևմտահայերին իրենց դարավոր հայրենիքից: Քեմալականները դարերի ընթացքում հայերի ստեղծած ունեցվածքի հաշվին լցրեցին պետական դատարկ գանձանակը, վճարեցին արտաքին պարտքերի
|
|
|
Ժամանակակից մարդու փիլիսոփայությունըՈ՞րն է ժամանակակից մարդու փիլիսոփայությունը: Ի՞նչ իմաստներով է ապրում այսօր մարդը, ի՞նչն է կարևորում: Թեման քննարկում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Հենրիկ Գրիգորյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ժամանակակից մարդը. Թվայնացված գիրԺամանակակից մարդը թեմայի շրջանակում մատենագետ Մերուժան Կարապետյանը և Յավրուհրատ» էլեկտրոնային հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը զրուցում են արդի կյանքում գրի՝ գրականության ու գիտելիքի փոխանցման ձևի, որակի, արագության ու նպատակների մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |