Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Ճարտարապետություն


Ասում են՝ փոքրը գեղեցիկ է, բայց մեծը՝ վսեմ: Կարելի՞ է սա համարել ամբողջատիրական համակարգի ճարտարապետության բնաբանը: Ի՞նչ առանձնահտկություններ ուներ տարածքի կազմակերպումը Խորհրդային Միությունում և Ֆաշիստական Իտալիայում: Թեման քննարկում են արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանը և ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը. Այլախոհություն


Ի՞նչ է այլախոհությունը՝ սոցիալական կարգավիճակ, հանրային պիտակու՞մ, թե՞ մտածելու և կարծիք հայտնելու բնական իրավունքի դրսևորում: Ո՞րն էր խորհրդային շրջանի այլախոհության առանձնահատկությունը: Թեման քննարկում են 
մշակութաբան Նիկոլ Մարգարյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ամբողջատիրական համակարգը և մարդը


Ո՞րն է ամբողջատիրական՝ տոտալիտար համակարգը, ինչպե՞ս է սահմանվում այն: Ինչու՞ են ամբողջատիրական համակարգերը համարվում անարադյունավետ: Թեման քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը և պատմական գիտությունների թեկնածու Գայանե Շագոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Ինքնիշխանություն. մաս 2-րդ


Ինքնիշխանություն չունեցող, այլ պետությունների կազմում ապրող ազգերը պատանդի կարգավիճակում են»: Ինքնիշխանություն թեման շարունակում են քննարկել Համատեքստ» էլկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ինքնիշխանություն. մաս 1-ին


Ինքնիշխանությունը՝ սուվերենությունը պետության հիմնական բնորոշիչն է: Միևնույն ժամանակ, ինքնիշխանության սահմանափակումը ժամանակակից գլոբալացող աշխարհի օրինաչափություններից է: Արդյո՞ք միայն այս տեսական պարադոքսով են պայմանավորված անկախության ձգտումներն ու ինքնիշխանության համար պայքարը մեզանում: Թեման քննարկում են Համատեքստ» էլկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Alt

Սփյուռքագիտություն


Սփյուռքի հետ հարաբերությունների վերականգնումն ու համագործակցությունը անկախության ընձեռած հրաշալի առիթներից է: Ինչպե՞ս է օգտագործում այդ հնարավորությունը գիտությունը, մասնավորապես, սփյուռքագիտությունը: 
Թեման քննարկում են պատմաբան, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանը և լրագրող Թաթուլ Հակոբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

 

Alt

Անկախության իմաստավորումը. մաս 2-րդ


Ինչպե՞ս պետք է ձևավորվի քաղաքական միտքը, ի՞նչ պատկերացումներ ունի քաղաքացին անկախ պետության արժեքի և արդյունքի մասին: Ե՞րբ է անկախությունը հնարավորություն, երբ՝ բեռ: Թեման վերլուծելում են Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը և  քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Անկախության իմաստավորումը. մաս 1-ին


Անկախության ձգտումը երկար ժամանակ բնորոշում էր մեզ որպես ազգ: Պետականություն ձեռք բերելուց հետո անկախության ձգտումը մեզանում շարունակվում է: Ի՞նչ է սա՝ ազգային կենսակերպ, թե՞ ձեռք բերած անկախությունը չիմաստավորելու ախտանիշ: Թեման վերլուծելում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և պատմաբան Հայկ Կոնջորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Alt

Անկախություն և ժամանակակից արվեստ


Ի՞նչ տեսանկյունից է նայում անկախությանը ժամանակակից արվեստը, ինչպե՞ս է արվեստը մասնակցում հանրային կյանքին: Ո՞րն է ժամանակակից արվեստի արտահայտման հարթակը՝ թանգարանը, թե՞ փողոցը: Թեման քննարկում են արվեստագետներ Սահակ Պողոսյանը և Արթուր Պետրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Alt

Գլոբալացում և փոքր մշակույթներ


Ինչպե՞ս գլոբալացող աշխարհում պահպանել փոքր մշակույթները և ինչու՞ պահպանել: Թեման քննարկում են Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Alt

Կրթություն և զարգացում. մաս 1-ին


Ի՞նչ հմտություններ է զարգացնում այսօր հանրակրթական դպրոցը, ինչի՞ն է ուղղված սովորողի գիտելիքի կուտակումը՝ սերտել-հիշելուն, թե՞ անձնային, հոգևոր աճին: Դպրոցը պետք է նախապատրաստի կյանքին, թե՞ լինի հենց կյանքի մաս: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և Փրոջեքթ հարմոնի» ՀԿ հայկական մասնաճյուղի տնօրեն
Մարիամ Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

 

Alt

Կոնֆլիկտը երգի և երաժշտության ասպարեզում


Ի՞նչ հակադրություններ են արձանագրվում երգի, երաժշտության ասպարեզում մի կողմից, ինչպե՞ս են արտացոլվում հասարակական կոնֆլիկտները այս ոլորտի վրա, մյուս կողմից: Թեման քննարկում են կոմպոզիտորներ Արթուր Շահնազարյանը և Վաղարշակ Զաքարյանը: