Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին
|
|
Նորա ԻնջեյանՆորա Ինջեյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Աշխատում է Եվրոպական կամավորների միությունում: Հայաստանում նա երջանիկ է, ուրախանում է նույնիսկ ամենասովորական բաներից: Մտորումներն ու փորձառությունները համացանցի միջոցով կիսում է դրսում ապրող հայերի հետ, փորձում է օգնել նրանց ճանաչել այսօրվա Հայաստանը և վերադառնալ... |
|
|
Էդիկ ՊողոսյանԷդիկ Պողոսյանը Հայաստան է տեղափոխվել Պարսկաստանից: Մասնագիտությամբ նկարիչ է: Զարմանալիորեն, Հայաստանում նոր նախասիրություն է բացահայտել՝ պարսկական պոեզիա է թարգմանում հայերեն: Համոզված է, որ դա հայաստանյան էներգետիկ դաշտի ազդեցությունն է: |
|
|
Ռենա ՏաղտևիրենյանԵրբ ինձ հարցնում են՝ ինչու եմ միայն անգլերեն երգում, պատասխանում եմ՝ դեռ պատրաստ չեմ... բայց միևնույն է՝ հայկական ոգով եմ երգում, միայն ափսոսում եմ, որ ավելի վաղուց չեմ եկել»: Ռենան ծնվել է Հալեպում, 20 տարի ապրել է Ավստրալիայում, նորից տեղափոխվել Հալեպ, Լիբանան ու վերջապես՝ Հայաստան: Երգում է ջազ, բլյուզ: Ռենան վստահ է Հայաստանը լավագույն տեղն է թե՛ իր, թե՛ երեխաների համար: |
|
|
Վրեժ ՀարությունյանԵս միգուցե այնքան էլ զգացմունքային չեմ՝ Արարատ սարով հիանալը կամ նրա պատկերով շապիկ հագնելն ու հայրենասիրական երգեր երգելը չէ հայրենասիրությունը, այլ իրական գործերով հայրենիքին օգտակար լինելը, Հայաստանում բնակվելը ավելի իրատեսական է դարձնում այդ հնարավորությունը»,- ասում է Փասադենայից Հայաստան տեղափոխված Վրեժ Հարությունյանը:
|
|
|
Սարո Հասսասյան, Անժելա ՀասսասյանՍարոն և Անժելան արդեն 10 տարի է` Հայաստանում են: Ապրում են Գետամեջ գյուղում: Արդեն երկրորդ տարին է` Գետամեջում բարեգործական ռոք փառատոն են կազմակերպում՝ օգնելու համար գյուղի դպրոցին: Բավական է մեկ անգամ գալ Հայաստան ու այլևս չի ստացվի վերադառնալ, ես դա սեփական փորձով եմ ասում»,-վստահեցնում է Անժելան: |
|
|
Հակոբ ՊետրոսյանՄեքենաներով շրջելու ենք տարբեր երկրներով և մեր օրինակով շահագրգռելու ենք հայ երիտասարդներին գալ Հայաստան: Մենք երիտասարդ աշխատուժի կարիք ունենք Հայաստանում»,-ասում է Հակոբ Պետրոսյանը: Նա Հայաստան էր եկել կամավորական ծրագրով՝ ընդամենը 3 ամսով, սակայն մինչ օրս այստեղ է և կարծում է՝ մեկընդմիշտ: |
|
|
Կարեն ՆազարյանԿարենը 4 տարեկամում ծնողների հետ Պարսկաստանից տեղափոխվել է ԱՄՆ: Ավելի քան 30 տարի այնտեղ բնակվելուց հետո այժմ Հայաստանում է: Ես երջանիկ եմ, երբ քայլում եմ Երևանում. ամեն անցորդ ինձ հարազատ է, բոլոր տատիկները իմ տատիկներն են, ամեն դպրոց իմ դպրոցն է, ամեն եկեղեցի իմ եկեղեցին է, ամեն ինչ իմն է ու այս զգացողությունը անփոխարինելի է...»: |
|
|
Թանիա Շիշմանյան, Ռուդոլֆ ԽառատյանԹանիա Շիշմանյանն ու Ռուդոլֆ Խառատյանը Հայաստան են տեղափոխվել Վաշինգտոնից: Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել Սփյուռքի ներուժը, Հայաստանն ու Սփյուռքը միասին միայն կարող են թռիչք ապահովել Հայաստանի համար, հակառակ դեպքում կարող է ուշ լինել»,-ասում է Ռուդոլֆը: Հուսանք՝ չենք ուշանա»,-հավելում է Թանիան: |
|
|
Նարե ԱվագյանՆարե Ավագյանը Հայաստանից Լոս Անջելես է տեղափոխվել 10 տարեկան հասակում: Այսօր վերադարձել է հայրենիք ու փորձում է վերագտնել բաց թողածը: Առաջին քայլը Արարատ բարձրանալն էր, դա Նարեն յուրատեսակ հաղթանակ է համարում: Այժմ աշխատում է Թումո» կենտրոնում, հավատացնում է, որ մեծ լիցքեր է ստանում երեխաներից, ընկերներց, անգամ՝ անցորդներից: Կարծում է, որ եթե ուզում ենք ավելի լավ երկիր ունենալ, պետք է մնալ ու պայքարել: |
|
|
Ուլֆ ՀարբորգՀարուստ եվրոպացի չեմ, ապրում եմ ձեզ նման, ձեր կողքին, ուրախանում եմ Հայաստանի հաջողություններով, բարկանում անհաջողությունների վրա, հիասթափվում եմ, նյարդայնանում, բայց սիրում եմ Հայաստանը»: Ուլֆ Հարբորգը ազգությամբ շվեդ է, 2004թ.-ին 5 օրով Հայաստան է եկել դասընթացների և մինչ օրս այստեղ է...
|
|
|
Լյուսի ԱբդալյանՀայաստանում նկարներս ավելի զգացմունքային են դարձել, էներգիան է ավելացել, գույներն են տաքացել»- ասում է Լյուսի Աբդալյանը: Նա Հայաստան է տեղափոխվել Նյու Յորքից: Լյուսին ուրախությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը ու Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում արժանացել է Լավագույն դերասանուհի» մրցանակին: Նա տիպային նկարներ է արել Մարիա Սահակյանի Հեքիաթ» ֆիլմի հերոսների համար: Լյուսին հաճախակի է ճամփորդում, նոր գույներ է փնտրում դրսում, բայց միշտ անհամբերությամբ վերադառնում է տուն՝ Հայաստան: |
|
|
Արի ՀաճեանԱրի Հաճեանը Հայաստան է տեղափոխվել Արգենտինայից: Աշխատում է օդանավակայանում՝ պարոն Էոռնեկյանի շինարարական ծրագրերի ղեկավարն է: Սիրում է Հայաստանը, մարդկանց, իր աշխատանքը, բայց որպես ճարտարապետ ուզում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ճարտարապետական նոր լուծումներում, որովհետև այն, ինչ այսօր կառուցվում է, նրա համար անընդունելի է: Դեռ շատ բաների հետ համաձայն չէ, շատ բաներ դեռ խորթ են նրան. հուսով է` շատ շուտով Հայաստանն ամբողջովին կընդունի իրեն ու ինքն էլ կընդունի Հայաստանը: Որոշել է. Հայաստանում է ապրելու ու երեխաներն էլ այստեղ են մեծանալու: Բայց մինչ այդ՝ Հայաստանն արդեն իրենն է ու դա է կարևոր յուրաքանչյուր Հայաստան տեղափոխված սփյուռքահայի համար:
|