Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին
|
|
Սևան ՆագաշյանՍևան Նագաշյանը նկարիչ է, ուսանել է Երևանի թատերական ինստիտուտում: Ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Հենց բավարար գումար էի վաստակում, գալիս էի Հայաստան, որոշ ժամանակ մնում ու էլի վերադառնում: Էդպես տարիներ շարունակ»: Մի օր մեր հերոսը որոշում է, որ այդ կերպ այլևս անհնար է... |
|
|
Զարմինե ԶեյթունցյանԶարմինե Զեյթունցյանը Հայասատանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո մեկնում է երկրից: Հայաստանը փոքր էր թվում, ներքին կոնֆլիկտներ ունեի, որոշեցի դրսում փնտրել լուծումը»: |
|
|
Արշակ ԹովմասյանԱրշակ Թովմասյանը ծնվել է Երևանում, ուսանել Երևանի պետական համալսարանում, ապա` մեկնել Փարիզ ուսումը շարունակելու և այնտեղ բնակվել շուրջ 16 տարի: Այժմ տեղափոխվել է Հայաստան, աշխատում է բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում: Արշակը չի ժխտում, որ Հայաստանում սոցիալական դժվարությունները շատ են, բայց նրան հայրենիք է վերադարձրել ջերմության պակասը… |
|
|
Անտուան Ստեփան ԹերջանյանԱնտուան Թերջանյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից, ապրում է Եղեգնաձորում ու վստահ է, որ իրական Հայաստանը ճանաչելու համար պետք է ապրել Երևանից դուրս, շփվել հողի հետ, հասկանալ գյուղացու հոգսը: Իմ և կնոջս՝ Շեյլայի գլխավոր ձեռքբերումը Եղեգնաձորում այն էր, որ մենք սովորեցրինք մարդկանց աշխատել և գումար վաստակել գոյություն ունեցող պայմաններում»: Շեյլան շոտլանդացի է, Հայաստանում նա տեսնում է ամուսնու երջանկությունը: Այն վերջապես իր հայրենիքը գտած մարդու երջանկություն է: |
|
|
Թամար ՆաջարյանԹամար Նաջարյանը Հայաստան է տեղափոխվել Կանադայից: Վստահ է, որ այդ որոշումը կյանքի գլխավոր և ամենաճիշտ որոշումն է. ցանկանում է` ապագա երեխաները Հայաստանում մեծանան: |
|
|
Էմմա ՍողոյանԷմմա Սողոյանը գտնում է, որ կարելի է հայրենիք վերադառնալ, ապրել ու գործել: Կարլ և Էմմա Սողոյանները ԱՄՆ-ից իրենց օգնությունը Հայաստանին սկսել են դեռ ղարաբաղյան գոյամարտի ու 1988-ի Սպիտալի երկրաշարժի տարիներից: 2000 թ. Վայքի եկեղեցու կառուցման առաջարկը հերթական անգամ բերեց նրանց Հայաստան: Ամենակարևոր ձեռնարկը, սակայն, Մայր Աթոռի Մատենադարանի ձեռագրասրահի բացումն էր, որը Կարլի 30 տարիների աշխատանքի արդյունքն է: Անչափ ուրախ եմ, որ ձեռագրերը վերջապես իրենց տանն են, ափսոսում եմ միայն, որ Կարլը չհասցրեց տեսնել այն, բայց վստահ եմ նա էլ է գոհ. սա յուրովի վերադարձ է հայրենիք»,- ասում է տիկին Էմման: |
|
|
Լարիսա Վերջինիա ՌայնԼարիսան և Մեգին մայրիկի հետ Հայաստան են տեղափոխվել 24 տարի ԱՄՆ-ում և ՌԴ-ում ապրելուց հետո: Մեգին սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Լարիսան հիմնել է Teach for Armenia կազմակերպությունը:
|
|
|
Թոնի ԳյուլեզյանԹոնի Գյուլեզյանը Հայաստանում է ապրում 2005 թ.-ից: Մի քանի տարի Երևանում աշխատելուց հետո տեղափոխվել է Գառնի. տուն է գնել, այգի է մշակում, անգլերեն է սովորեցնում, սիրում է գյուղական կյանքն ու բնակիչներին: Իր կյանքը երկու մասի է բաժանում`47 տարի ԱՄՆ-ում՝ առանց հայերի ու հայերենի, և երկրորդ կյանքը` Հայաստանում՝ դժվար ու երջանիկ... |
|
Գևորգ ՇադոյանԳևորգ Շադոյանը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ուսանողական տարիներին: Ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի մոդելավորման բաժինը: Կանանց հագուստի ցուցադրություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնագիտացել է հայկական տարազի մոդելավորման գործում: Գևորգը նաև նկարում է, զբաղվում բատիկայով: Կարծում է, որ հայրենիք տեղափոխվելուց հետո նկարների գույները փոխվել են. ծիրանագույնը, տուֆ քարի ու նռան գույներն իրեն Հայաստանն է նվիրել: |
|
|
Վահե ԿոշգերյանՎահե Կոշգերյանը երկար տարիներ Լիբանանում, ԱՄՆ- ում, Իտալիայում ապրելուց հետո որոշել է տեղափոխվել Հայաստան: Կարաս» հայկական գինիների արտադրության ու վաճառքի պատասխանատուն է: Հայաստանը իմ վերջին կանգառն է,- ասում է Վահեն,- ի տարբերություն այլ երկրների, որտեղ ապրել եմ, այստեղ ինձ անհանգստացնում է ամեն ինչ` Ղարաբաղի հարցը, քաղաքական և սոցիալական վիճակը: Չեմ կարող կոչ անել բոլորին վերադառնալ, միայն կարող եմ ասել, որ այստեղ ես հանգիստ եմ, ապահով, ուրախ»: |
|
|
Վարանդ ՊետրոսյանՎարանդ Պետրոսյանը ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել Իրաքից: Համաձայն է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, բայց դժվարությունները հնարավոր է հաղթահարել լավատեսությամբ: Երբ սփյուռքահայ ընկերներս սկսում են բողոքել, ես վիրավորվում եմ ու կռիվ տալիս»,- ասում է մեր հաղորդման հերոսը: Նա կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը համարում է Հայաստանի հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալը: |
|
|
Րաֆֆի էլիոթՐաֆֆին Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Կանադայից: Հայաստանում հիմնել է կազմակերպությունների համացանցային գովազդով զբաղվող Nest կոմունիկացիներ ընկերությունը: Կես հայ, կես իռլանդացի է: Մեծացել եմ երկու մշակույթների ազդեցության տակ ու շատ հարցերի շուրջ այլ կերպ եմ մտածում, իսկ դա այսօր շատ կարևոր է»,-կարծում է մեր հերոսը: Րաֆֆի Էլիոթն ընտանիքում առաջինն է, որ որոշել է ապրել ու ընտանիք կազմել Հայաստանում: |
