Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին
|
|
Նաիրի ՄկրտիչյանՆաիրի Մկրտիչյանը Հայաստան է տեղափոխվել Սիրիայից, 9 տարի առաջ: Մեկ տարի առաջ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ ստեղծելու նպատակով ընկերուհու հետ հիմնում է Եռագույն» անվանումով միակ արևմտահայերեն ինտերնետային կայքը:
|
|
|
Ժաքլին ԿարաասլանյանԺաքլին Կարաասլանյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանում տեղափոխվել է Ֆրանսիա: Ավարտել է Սորբոնի համալսարանը, աշխատել Միչիգանի տեխնոլոգիական ինստիտուտում, 30 տարի համալսարանի աշխարհահռչակ գիտնականների հետ նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրեր ղեկավարել: 2010 թվականին, երբ լսեցի Հայկական աշխարհի» և Լույս» հիմնադրամի մասին, ինձ թվաց՝ այդ երեսուն տարիների ընթացքում հենց դրան էի պատրաստվել` օգնելու ամբողջ աշխարհի հայ երիտասարդներին սովորել աշխարհի 10 լավագույն բուհերում, ապա՝ ստացած գիտելիքները տուն բերել»,- պատմում է տիկին Ժաքլինը: Վստահ է, որ Հայաստանը լիցքավորում է բոլորին ու դա է օգնում հայաստանցի երտասարդներին փայլուն արդյունքներ ցույց տալ Օքսֆորդի, Հարվարդի և անվանի այլ բուհերում: |
|
|
Րինա Ալեքսանդրյան, Լինետ ԱլեքսանդրյանՐինան և քույրը՝ Լինետը, Հայաստան են եկել դպրոցական տարիքում: Հիշում եմ՝ ամբողջ ճանապարհին լաց էինք լինում: Շատ դժվար էր թողնել ընկերներին, մանկությունը, բայց սահմանի վրա, երբ տեսա ամուր ու պինդ կանգնած լեռները՝ մի կողմում ու հակառակ կողմի դատարկությունը, հապաղեցի...միգուցե ամեն ինչ լավ լինի...»: Ի վերջո, Րինայի լավատեսությունը քույրերին վերջնականապես հաստատում է հայրենիքում: |
|
|
Ավետիս ԳասպարյանԱվետիս Գասպարյանը Հայաստան է տեղափոխվել սովորելու նպատակով: Ֆրանսիական համալսարանում ուսանող էր, երբ հասկացավ, որ չի ուզում վերադառնալ: Հերթական անգամ Հալեպ այցելելիս ամեն ինչ օտար էր թվում. Մի քանի ամիս պահանջվեց ինձանից, որ գտնեմ ինքնությունս: Հայաստանում հասկացա, որ իմ հայրենասիրությունը ոչինչ է այստեղ բնակվող ու աշխատող մարդկանց համեմատ: Ես ուզում եմ նրանց կողքին ապրել՝ իրականության մեջ»:
|
|
|
Հրանտ ՄիքայելյանՀրանտը և Ամալյան Հայաստան են տեղափոխվել Վրաստանից: Հրանտ Միքայելյանը Կովկասի ինստիտուտն ավարտելուց հետո նույն ինստիտուտում աշխատանքի է անցել: Կինը՝ Ամալյան, միաժամանակ սովորում է և աշխատում: Արդեն 7 տարի է՝ Հայաստանում են, շատ խնդիրներ ունեն, սակայն իրենց համարում են հաջողակ: Հեշտ չենք ապրում, դեռ մեր տունը չունենք, բայց ուզում ենք դժվարությունները մեր հայրենիքում հաղթահարել»,- լավատեսորեն պնդում են մեր հերոսները: |
|
|
Տ. Առէն վարդապետ ՇահինյանՏ. Առէն վարդապետ Շահինյանը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին իր տունն է համարում, գյուղի բնակիչները նրան վերաբերում են ընտանիքի անդամի պես: Վարդապետը Հայաստան է եկել Իտալիայից, ծառայությունը հայրենի հողում մեծ երջանկություն է համարում: |
|
|
Րաֆի ՎարդանյանՐաֆի Վարդանյանը Հայաստան է տեղափոխվել ԱՄՆ-ից: Դժվար է մեկ-երկու բառով ձևակերպել նրա գործը` դասավանդում է Թումո» կենտրոնում, նվագում Երևանի ակումբներում, երաժշտութուն է գրում, ֆլամինգո և ուդ նվագել է սովորում, գյուղերում համերգներ է տալիս, բանաստեղծություններ ու սցենարներ է գրում: Աշխատասիրությունն այստեղ եմ սովորել, այստեղ շատ բան կա անելու»,-խոստովանում է մեր հերոսը: |
|
|
Վարդգես ԱվագյանՎարդգես Ավագյանը ծնվել է Հայաստանում, մասնագիտությամբ բժիշկ է: Սովորելու և աշխատելու նպատակով երկար տարիներ է անցկացրել արտերկրում` Հոլանդիա, Ավստրիա, Անգլիա, Կանադա: Վերջապես վերադարձել է Հայաստան: ՈՒզում եմ երեխաներս հայ մեծանան, միաժամանակ փորձեմ օգնել հայրենիքիս»,- ասում է Վարդգեսը: Նա հիմնել է հայ-կանադական ընտանեկան բժշկության կլինիկա, որտեղ հաճախորդները իրենց զգում են ինչպես տանը: Տան զգացողությունը ամենակարևորն է...
|
|
|
Սաքօ ԱրյանՍփյուռքահայ գրող Սաքօ Արյանն ընտանիքով տեղափոխվել և ապրում է Հայաստանում: Գրողի կարծիքով հայրենիքի մասին հայրենի հողում գրելն այլ գրավչություն ունի, իսկ օտարության մեջ ինքնությունը պահելը ստեղծագործողից ավելորդ ճիգ է պահանջում: Սաքօ Արյանը արտագաղթի ևս մեկ պատճառ է համարում այն, որ սփյուռքահայը Հայաստանում իրեն ոչ թե շարքային հայ է զգում, այլ շարունակում է զգալ սփյուռքահայ: |
|
|
Պատրիկ Վերնոյ ՄալաքյանՊատրիկ Վերնոյ Մալաքյանն Անրի Վերնոյի որդին է: Մանկության տարիներին Պատրիկը գիտեր միայն, որ ընտանիքը տարբերվում է իր ընկերների ընտանիքներից՝ տարբեր են ազգանունները, մեկ-մեկ էլ տատը տանն ուրիշ լեզվով է խոսում: Մայրիկ» ֆիմը փոխեց ամեն ինչ, այսինքն՝ ամեն ինչ գցեց իր տեղը... |
|
|
Շահե ՔեշիշյանՍիրիահայ Շահե Քեշիշյանը մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Հայաստան: Շահեն դասավանդում է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում, ղեկավարում է Զանգակներ» համույթը: Դեռ շատ նպատակներ ունեմ, բայց որոշումս հաստատ է. թեկուզ ոչ այնքան լավ ֆինանսական պայմաններով, բայց ապրել միայն Հայաստանում: Ես երաժիշտ եմ, իմ հոգևոր տարածքն այստեղ է, որովհետև իմ ականջում մշտապես Նարեկացի է հնչում »,-ասում է հաղորդման հերոսը: |
|
|
Մերուժան ՄինասյանՄերուժան Մինասյանը Հայաստան է տեղափոխվել Իրանից, մասնագիտությամբ ճարտարագետ է, բազմաթիվ մրցույթների հաղթող: Սովորել և աշխատել է ԱՄՆ-ում: |